Իզաբել Աքսելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբել Աքսելսոն
Դիմանկար
Ծնվել է2000-ականներ
Քաղաքացիություն Շվեդիա
ՄասնագիտությունԿլիմայական ակտիվիստ և միջազգային ֆորումի մասնակից

Իզաբել Աքսելսոն (շվեդերեն՝ Isabelle Axelsson, 2000-ականներ[1]), շվեդ կլիմայական ակտիվիստուհի Ստոկհոլմից (Շվեդիա)[2][3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերից Աքսելսոնը եղել է Շվեդիայում անցկացված «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման ակտիվիստներից և կազմակերպիչներից[4][5]։ 2020 թվականի հունվարի վերջին նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորում էր այցելել կլիմայական այլ ակտիվիստների հետ, ինչպիսիք են Գրետա Թունբերգը, Լուիզա Նոյբաուերը, Լուկինա Տիլեն և Վանեսա Նակատեն[6][7]։

«Gemeinsam für die Zukunft — Friday For Future und Scientists For Future: Vom Stockholmer Schulstreik zur weltweiten Klimabewegung» գրքի համահեղինակն է[8]։ Գրքում նա պատմել է «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման մանրամասները, որպեսզի ընթերցողին հնարավորություն տա ճանաչելու այդ շարժման մասնակիցներից որևէ մեկին[9]։

2020 թվականի փետրվարի 14-ին Գրետա Թունբերգի հետ «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման հերթական կլիմայական գործադուլն է անցկացրել, որի ժամանակ հայտնվել են գանգստա ռեփերները։ Քննադատության ալիքից հետո Իզաբելը հայտարարել է.

Մենք նույն շարքում ենք այն մարդկանց հետ, որոնք ելք ունեն դեպի լայն լսարան և որոնք ասելիք ունեն։ Հաճելի է տեսնել, թե ինչպես է ամեն ինչ ընթանում։ Մենք շուրջ 10 հազար մարդ ենք ունեցել նման ակցիաներում, բայց փետրվարին եղանակը մի փոքր ավելի վատ է[10]։


COVID-19 համավարակի սկզբից նա բողոքի ակցիաներ է կազմակերպել Ինստագրամում, ինչպես նաև մասնակցել է ZOOM հարթակի տեսակոնֆերանսներին։ 2020 թվականի ապրիլին Վոգ ամսագրին տված հարցազրույցում նշել է․ «Ես գիտեմ, որ շատ մարդիկ, այդ թվում և ես, թվային պիկետներին վերաբերվում են այնպես, ինչպես իրական աշխարհում անցկացվող պիկետներին»[11]։

Աքսելսոնը տառապում է աուտիզմով[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Young climate activist fears words not action at Davos»։ Reuters (անգլերեն)։ 24 January 2020 
  2. «Isabelle Axelsson och Sophia Axelsson talar för Greta Thunberg | Nordisk Samarbejde»։ norden.org (շվեդերեն)։ Nordic Council։ Վերցված է 2020-01-28 
  3. Cotton Johnny (24 January 2020)։ «Young climate activist fears words not action at Davos»։ Reuters։ Վերցված է 2020-01-28 
  4. Rydberg Jenny (23 May 2019)։ «Klimatstrejk i över hundra länder»։ ekuriren.se (շվեդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-09-ին։ Վերցված է 2020-01-28 
  5. Annebäck Karin (20 August 2019)։ «Klimatfrågan har inte tagits på allvar»։ ETC (շվեդերեն)։ Վերցված է 2020-01-28 
  6. Walker Darren (27 January 2020)։ «Charity won't fix inequality. Only structural change will»։ The Guardian։ Վերցված է 2020-01-28 
  7. Dahir Ikran (24 January 2020)։ «A Ugandan Climate Activist Was Cropped Out Of A News Agency Photo Of Greta Thunberg At Davos»։ BuzzFeed News։ Վերցված է 2020-01-28 
  8. David Fopp Gemeinsam für die Zukunft - Fridays For Future und Scientists For Future Vom Stockholmer Schulstreik zur weltweiten Klimabewegung. — 1. Auflage. — Bielefeld, 2021. — 300 Seiten с. — ISBN 978-3-8376-5555-1, 3-8376-5555-5
  9. transcript։ «Axelsson, Isabelle»։ transcript Verlag (գերմաներեն)։ Վերցված է 2021-02-11 
  10. «Грета Тунберг привлекла на свою сторону криминал»։ swedinfo.ru (ru-RU)։ Վերցված է 2021-05-05 
  11. «Как климатические забастовки переходят в онлайн-режим»։ VOGUE Россия (ru-RU)։ Վերցված է 2021-05-05 
  12. «Girl power goes green: Teens strike for action on climate change»։ NBC News (անգլերեն)։ Վերցված է 16 April 2021