Իժանման մահացու օձ
Իժանման մահացու օձ | |
![]() Իժանման մահացու օձ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Ասպիդներ (Elapidae) |
Ցեղ | Acanthophis |
Տեսակ | Իժանման մահացու օձ (A. antarcticus) |
Միջազգային անվանում | |
Acanthophis antarcticus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Իժանման մահացու օձը (Acanthophis antarcticus) պատկանում է Ավստրալիայի բնիկ օձերի տեսակին: Այն Ավստրալիայի և համաշխարհային մասշտաբի ամենաթունավոր ցամաքային օձերից մեկն է: Չնայած լայնորեն տարածվածությանը (ի տարբերություն նրանց այլ տեսակների), դրանք աաճող սպառնալիքի տակ են գտնվում՝ կապված ավստրալական եղեգնադոդոշների քանակի աճման հետ:
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իժանման մահացու օձը առաջին անգամ գիտականորեն նկարագրվել է 1802 թվականին: Ի տարբերություն այլ ավստրալական թունավոր օձերի, որոնք ակտիվորեն հետապնդում են իրենց զոհերին, այս տեսակը այլ ռազմավարություն է կիրառում՝ մնալով անշարժ և սպասելով, որ որսը մոտենա:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իժանման մահացու օձն ունի լայն և տափակ եռանկյուն գլուխ, հաստ մարմին՝ կարմիր, շագանակագույն և սև գոտիներով, իսկ որովայնը՝ մոխրագույն, կաթնագույն կամ վարդագույն է: Հայտնի է, որ առավելագույն երկարությունը հասնում է 70–100 սանտիմետրի (2.3–3.3 ֆուտ): Ի տարբերություն սովորական կամ եվրոպական իժի (Vipera berus), իժանման մահացու օձը պատկանում է օձերի Elapidae ընտանիքին, այլ ոչ թե Viperidae ընտանիքին, որոնք Ավստրալիայում չեն հանդիպում[1]:
Տարածվածություն և ապրելավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իժանման մահացու օձը հանդիպում է արևելյան և ափամերձ հարավային Ավստրալիայի մեծ մասում՝ Քվինսլենդ, Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա: Այն ավելի քիչ է հանդիպում հյուսիսային տարածքում, արևմտյան Ավստրալիայում և հարավային Ավստրալիայի արևմտյան մասերում և այլևս չի հանդիպում Վիկտորիայում[1][2]:
Դրանք հանդիպում են Արևելյան ափամերձ Ավստրալիայի անտառներում, խոտածածկ տարածքներում, թփուտներում: Շնորհիվ իր գունավոր շերտերի, իժանման մահացու օձը քողարկման վարպետ է, թաքնվում է անտառներում տերևների, աղբի և բեկորների տակ:[1]
Մտահոգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտահոգիչ են բնակավայրերի կորուստը և եղեգնադոդոշների տարածումը: Դոդոշը ուտում է երիտասարդ օձերին, իսկ մեծահասակ օձերը, ովքեր ուտում են դոդոշներին, թունավորվում են նրանց մաշկի վրա գտնվող թունավոր գեղձերից[3][4]:
Դիետա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իժանման մահացու օձերի որսի և սննդի առանձնահատկությունները կենտրոնանում են փոքր կաթնասունների և թռչունների վրա: Ի տարբերություն այլ ասպիդների, այս տեսակը մնում է անշարժ՝ սպասելով որսին նույնիսկ մի քանի օր: Օձը ծածկվում է տերևներով՝ դառնալով անտեսանելի, իսկ պոչի ծայրը, որը նման է որդի, օգտագործում է որպես խայծ: Երբ կենդանին մոտենում է շարժումը ստուգելու համար, օձը արագ հարձակվում է՝ ներարկելով իր թույնը և սպասելով զոհի սատկելուն՝ այն ուտելուց առաջ: Չնայած օձերը ագրեսիվ չեն, նրանց դիպուկ որսի մեթոդը և քողարկման կարողությունները ավելի վտանգավոր են դարձնում մարդկանց համար[1]:
Վերարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իժանման մահացու օձերի բազմացման առանձնահատկությունն այն է, որ նրանք կենդանածին են: Ուշ ամռանը էք օձերը ծնում են 3-20 ձագ, իսկ գրանցվել են դեպքեր, երբ մեկ ձագանոցում եղել է 30-ից ավելի ձագ[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Common Death Adder». Արխիվացված է օրիգինալից November 1, 2012-ին. Վերցված է 1 December 2015-ին.
- ↑ Clemann, N.; Stranks, T.; Carland, R.; Melville, J.; Op Den Brouw, B.; Robertson, P. (2018). «The death adder Acanthophis antarcticus (Shaw & Nodder, 1802) in Victoria: historical records and contemporary uncertainty». Memoirs of Museum Victoria. 77. doi:10.24199/j.mmv.2018.77.03.
- ↑ «Common Death Adder». Australian Wildlife. Վերցված է 28 December 2018-ին.
- ↑ «Death adders more endangered than dangerous». ABC Wide Bay. 2009-02-20. Վերցված է 28 December 2018-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իժանման մահացու օձ կատեգորիայում։ |
|