Իժևսկիե միներալնիե վոդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իժեվսկիե Միներալնիե Վոդի, բալնեոլոգիական առողջարան Թաթարստանում, Կամա գետի աջ ափին, Կազանից 300 կմ հեռավորության վրա։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 20 °C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -14 °C), տարեկան տեղումները՝ մոտ 450 մմ։ Գործում են առողջարաններ և ջրացեխաբուժարան։ Բուժամիջոցներն են՝ 12 հորատանցքի հանքային ջուրը, որի բաղադրությունն է՝

(օգտագործվում է խմելու և տարաների լցման համար), և Վարզիյատչի առողջարանի տորֆային ցեխը։ Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 318 CC-BY-SA-icon-80x15.png