Իզոքվանտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իզոքվանտներ, (ծագումը՝ քանակ և հունարեն ISO՝ հավասար բառերից), միկրոտնտեսագիտության մեջ ուրվագծային գիծ, որը միացնում է այն կետերի ամբողջությունը, որի դեպքում ստացվող արտադրանքի քանակը չի փոփոխվում, մինչ մեկ կամ ավելի բաղադրիչներ-գործոնները փոփոխվում են[1][2]։ Գծապատկերի x և y առանցքները համապատասխանաբար արտացոլում են 2 բաղադրիչները, որոնք սովորաբար հանդիսանում են արտադրության գործոններ՝ աշխատուժ, կապիտալ կամ հող։ Իզոքվանտը հայտնի է նաև որպես՝ «Iso արտադրանքի կոր» կամ «Հավասար արտադրանքի կոր» անուններով։

Իզոքվանտը և անտարբերության կոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ անտարբերության կորը սպառողներին օգնում է հասնել առավելագույն օգտակարության մակարդակի խնդրի լուծման, ապա իզոքվանտի ուրվագծումը արտացոլում է արտադրողների խնդիրները՝ ծախսերը նվազագույնի հասցնել, շահույթը և արտադրանքի ծավալը հնարավորինս մեծացնել։ Մյուս հատկանիշը, որով անտարբերության կորը տարբերվում է իզոքվանտներից այն է, որ դրանք չեն կարող առաջարկել օգտակարության մակարդակի չափումների ճշգրիտ կանխատեսումներ, բացառությամբ ելակետային ազդեցությունների վերաբերյալ դիտարկումների։ Մինչդեռ, իզոքվանտների դեպքում հնարավոր է արտադրանքը ճշգրիտ չափել ֆիզիկական, գոյություն ունեցող միավորներով և պարզել, թե կոնկրետ որքանով է իզոքվանտ 1-ը գերազանցում իզոքվանտ 2-ին։

Իզոքվանտ հասկացության գործնական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարչական տնտեսագիտության մեջ, իզոքվանտները, սովորաբար, ներկայացվում են կապիտալ-աշխատուժ փոխառնչության համատեքստում՝ մատնանշելով կապիտալի և աշխատուժի տեխնոլոգիական փոխարկումը արտադրության գործոնի և վերջիններիս սահմանային եկամտաբերության նվազումը։ Որպես այդպիսին, իզոքվանտները, իրենց բնույթով ուղղված են դեպի ներքև պայմանավորված՝ տեխնոլոգիական փոխարինման սահմանային մակարդակի նվազեցմամբ[3][4]։ Իզոքվանտի թեքությունը ներկայացնում է այն արագությունը, որով արտադրության մեջ x բաղադրիչը կարող է փոխարինվել y բաղադրիչով[5]։ Այսպիսով, որքան բարձր է իզոքվանտի արագությունը, այնքան բարձր է տեխնոլոգիական փոխարինման սահմանային դրույքաչափը /ՏՄՍԴ/։ Քանի որ ՏՄՍԴ-ն պետք է նվազեցնել, հետևաբար իզոքվանտները ի սկզբանե պետք է լինեն ուռուցիկ, թեքվածությունը ուղղված դեպի ներքև։ Որպես կանոն, լրացուցիչ բաղադրիչի ներմուծումը արտադրության մեջ, երբ մնացած գործոնները մնում են հաստատուն, ապա արտադրանքի սահմանային եկամտաբերության մակարդակը նվազում է։

Իզոքվանտների գծապատկերումը ներկայացնում է արտադրության բաղադրիչ ցանկացած երկուսի համակցությունը, որի կիրառմամբ ընկերությունները փորձում են առավելագույնս նպատակային օգտագործել առկա ռեսուրսները, օրինակ բյուջե, կամ ժամանակ։ Ռեսուրսների առավելագույն կենտրոնացումը ընդունված է անվանել ռեսուրսների արդյունավետ օգտագործում։ Եթե կազմակերպությունը արտադրական գործունեություն է ծավալում գծապատկերի ձախ կողմում, ապա վերջինիս գործունեությունը համարվում է անարդյունավետ, քանի որ նրանք առավելագույնս չեն կիրառում հասանելի ռեսուրսները[6]։ Միաժամանակ, կազմակերպությունները չեն կարող արտադրությունը կազմակերպել գծապատկերի աջ կողմում, քանի դեռ գործում են նախկինում ընդունված սահմանափակումների շրջանակներում։

դ) Արտադրության իզոքվանտ /ուռուցիկ/ և իզոքոստ /ուղիղ/

Իզոքվանտների ընտանիքը կարող է ներկայացվել իզոքվանտների քարտեզի միջոցով, որը իրենից ներկայացնում է իզոքվանտները միացնող ընդհանուր գծապատկեր, որոնցից յուրաքանչյուրը վերջնարդյունքում հանգեցնում է արտադրության տարբեր քանակությունների ստացման։ Իզոքվանտների քարտեզը կարող է ցույց տալ նախկին մասշտաբի վերադարձ, նվազեցում կամ ավելացում հիմնվելով իզոքվանտային զույգերի միջև հեռավորությունների աճի կամ նվազման վրա, երբ արտադրողականությունը դրսևորում է աճի միտում[7]։ Եթե այդ 2 իզոքվանտների միջև հեռավորությունը աճի, քանի որ արտադրողականությունը աճում է, ապա կազմակերպության արտադրական գործունեությունը կվերադառնա նվազող մասշտաբի վիճակին, միաժամանակ 2 բաղադրիչների կրկնապատկումը կհանգեցնի իզոքվանտի դիրքային փոփոխության 2 անգամ ավելի քիչ անգամ, քան նախկին իզոքվանտի դեպքում։ Ընդհակառակը, եթե այդ 2 իզոքվանտների միջև հեռավորությունը նվազի, երբ արտադրողականությունը շարունակում է աճել, ապա կարելի է ենթադրել, որ կազմակերպությունը գտնվում է աճող մասշտաբի վիճակում, այդ պարագայում 2 գործոնների կրկնապատկումը կհանգեցնի իզոքվանտի դիրքային փոփոխության 2 անգամ ավելի շատ, քան օրիգինալ իզոքվանտի դեպքում էր։ Կազմակերպությունը կարող է ընտրություն կատարել օգտագործելու իզոքվանտի գծապատկերից արտացոլվող տեղեկատվությունը՝ մասշտաբի վերադարձի վերաբերյալ՝ կիրառելով այն, որպես արտադրության ռեսուրսների վերաբաշխման հիմք[8]։

գ) Իզոքվանտ 1-ի բաղադրիչ Y-ը ավելի մեծ է, քան իզոքվանտ 2-ի դեպքում։

Կառավարչական տնտեսագիտության մեջ ռեսուրսների արդյունավետ վերաբաշխումը հանդիսանում է առավելություն մրցակից կազմակերպությունների նկատմամբ։ Այս համատեքստում իզոքվանտները կարող են օգտակար լինել, քանզի հաշվի է առնվում ռեսուրսների սահմանափակ լինելու հանգամանքը արտադրության կազմակերպման գործընթացում։ Դրանք ցույց են տալիս, թե որ իրավիճակում ընկերությունները կարող են փոխարինել արտադրության գործոնները, պահպանելով ընդհանուր արտադրողականության նախկին մակարդակը (տե՛ս գծապատկեր գ))։ Դրանք նաև մատնանշում են 2 ապրանքների տարբեր քանակությունների համակցությունը՝ հավատարիմ մնալով բյուջեի առկա սահմանափակումներին։ Այսպիսով, իզոքվանտների գծապատկերները կարող են կիրառվել կազմակերպությունների կառավարչական որոշումների կայացման բաժանմունքների կողմից՝ ընդունելու առավել փաստարկված որոշումներ, վերջնարդյունքում ապահովելով ծախսերի նվազեցում և շահույթի կամ արտադրանքի ծավալի ավելացում։

Կազմակերպությունները կարող են որոշել արտադրության գործոնների նվազագույն ծախսատար համակցությունը, ապահովելու նախապես սահմանված ծավալային ցուցանիշը՝ կիրառելով իզոքվանտի և իզոքոստի գծապատկերների վերլուծությունները[3]։ Արտադրության գործոնների նվազագույն ծախսատար համակցությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ ապահովվում է արտադրանքի փաստացի ծավալ-օգտագործված գործոնների գին հավասարակշռության համապատասխան հարաբերակցությունը։ Այս պարագայում իզոքվանտի և իզոքստի թեքությունները հավասարվում են միմյանց (տե՛ս գծապատկեր դ)). Այս կետում է, որ կազմակերպությունը ձեռք է բերում հնարավորություն ի վերջո նվազագույնի ծախսերի համակցության պայմաններում ապահովելու արտադրության ցանկալի ծավալային ցուցանիշը[9]։

Ինչպես անտարբերության կորերի դեպքում, այնպես էլ իզոքվանտների դեպքում, երբեք 2 իզոքվանտներ չեն հատվում։ Ավելին, արտադրության գործոնների յուրաքանչյուր հնարավոր համակցություն գտնվում է իզոքվանտի վրա։ Վերջապես, յուրաքանչյուր այդպիսի համակցություն, որը դրսևորվում է իզոքվանտի աջ կողմի վրա հանգեցնում է արտադրության ծավալային աճի և հակառակը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Varian, Hal R. (1992). Microeconomic Analysis (Third ed.). Norton. ISBN 0-393-95735-7.
  2. Chiang, Alpha C. (1984). Fundamental Methods of Mathematical Economics (Third ed.). McGraw-Hill. էջեր 359–363. ISBN 0-07-010813-7.
  3. 3,0 3,1 www2.econ.iastate.edu http://www2.econ.iastate.edu/classes/econ101/choi/ch11d.htm. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Isoquants». www.economics.utoronto.ca. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  5. «Production Functions» (PDF). UCLA. n.d. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Arrow, K. J.; Chenery, H. B.; Minhas, B. S.; Solow, R. M. (1961). «Capital-Labor Substitution and Economic Efficiency». The Review of Economics and Statistics. 43 (3): 225–250. doi:10.2307/1927286. ISSN 0034-6535.
  7. Kwatiah, Natasha (2016 թ․ մարտի 2). «The Laws of Returns to Scale in Terms of Isoquant Approach». Economics Discussion (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  8. «(PDF) The Discovery of the Isoquant». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  9. «Expansion path, ridgeline and least cost combination of inputs» (PDF). Eagri. n.d. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)