Իզոլա Բելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզոլա Բելլա
Տեսակկղզի և բնակավայր
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորՍտրեզա
Մասն էԲորոմեյյան կղզիներ
Մակերես0,2 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Իզոլա Բելլա (իտալ.՝ Isola Bella՝ «գեղեցիկ կղզի»), Բորոմեյյան կղզիներից մեկը։ Գտնվում է Լագո Մաջորե լճում[1]։ Տեղակայված է Ստրեզա քաղաքի հակառակ ուղղությամբ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին շատ փոքր է․ երկարությունը 320 մետր է, լայնությունը՝ 400 մ։ Գրեթե ողջ տարածքը զբաղեցնում է Բորոմեո դղյակը և դրան կից այգին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր հասարակության ուշադրությունը այս ժայռոտ կղզին գրավել է 1632 թվականին, երբ Կառլ III-րդը սկսեց կառուցել իր նստավայրը[2]։ Այդ նստավայրը նաև նվեր էր իր կնոջը՝ Իզաբելային։ Նստավայրի կառուցողական աշխատանքներով զբաղվում էր Անջելո Կրիվելլին, իսկ այգում կառուցմամբ Կառլո Ֆոնտանան (17-րդ դարում

18-րդ դարի ընթացքում կառուցվեց նաև տեղի թատրոնը, որը գրավեց ողջ Եվրոպայի ուշադրությունը։ Այստեղ հյուրընկալվել են անգլիական լորդերը, Նապոլեոնը և Ժոզեֆինան, պատմաբան Էդուարդ Գիբբոնը։ Կղզին ունի նավի տեսք։ Մինչ այժմ կղզու վրա պարբերաբար կազմակերպվում են դասական երաժշտության միջոցառումներ։

Պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը

Բորոմեո պալատը կառուցվել է ճարտարապետներ Ֆրանչեսկո Կաստելլիի, Ֆիլիպպո Կագնոլայի և Կառլո Ֆոնտանայի կողմից՝ լոմբարդինյան վաղ բարոկկո ոճով։ Այժմ պալատում գործում է թանգարան։ Ներքին կահավորանքը բարոկկո ոճով է, սենյակները զարդարված են նկարներով, քանդակներով, անտիկ կահույքով։ Թանգարանում է գտնվում Նապոլեոնի, Գոբելենների, Լուկա Ջորդանոյի սրահները․ վերջինում ներկայացված են Լուկա Ջորդանոյի և Բերնարդինո Լուինիի կտավները։

Առաստաղը կառուցված է նեոդասականության ոճով։ Պալատի ստորին թատերահարկում կա խեցիներով զարդարված 6 քարայր։

Այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական այգու մոտ գտնվում է իտալայան այգին, որը կառուցված է վաղ շրջանի բարոկկո ոճով։ Սա 10 տեռաս (սանդղափուլ) ունեցող փոքրիկ հենահարթակակ է՝ զարդարված որմնախորշերով, շատրվաններովհավերժահարսերի քանդակներն էլ կազմավորում են յուրօրինակ եզակի Կախովի այգի։ Այգում աճում են էկզոտիկ բույսեր։ Հենահարթակի վերնամասում՝ 34 մ բարձրության վրա վեր է խոյանում միաեղջյուրը՝ Բորոմեո ընտանիքի խորհրդանիշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Attlee, Helena (2006). Italian Gardens - A Cultural History (paperback). London: Frances Lincoln. էջեր 240 pages. ISBN 978-0-7112-3392-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզոլա Բելլա» հոդվածին։