Իզակիաս Կայրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզակիաս Կայրո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝կանոեի թիավար
Երկիր՝ Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 3, 1994(1994-01-03)[1] (30 տարեկան)
Ծննդավայր՝Ուբաիտաբա, Իտամարաժու, Բրազիլիա

Իզակիաս Կեյրոս դուս Սանտուս (բրազ.-պորտ.՝ Isaquias Queiroz dos Santos, հունվարի 3, 1994(1994-01-03)[1], Ուբաիտաբա, Իտամարաժու, Բրազիլիա), կանոեի բրազիլացի թիավար[2][3], 2020 թվականի օլիմպիական չեմպիոն և 2016 թվականի Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, աշխարհի բազմակի չեմպիոն, 2015 թվականի Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոե Քեյրոսը թիավարել սկսել է 11 տարեկանում՝ իր հայրենի քաղաքում թիավարության զարգացման հատուկ ծրագրի շնորհիվ։

2011 թվականին նշել է նորամուտը միջազգային մակարդակում, հանդես է եկել աշխարհի գավաթի էտապներում, ինչպես նաև առաջին անգամ մասնակցել է Սեգեդում ընթացող աշխարհի առաջնությանը, որտեղ 5000 մետր ստայերական մրցատարածությունում դուրս է եկել եզրափակիչ և այնտեղ գրավել է 6-րդ տեղը։

Երկու տարի անց Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում մեկ կիլոմետրանոց մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ[4]՝ դառնալով աշխարհի առաջնության մեդալակիր առաջին բրազիլացին պատմության մեջ։ Մեկ օր անց նվաճել է ոսկե մեդալ երկու անգամ կարճ մրցատարածությունում՝ դառնալով աշխարհի չեմպիոն տասնինը տարեկան հասակում։

Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնությունում պաշտպանել է չենպիոնի տիտղոսը կեսկիլոմետրանոց մրցատարածությունում, ինչպես նաև Էռլոն Սիլվայի հետ նվաճել է բրանզե մեդալ 200 մետր մրցատարածությունում[5]։ 2015 թվականին Միլանում նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ[6]։ 2015 թվականի արդյունքներով ճանաչվել է տարվա մարզիկ Բրազիլիայում։

2016 թվականի Օլիմպիական խաղերում արժանացել է երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներ՝ դառնալով առաջին բրազիլացին, որը նվաճել է երեք մեդալ նույն Օլիմպիական խաղերում, ինչպես նաև առաջին կանոեիստը, որ հասել է նման արդյունքի Օլիմպիական խաղերի պատմության մեջ[7]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում արժանացել է ոսկե մեդալի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/132801
  2. Isaquias Queiroz Archived 6 August 2016 at the Wayback Machine. at the Rio 2016 official website
  3. Gabriel Fricke (2016 թ․ օգոստոսի 14)։ «"Sem rim", vaidoso, fã de arrocha, arteiro: 10 fatos sobre Isaquias Queiroz»։ Globosesporte.com (պորտուգալերեն)։ Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18 
  4. «Isaquias fatura o bronze no Mundial e Brasil faz história na canoagem»։ Globosesporte.com (պորտուգալերեն)։ 2013 թ․ օգոստոսի 31։ Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19 
  5. ISAQUIAS QUEIROZ DOS SANTOS at the ICF official site
  6. «Isaquias Queiroz e Erlon de Souza levam Brasil a ouro inédito no Mundial de Canoagem»։ Mais Esporte (պորտուգալերեն)։ 2015 թ․ օգոստոսի 23։ Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2 
  7. «Ao lado de Erlon, Isaquias leva a prata e se consagra nas águas da Lagoa»։ Globo (պորտուգալերեն)։ 2016 թ․ օգոստոսի 20։ Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26