Թմնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իզոլիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իզոլի (այլ կիրառումներ)
Գյուղ
Թմնիս
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԽոզաթի գավառակ
Այլ անվանումներԴոմիս, Իզոլ, Իզոլի, Իզոլու, Իզօղլի, Իզօղլու, Իզօղլուի գետնաց, Իզօղլուի կյավուրան, Տոմիսա, Տումեիշկի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6100 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Թմնիս (Թուրքիա)##
Թմնիս (Թուրքիա)

Թմնիս, բերդ և գետանց Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անձիտ գավառում, իակ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]։ Գտնվում էր Ծովք լճակից արևմուտք, Եփրատ գետի ձախ ափին, հին կամրջի դեմ-դիմաց, Ծոփքի և Կապադովկիայի սահմանագլխին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմնիսը մ.թ.ա. VIII դարում գրավվել և միացվել է Ուրարտական հայկական թագավորությանը։ Մ.թ.ա. II դարում Թմնիսը մտնում էր Ծոփքի հայկական թագավորության տարածքի մեջ։ Այնուհետև Ծոփքի թագավոր Զարեհ Թ-ն այն նվիրեց Կապադովկիայի Արիաիաթ II թագավորին ի վարձատրություն Վերջինիս հավատարմության։

Թմնիսը և՛ հայերի, և՛ կապաոդվկիացիների համար ուներս շատ կարևոր ռազմական դիրք։ Բնակավայրը վերահսկողության տակ էր պահում արևելքից արևմուտք կատարվող գլխավոր առևտրական ճանապարհի այդ հատվածն ու Եփրատի վրայի կամուրջն ու գետանցը, որտեղից գանձում էին առևտրական մաքսեր։

Մ.թ.ա. 130-ական թվականներին Թմնիսը վերամիավորվում է Ծոփքի հետ, իսկ մ.թ.ա. 70 թվականին այն գրավվում է հռոմեական զորավար Լուկուլլոսի կողմից և կրկին միացվում Կապադովկիային։ Երկար ժամանակ բերդը պահեց իր նշանակությունը, իսկ երբ այն ացավ օսմանյան տիրապետության տակ, բնակավայրը վերածվեց աննշան գյուղի։

Հայերը զանգվածաբար կոտորվեցին կամ տարագրվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի նախօրեին ուներ 280 հայ և 390 թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմնիսում հայտնաբերվել է Արգիշտի Ա-ի որդի Սարդուր Բ-ի թողած 40 տողանոց սեպագիր արձանագրությունը։ Գյուղի մոտ էր գտնվում Ս. Լուսավորիչ ավերված եկեղեցին[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարհերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 460

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 193