Jump to content

Իլարիոն Չոբանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլարիոն Չոբանու
ռումիներեն՝ Ilarion Ciobanu
Ծնվել էհոկտեմբերի 28, 1931(1931-10-28)[1]
ԾննդավայրCiucur-Mingir, Ռումինիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 7, 2008(2008-09-07)[2][1] (76 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի կինոյի և թատրոնի ազգային համալսարան «Ի. Օ. Կարաջիալե»
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, ռեգբի յունիոն խաղացող և կինոռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Իլարիոն Չոբանու (ռումիներեն՝ Ilarion Ciobanu, հոկտեմբերի 28, 1931(1931-10-28)[1], Ciucur-Mingir, Ռումինիայի թագավորություն - սեպտեմբերի 7, 2008(2008-09-07)[2][1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի կինոդերասան[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է Սև ծովի ափին գտնվող Կոնստանցա նավահանգստային քաղաքում։ 12 տարեկանում թողել է դպրոցը և ապրուստի միջոցներ էր վաստակում պատահական աշխատանքներով․ եղել է շինարար, ձկնորս, ամեն աշխատանք կատարող բանվոր։ 1948 թվականից եղել է ռեգբիստ։ Խաղացել է «Ştiinţa» և «Դինամո» (Բուխարեստ) ֆուտբոլային թիմերում, իսկ 1959-1962 թվականներին՝ Բուխարեստի «Պրոգրեսուլ» ակումբում։ 1958 թվականից սովորել է Բուխարեստի Կինոյի և թատրոնի «Ի․ Լ․ Կարաջալե» ազգային համալսարանում։ 1961 թվականից նկարահանվել է կինոյում և կանոնավոր կերպով խաղացել է մինչև 1980-ական թվականների վերջը։ Հատկապես մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ ոստիկանության անկաշաառ կոմիսար Միխայ Ռոմանի մտացածին դերի։ Նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում (այսպես կոչված «մամալիգա-վեսթերններում») Վայրի Արևմուտքում տրանսիլվանցիների արկածների մասին։ Մահացել է 2008 թվականի սեպտեմբերի 7-ին 76 տարեկանում կոկորդի քաղցկեղի բարդություններից։ Իր խնդրանքի համաձայն՝ դիակիզվել է։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 A murit Ilarion Ciobanu - hotnews.ro
  3. Art 2 Decret 36 din 2004 (ռումիներեն) — 2013.
  4. Իլարիոն Չոբանուն Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլարիոն Չոբանու» հոդվածին։