Իզաբելլա Տոբիաս
| Իզաբելլա Տոբիաս | |
|---|---|
Իզաբելլա Տոբիասն ու Դեյվիդաս Ստագնյունասը 2011 թվականին | |
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | Isabella Tobias |
| Ազգություն | ամերիկացի |
| Մասնագիտացում | գեղասահորդ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 23, 1991 (34 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Մարզիչ(ներ) | Ալեքսեյ Գորշկով Իգոր Շպիլբանդ |
| Հասակ՝ | 163 սմ |
Իզաբելլա Տոբիաս (անգլ.՝ Isabella Tobias, օգոստոսի 23, 1991, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գեղասահորդ, ով հանդես է գալիս իսրայելցի Իլյա Տկաչենկոյի հետ միասին՝ ներկայացնելով Իսրայելը[1]։ Նախկինում նա Դեյվիդաս Ստագնյունասի հետ ներկայացրել է Լիտվան պարեր սառույցի վրա մարզաձևում։ Երկու անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն։
Նախկինում Իզաբելլա Տոբիասը Օթար Ջափարիձեի հետ ներկայացրել է Վրաստանը պատանեկան մակարդակում։ 2016 թվականի ապրիլի 1-ի տվյալներով՝ Իզաբելլա Տոբիասն ու Իլյա Տկաչենկոն Չմշկասահորդների միջազգային միության կազմած վարկանշային աղյուսակում զբաղեցնում են 47-րդ տեղը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզաբելլա Տոբիասը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 23-ին Նյու Յորքում։ Դպրոցն ավարտելուց հետո նա մի կարճ ժամանակ սովորել է Կոլումբիայի համալսարանի ընդհանուր կրթության դպրոցում[3]։ 1999-2007 թվականներին նա հաճախել է Ջորջ Բալանչինի Ամերիկյան բալետի դպրոց և ելույթ ունեցել Նյու Յորք Սիթի բալետի (անգլ.՝ New York City Ballet) կազմում[4]։
2012 թվականի հոկտեմբերին Իզաբելլա Տոբիասը դիմում է ներկայացրել Լիտվայի Հանրապետության նախագահին իրեն բացառության կարգով Լիտվայի քաղաքացիություն տալու համար[5]։ Դա արվել է այն նպատակով, որ ինքն իրավունք ունենա Դեյվիդաս Ստագնյունասի հետ ներկայացնել Լիտվան 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։ Դրանից բացի՝ 2012 թվականին գարնանը Իզաբելլա Տոբիասն սկսել է սովորել լիտվերեն[5]։ 2013 թվականի հունվարին Լիտվայի քաղաքացիության հարցերով հանձնաժողովը միջնորդել է Տոբիասին չտրամադրել Լիտվայի քաղաքացիություն, քանի որ նա չի համապատասխանում օրենքով սահմանված չափանիշներին. «նա չունի Լիտվային մատուցած նշանակալի ծառայություններ և ինտեգրված չէ Լիտվայի հասարակական կյանքում»[6]։ Նույն ամսում Լիտվայի նախագահը մերժել է Իզաբելլա Տոբիասի դիմումը[7]։ Սակայն Օլիմպիական խաղերի մեկնարկից կարճ ժամանակ առաջ Իզաբելլա Տոբիասն ստացել է Լիտվայի քաղաքացիություն և Դեյվիդաս Ստագնյունասի հետ ներկայացրել է Լիտվան Սոչիի Օլիմպիական խաղերում։
Սոչիի Օլիմպիական խաղերից հետո Իզաբելլա Տոբիասն սկսել է ելույթ ունենալ ռուս գեղասահորդ Իլյա Տկաչենկոյի հետ, և նրանք որոշել են ելույթ ունենալ Իսրայելի դրոշի ներքո։ 2015 թվականի հուլիսի վերջին զույգը մասնակցել է Լեյք Փլեսիդում կայացած առաջնությանը, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը[8]։ Նույն թվականին նրանք Ֆինլանդիայում մասնակցել են «Finlandia Trophy» առաջնությանը, որտեղ համառ պայքարի շնորհիվ զբաղեցրել են երկրորդ տեղը[9]։ 2015 թվականի հոկտեմբերին Սարանսկում մասնակցել է Մորդովյան զարդանախշեր մրցությանը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը[10]։ Հետագայում Իզաբելլա Տոբիասն ու Իլյա Տկաչենկոն Էստոնիայում մասնակցել են Տալլինի գավաթի առաջնությանը։ Զույգը հաջողությամբ է ելույթ ունեցել նաև 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում և ընդգրկվել է մայրցամաքի գեղասահորդների տասը լավագույն զույգերի շարքում։
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը](Դեյվիդաս Ստագնյունասի հետ)
| Մրցաշրջան | Կարճ պար | Կամավոր ծրագիր |
|---|---|---|
| 2012-2013 | Օկլահոմա Ռիչարդ Ռոջերս և Օսկար Համմերսթայն |
Համերգ դաշնամուրի համար նվագախմբի հետ № 2 Սերգեյ Ռախմանինով |
| 2011-2012 | Medley, Շակիրա | Let's Twist Again Only You Tutti Frutti |
| 2010-2011 | «Ծաղիկների վալսը» «Շելկունչիկ» բալետից, Պյոտր Չայկովսկու |
«Թշվառները» Կլոդ Միշել Շյոնբերգ |
(Օթար Ջափարիձեի հետ)
| Մրցաշրջան | Օրիգինալ պար | Կամավոր ծրագիր |
|---|---|---|
| 2007-2008 | «Երկու կիթառ» Zoltan and his Gypsy Ensemble-ի կատարմամբ և «Очи чёрные» Bigrock Balalaikas-ի կատարմամբ |
Սառաբանդա Գեորգ Ֆրիդրիխ Հենդել «Furioso» Aria «Sarabande Suite» Globus |
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հօգուտ Իսրայելի
[խմբագրել | խմբագրել կոդը](Իլյա Տկաչենկոյի հետ)
| Մրցություն-մրցաշրջան | 2015-2016 |
|---|---|
| Աշխարհի առաջնություն | 12 |
| Եվրոպայի առաջնություն | 10 |
| Finlandia Trophy | 2 |
| Տալլինի գավաթ | 1 |
| Մորդովյան զարդանաշխեր | 2 |
| Առաջնություն Լեյք Փլեսիդում | 1 |
Հօգուտ Լիտվայի
[խմբագրել | խմբագրել կոդը](Դեյվիդաս Ստագնյունասի հետ)
| Մրցություն | 2010-2011 | 2011-2012 | 2012-2013 | 2013-2014 |
|---|---|---|---|---|
| Օլիմպիական խաղեր | 17 | |||
| Աշխարհի առաջնություն | 14 | 18 | 15 | |
| Եվրոպայի առաջնություն | 12 | 9 | 9 | |
| Լիտվայի առաջնություն | 1 | 1 | ||
| Rostelecom Cup. գրան-պրի էտապներ | 5 | |||
| Skate America. գրան-պրի էտապներ | 3 | 7 | ||
| Nebelhorn Trophy | 11 | 5 | ||
| Icechallenge | WD | |||
| NRW Trophy | 3 | |||
| Զագրեբի ոսկե չմուշկ | 4 | |||
| Պավել Ռոմանի հիշատակին նվիրված մրցություն | 4 | |||
WD = հեռացվել է մրցությունից
Հօգուտ Վրաստանի
[խմբագրել | խմբագրել կոդը](Օթար Ջափարիձեի հետ)
| Մրցություն | 2007-2008 |
|---|---|
| Աշխարհի պատանեկան առաջնություն | 14 |
| Պատանեկան գրան-պրիի էտապներ, Գերմանիա | 7 |
| Պատանեկան գրան-պրիի էտապներ, Մեծ Բրիտանիա | 6 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Алексей Горшков: «Тобиас и Ткаченко настроены серьезно».
- ↑ «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). ISU. 17 հունիսի, 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 17.06.2011-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Mittan, Barry (2008 թ․ օգոստոսի 3). «Georgia on Their Minds». SkateToday. Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին. Վերցված է 2016-04-12-ին.
- 1 2 Впервые приехавшая в Литву Тобиас обратилась за милостью к президенту
- ↑ Комиссия предлагает не предоставлять гражданство Литвы американской фигуристке Тобиас.
- ↑ Президент не предоставила гражданство Литвы фигуристке Изабелле Тобиас - RU.DELFI
- ↑ Тобиас и Ткаченко выиграли турнир в Лэйк Плэсиде.
- ↑ Finlandia Trophy. Уивер – Поже одержали победу, Тобиас и Ткаченко – 2-е.
- ↑ «Мордовские узоры»: Ильиных и Жиганшин одержали победу, Боброва и Соловьев снялись.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իզաբելլա Տոբիասն ու Իլյա Տկաչենկոն (անգլ.) Չմշկասահորդների միջազգային միության պաշտոնական կայքում
- Իզաբելլա Տոբիասն ու Դեյվիդաս Ստագնյունասը (անգլ.) Չմշկասահորդների միջազգային միության պաշտոնական կայքում
- Իզաբելլա Տոբիասն ու Օթար Ջափարիձեն (անգլ.) Չմշկասահորդների միջազգային միության պաշտոնական կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելլա Տոբիաս» հոդվածին։ |
| ||||||