Իզի Ի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզի Ի
Eazy-E.jpg
Իզի Ի-ն 1993 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Eazy-E
Ի ծնե անուն Էրիկ Լին Ռայթ
Eric Lynn Wright
Ծնվել է 1964 սեպտեմբերի 7[1]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քոմփթոն, Կալիֆորնիա, ԱՄՆ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է մարտի 26, 1995(1995-03-26) (տարիքը 30)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր Գենգստա ռեփ, ուեսթ քոսթ հիփ հոփ
Մասնագիտություն Ռեփեր
Գործունեություն 1986–1995
Լեյբլ
Անդամակցություն Kelly Park Compton Crips
Կապված
  • N.W.A
  • The D.O.C.
  • Arabian Prince
  • Rhythum D
  • Above the Law
  • B.G. Knocc Out
  • Dresta
  • Ice-T
  • Bone Thugs-n-Harmony
  • DJ King Assassin
  • Kokane
Կայք eazy-e.com

Էրիկ Լին Ռայթ[2][3] (անգլ.՝ Eric Lynn Wright, սեպտեմբերի 7, 1964 - մարտի 26, 1995), առավել հայտնի Իզի-Ի (Eazy-E) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր։ Հայտնի ինչպես սոլո կարիերայի համար, այնպես էլ որպես «N.W.A.» հիփ հոփ համույթի անդամ։

Ծնվել է Քոմփթոն քաղաքում (Կալիֆորնիա նահանգ)։ Տասներորդ դասարանում դպրոցը լքելուց հետո, Ռայթն սկսում է ապրուստ վաստակել թմրանյութեր վաճառելով, որից հետո հիմնում է «Ruthless Records» ձայնագրման ստուդիան և սկսում ռեփով զբաղվել։ 1986 թվականին Արաբիան Փրինսի, Դոկտր Դրեի և Այս Քյուբի հետ հիմնում է «N.W.A.» խումբը։ Դի Ջեյ Յելայի և Էմ Սի Ռենի՝ թիմին միանալուց հետո, խումբը թողարկում է դեբյուտային «Straight Outta Compton» ալբոմը, որը մեծ աղմուկ է բարձրացնում հասարակության շրջանում։ Եվս երկու ալբոմ թողարկելուց հետո, խումբը լուծարվում է այն բանից հետո, երբ Իզին չեղյալ է հայտարարում Դոկտր Դրեի պայմանագիրը։

Համարվում է գենգստա ռեփի կնքահայրը։

Մահացել է ՁԻԱՀ-ից՝ 1995 թվականի մարտի 26-ին՝ 30 տարեկանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրիկ Լ. Ռայթ, ծ.՝ 09/07/1964, Կալիֆորնիա»։ Կալիֆորնիա բըրթ ինդեքս։ Վերցված է հոկտեմբերի 9, 2015 
  2. «Թոփ 5 ամենափնտրվածները»։ Բիլբորդ: 38։ 2008-08-09 
  3. «Հայտնիներ, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից» | Lifestyle|BET.com". Bet.com. 2007-11-19

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]