Իզյումսկու-Ամատունու տուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզյումսկու-Ամատունու տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Քարտեզ
Քարտեզ

Իզյումսկու-Ամատունու տուն (ռուս.՝ Дом Изюмского-Аматуни), շենք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ ապրել են գրողներ Պետրոնի Գայ Ամատունին և Բորիս Իզյումսկին։ 9-հարկանի աղյուսե շենքը կառուցվել է 1975 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի Սուվորովի փողոցի և Ժուրավլյովի նրբանցքի անկյունում գտնվող շենքը հայտնի է նրանով, որ այնտեղ ժամանակին ապրել են խորհրդահայ ֆանտաստ գրող Պետրոնի Գայ Ամատունին և գրող Բորիս Վասիլևիչ Իզյումսկին։ Ցցուն խորշապատշգամբներով 9-հարկանի աղյուսե շենքը կառուցվել է 1975 թվականին։

«Գայանա» եռագրության հեղինակ գրող Պ. Գ. Ամատունին ապրել է այս տանը 1978-1982 թվականներին, իսկ գրողների Ռոստովի մարզային կազմակերպության վարչության նախկին քարտուղար, «Վաղ առավոտ» պատմվածքի հեղինակ, Դոնի գրողներ և բանաստեղծներ Վ. Ա. Զակրուտկինի, Պ. Վ. Լեբեդենկոյի, Յ. Ա. Դյակոնովի, Ա. Ա. Ռոգաչովի, Կ. Վ. Ռուսինևիչի, Վ. Ս. Մոլոժավենկոյի և այլոց կյանքի մասին հոդվածների հեղինակ գրող Բ. Վ. Իզյումսկին` 1978-1984 թվականներին։

Գրող Բ. Վ. Իզյումսկին ապրել է երեքսենյականոց թիվ 153 բնակարանում` երրորդ հարկում։ Պահպանվել է գրողի աշխատասենյակի այն տեսքը, որը եղել է նրա կյանքի օրոք։ Աշխատասենյակի պատուհանները դուրս են գալիս դեպի Ժուրավլյովի նրբանցք։ Գրող Պ. Գ. Ամատունին ապրել է երկուսենյականոց թիվ 92 բնակարանում` հինգերորդ հարկում։ Նրա բնակարանի տեսքը չի պահպանվել։

1985 թվականին շենքի պատին փակցվել է հուշատախտակ, որի վրա գրված է.

Այս տանը 1978-1984 թվականներին ապրել և աշխատել է գրող Բորիս Վասիլևիչ Իզյումսկին (1915-1984)։

1988 թվականին շենքի պատին հայտնվել է ևս մեկ տախտակ, որի վրա գրված է.

Այս տանը 1978-1982 թվականներին ապրել և աշխատել է գրող Պետրոնի Գայ Ամատունին (1916-1982)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսե շենքն 9-հարկանի է, բարձր ցոկոլով։ Նրա ճարտարապետական տեսքը ձևավորվել է լուսամուտատեղերով և կրկնակի ցցուն խորշապատշգամբներով։ Շենքն ունի գեղազարդ ծոփոր, որն ընդգծվում է կողաշարվածքով և թիակներով։

Շենքը Г-աձև է, նրա հատակագծի հիմքը կազմում է աստիճանավանդակը, որի շուրջը կառուցված են բնակարանները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Главное призвание. - Дон. - 1975. - № 3. - С. 191 - 192.
  • Писатели Дона - Ростов-н/Д, 1986. - С. 42 - 46, 152 - 159.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]