Իզխար Սամեխ
| Իզխար Սամեխ | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 27, 1916[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ռեխովոտ[1] |
| Մահացել է | օգոստոսի 21, 2006[4][2][3][…] (89 տարեկան) |
| Մահվան վայր | Gedera, Ռեհովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան |
| Երկեր | The Discovery of Eliyahu?, Khirbet Khizeh?, Days of Ziklag?, Malkomyah yefehfiyah? և Q6551666? |
| Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ և գիտնական |
| Աշխատատու | Թել Ավիվի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան |
| Ամուսին | Noemi Smilansky? |
| Ծնողներ | հայր՝ Ze'ev Smilanski? |
| Զբաղեցրած պաշտոններ | Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր |
| Կուսակցություն | ՌԱՖԻ, ՄԱՊԱՅ և Ազգային ցանկ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Ze'ev Smilansky? |
Իզխար Սամեխ (եբրայերեն՝ ס. יזהר , սեպտեմբերի 27, 1916[1][2][3][…], Ռեխովոտ[1] - օգոստոսի 21, 2006[4][2][3][…], Gedera, Ռեհովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել), իսրայելցի գրող, պատգամավոր, գրականության ոլորտում Իսրայելի մրցանակի դափնեկիր։ Գրել է եբրայերենով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գրական ընտանիքում. հայրը գրող Զեև Սմիլյանսին է, հորեղբայրը` եբրայական գրականության դասական Մոշե Սմիլյանսկին։
Իզխարի առաջին՝ «Եփրեմը վերադառնում է Ասֆեստ» գիրքը, լույս է տեսել 1938 թվականին։ Ուշ 1930-ականներին, ինչպես նաև ուշ 1950-ականներին, Իզխարը հրապարակել է մի քանի տասնյակ վեպեր և պատմվածքների հավաքածուներ, գրքեր երեխաների համար և հուշագրություններ։
1950-ականների վերջին լույս է տեսել նրա «Ցակլեգի օրագիրը» էպոպեան, որը պատմում է Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Նեգևում գտնվող մի խումբ զինվորների ճանապարհորդության մասին։ Այս գրքի համար ընդամենը 43 տարեկան հասակում նա ստացել է «Իսրայել մրցանակ»։ Նրա ուսանողների թվում է «Մերեց» կուսակցության նախկին առաջնորդ Շուլամիթ Ալոնին։
Իզխար Սամեխը վեց կադենցիաների ընթացքում ընտրվել է Քնեսեթի անդամ «Մապայ» և «ՌԱՖԻ» կուսակցություններից՝ ակտիվորեն պաշտպանելով բնապահպանական օրենսդրության խթանումը։
Հարվարդի համալսարանի փիլիսոփայության դոկտոր է։
Գրողի ոճը տարբերվում է երկար ձևակերպումներով, իսկ ստեղծագործությունների հարուստ լեզուն աչքի է ընկնում բարձր գրական ոճի ու փողոցային լեզվի ինքնատիպ սինթեզով։ Նա համարվում է եբրայական արձակի ստեղծողներից մեկը։ Նա նաև համարվում է իսրայելական բանակում «զենքը մաքրելու» ավանդույթի ստեղծողը։
Կինը` Նաոմի Սմիլյանսկին է։ Նրանք ունեն երկու որդի՝ Զեևը և Իսրայելը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 թվական` Իսրայելի մրցանակ
- 1959 թվական` Brenner Prize
- 1960 թվական` Lamdan Prize
- 1991 թվական` Բյալիկի անվան գրական մրցանակ
- 2002 թվական` EMET Prize
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 חה"כ יזהר סמילנסקי — The Knesset.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 http://www.haaretz.com/hasen/spages/753079.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Изхар Смиланский» (ռուսերեն). Кнессет. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզխար Սամեխ» հոդվածին։ |
| ||||||||||||