Իզմայլովսկի այգի (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Իզմայլովսկի այգի (ռուս.՝ Измайловский сад, Բուֆֆ այգի ռուս.՝ сад Буфф), զբոսայգի Սանկտ Պետերբուրգում, տեղակայված է Ֆոնտանկա գետի առափնյայում։

Զբոսայգի և պարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

1724 թվականին Իզմայլովսկի այգու տեղում եղել է Պետրոս I-ի զինակիցներից մեկի՝ Ալեքսանդր Ռումյանցևի առանձնատունը, որի տարածքում սովորական զբոսայգի է տնկվել։

Եկատերինա II-ի կառավարման օրոք առանձնատունը պատկանել է նրա ֆավորիտ Պլատոն Զուբովին։ Այգին վերածվել է շքեղ ծաղկանոցի։

Ալեքսանդր I-ի կառավարման սկզբում այգին ընդլայնվել է և սովորական այգուց վերածվել է լանդշաֆտային այգու։ 19-րդ դարի սկզբում այն կոչվել է «Իզմայլովսկի», քանի որ մոտակայքում՝ Ֆոնտանկա գետի ափին էր գտնվում Իզմայլովսկի գնդի զորանոցը։

1835 թվականին այգին ձեռք է բերել վաճառական Ա. Տարասովը։ 1888 թվականին տարածքը վարձակալել է Պետերբուրգի գերմանական «Շուստեր» ակումբը։ Վարձակալները զբոսայգում կառուցել են ռեստորան, երաժշտախմբի խեցեփեղկ, որտեղ հանդես են եկել լարախաղացները, աճպարարները, մարմնամարզիկները։ Իզմայլովսկի այգին վերածվել է սիրված զվարճանքի հաստատության։

Բուֆֆ այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին յարոսլավլցի վաճառական Պյոտր Տումպակովը 25 տարով վարձակալել է այգին և տարածքում արմատական փոփոխություններ կատարել։ Նախկին գերմանական ակումբի բոլոր շենքերը քանդվել են, նրանց տեղում կառուցվել է նոր ռեստորան, անցկացվել է էլեկտրական լուսավորություն, մուտքի մոտ տնկվել է մեծ ծաղկանոց։ Բացի դրանից, Տումպակովը վերակառուցել է այգում գտնվող հին թատրոնի շենքը և այն անվանել «Բուֆի թատրոն»։ Նոր շենքը կառուցել է ճարտարապետ Վ. Շուխովը։

Վաճառականը նոր թատրոնի համար հավաքել է օպերետային թատերախումբ, և 1910 թվականին բացված Բուֆ թատրոնն արագ ճանաչում ստացավ։ 1911 թվականին Տումպակովի մահից հետո էլ թատրոնը չի կորցրել հանդիսատեսի սերը[1]։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին շարունակել է գործել 1917 թվականի հեղափոխությունից հետո։ 1938 թվականին Բուֆֆ թատրոնի շենքը վերակառուցվել է` ընդարձակելով դահլիճը։ Բացի դրանից, պարտեզում կառուցվել է ամառային տաղավար, որտեղ անցկացվել են համերգներ և շախմատային մրցաշարեր։ Շրջափակման ժամանակ այգին ծառայում էր որպես պարտեզ։

1948 թվականին այգուն է վերադարձվել Իզմայլովսկի անունը, և նախկին Բուֆֆ թատրոնը կոչվել է Իզմայլովսկի այգու ամառային թատրոն։ Այն համաժողովրդական համերգասրահի համբավ է ունեցել մինչև 1980-ական թվականների վերջ։ 1980 թվականին այգում բացվել է նոր երիտասարդական թատրոն։

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին այգին վերակառուցվել է։ Թատրոնի հին շենքը պահպանվել է, 2010 թվականին բացվել է նոր եռահարկ թատրոն[2][3]։ Ներկայացումները բեմադրվում են ինչպես հին, այնպես էլ նորակառույց թատրոնի բեմում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Измайловский сад на http://www.spbguides.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. Измайловский сад на http://petersburg-history.narod.ru
  3. Увеселительный сад-театр «Буфф» . Измайловский сад