Jump to content

Իզաբելլա Արագոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելլա Արագոնացի
Ծնվել է՝հոկտեմբերի 2, 1470
ԾննդավայրԴուենիաս, Կաստիլիա և Լեոն
Մահացել է՝օգոստոսի 23, 1498 (27 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՍարագոսա, Արագոնի թագավորություն
Երկիր Կաստիլիա և Լեոն,  Արագոնյան թագ և  Պորտուգալիայի թագավորություն
ՏոհմՏրաստամարա
ՀայրՖերդինանդ II Արագոնացի[1]
ՄայրԻզաբելլա I[1]
ԵրեխաներՄիգել դա Պաշ
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի

Իզաբելլա Արագոնացի (պորտ.՝ Isabel de Aragão e Castela, հոկտեմբերի 2, 1470, Դուենիաս, Կաստիլիա և Լեոն - օգոստոսի 23, 1498, Սարագոսա, Արագոնի թագավորություն[2][3][4]), Պորտուգալիայի թագուհին, Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ի և Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի ավագ դուստրը, որոնց ամուսնությունը հանգեցրել է Իսպանիայի միավորմանը մեկ պետության մեջ։

Իզաբելլան ծնվել է 1470 թվականի հոկտեմբերի 1-ին Դուենյասում Արագոնի ապագա թագավոր Ֆերդինանդ II-ի և Կաստիլիայի ու Լեոնի ապագա թագուհի Իզաբելլա I-ի ընտանիքում։ Եղել է զույգի յոթ երեխաներից ավագը։[5] Աղջկա ծնողները զարմիկներ են եղել: Իզաբելլան ծնվել է այն ժամանակահատվածում, երբ նրա մայրը և հորեղբայր թագավորը բարդ հարաբերությունների մեջ են եղել, այն պատճառով, որ Իզաբելլայի և Ֆերդինանդի միջև ամուսնությունը կնքվել էր առանց կաստիլյան թագավորի համաձայնության։ Իզաբելլա I-ը զրկվել է կաստիլյան թագից, սակայն Էնրիկե IV-ի մահից հետո նա հայտարարել է իր իրավունքների մասին, իսկ նրա դուստր Իզաբելլան հայտարարվել է գահի ժառանգորդ[6]:

Իզաբելլայի կյանքի առաջին տարիները անցել են Կաստիլյան ժառանգության պատերազմի ժամանակ, քանի որ Հենրի IV-ը կոնկրետ ժառանգորդ չէր նշանակել: Գահի համար պայքարը ընթանում էր Իզաբելլա I-ի և նրա զարմուհի Խուաննա Կաստիլացու միջև, որը հայտնի է եղել լա Բելտրանեխա մականունով՝ այն լուրերի պատճառով, որ նա Հենրի IV-ի կնոջ՝ Պորտուգալիայի Ժուաննա թագավորի և նրա սիրեցյալ Բելտրան դե լա Կուևայի ապօրինի զավակն է եղել: Պորտուգալիայի թագավոր Աֆոնսո V-ը միացել է իր զարմուհուն, և այդպիսով Իզաբելլա I-ը և Ֆերդինանդ II-ը ստիպված են եղել պատերազմի գնալ[6]:

Պատերազմի ժամանակ փոքրիկ արքայադուստրը ապրում էր Սեգովիայում, որը սկզբում գտնվում էր Անդրես Կաբրերայի և նրա կնոջ՝ Բեատրիս դե Բոբադիլյայի կառավարման ներքո։ Քաղաքի բնակիչները, դժգոհ լինելով նոր վարչակազմից, ապստամբեցին և վերահսկողություն ստանձնեցին քաղաքի նկատմամբ։ Յոթամյա արքայադուստրը որոշ ժամանակ փակված էր եղել Ալկասարի աշտարակում, մինչև նրա մայրը վերադարձել է Սեգովիա և վերահսկողություն ստանձնել իրավիճակի նկատմամբ[7]:

Պատերազմն ավարտվել է 1479 թվականին Ալկասովասի պայմանագրով։ Այս պայմանագրի պայմաններից մեկը եղել է արքայադուստր Իզաբելլայի և Աֆոնսո V-ի թոռան՝ Պորտուգալիայի Աֆոնսոյի ամուսնությունը, որը Իզաբելլայից հինգ տարով փոքր էր եղել[5]: Պայմանագիրը նաև նախատեսում էր, որ Ֆերդինանդն ու Իզաբելլան իրենց դստերը կտան մեծ օժիտ, իսկ արքայադուստրն ինքը կմնա Պորտուգալիայում՝ որպես երաշխիք, որ իր ծնողները կկատարեն պայմանագրի պայմանները։ 1480 թվականին արքայազն Աֆոնսոն բնակություն է հաստատել Մորաում՝ իր մորական տատիկի մոտ։ Տասը տարեկան Իզաբելլան միացել է իր ապագա ամուսնուն հաջորդ տարվա սկզբին[8]: Իզաբելլան Պորտուգալիայում մնացել է երեք տարի, այնուհետև վերադարձել հայրենիք[9]:

Իզաբելլան իր երիտասարդության մեծ մասն անցկացրել է ծնողների հետ արշավանքներում, որոնք նվաճում էին Իսպանիայի հարավում մնացած մուսուլմանական նահանգները: Օրինակ՝ նա ուղեկցել է մորը Բասայի հանձնման ժամանակ[7]:

Ամուսնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի աշնանը Սևիլիայում[10][11] Իզաբելլայի և Պորտուգալիայի թագավոր Ժուան II-ի ու Ավիզեցու Լեոնորայի միակ որդու և ժառանգորդի՝ Աֆոնսոյի միջև լիազորագրով ամուսնության պայմանագիր է կնքվել[12]: Նույն թվականի նոյեմբերի 19-ին Իզաբելլան ժամանել է Բադախոս, որտեղ նրան դիմավորել է Աֆոնսոյի հորեղբայրը՝ Մանուելը, որը հետագայում դարձել է Պորտուգալիայի թագավոր և Իզաբելլայի երկրորդ ամուսինը։ Աֆոնսոն և Իզաբելլան վերամիավորվել են Էլվասում նոյեմբերի 22-ին, իսկ հաջորդ օրը Էվորայի վանքում արքայադուստրը հանդիպել է իր սկեսուրին՝ թագուհի Լեոնորային. Էվորայում վավերացվել է Սևիլիայում նախկինում ստորագրված ամուսնական պայմանագիրը[13]:

Չնայած այն հանգամանքին, որ դա հարմարության ամուսնություն է եղել[5],ամուսինները սիրում էին միմյանց։ Բացի այդ, Իզաբելլան շատ սիրված դեմք էր եղել պորտուգալական թագավորական ընտանիքում, քանի որ արքայադուստրը լավ գիտեր լեզուն և սովորույթները, որոնք նա ձեռք էր բերել մանկության տարիներին։ Իզաբելլայի երջանիկ ամուսնական կյանքն ավարտվել է 1491 թվականի հուլիսին, երբ Աֆոնսոն մահացավ ձիուց ընկնելուց հետո[14][15]: Արքայադուստրը սրտով կոտրվել էր և ավելի ուշ համոզվել, որ Աստված էր կամեցել իր երիտասարդ ամուսնու մահը, քանի որ Պորտուգալիան ապաստան էր տվել բազմաթիվ հրեաների, որոնց Իսպանիայից վտարել էին Իզաբելլայի ծնողները[16]:

Ծնողների խնդրանքով Իզաբելլան վերադարձել է Իսպանիա։ Արքայադուստրը վերադարձել է հայրենիք որպես բարեպաշտ կրոնական անձնավորություն և հայտարարել խիստ ծոմապահության և ինքնախարազանման մասին, որոնց Իզաբելլան պատրաստվում էր ենթարկվել իր կյանքի մնացած մասը՝ որպես Աֆոնսոյի համար սգո նշան։ Նա նաև հայտարարել է, որ այլևս երբեք չի ամուսնանա։ Նրա ծնողները, կարծես, հաշտվել էին դստեր որոշման հետ, բայց Պորտուգալիայի թագավոր Ժուան II-ի մահից հետո՝ 1495 թվականին, նրա իրավահաջորդը դարձել էր կնոջ եղբայրը՝ Մանուել I-ը, որը անմիջապես սկսեց խնդրել Իզաբելլայի ձեռքը[15]: Ֆերդինանդ II-ը և Իզաբելլա I-ը, հավանաբար, հարգեցին իրենց դստեր ցանկությունները և Մանուելին առաջարկեցին մեկ այլ դուստր՝ Մարիային, որպես կին, սակայն թագավորը հրաժարվեց։ Իրավիճակը մնաց դժվար մինչև արքայադուստր Իզաբելլան համաձայնվեց ամուսնությանը՝ այն պայմանով, որ Մանուելը Պորտուգալիայից վտարի բոլոր հրեաներին, ովքեր չէին ընդունել քրիստոնեություն։ Մանուելը համաձայնվեց պայմանին[17]և 1497 թվականի սեպտեմբերին զույգը ամուսնացավ[18]:

Կաստիլիայի թագի ժառանգորդուհի։ Մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ամուսնության տարում Իզաբելլան հռչակվել է Աստուրիայի արքայադուստր և Կաստիլիայի թագի ժառանգորդ՝ իր միակ եղբոր՝ Արագոնացի Խուանայի մահվան և նրա մեռելածին դստեր ծննդյան պատճառով, որը մահացել էր 1497 թվականի սեպտեմբերին։ Դրանից անմիջապես հետո Ֆիլիպը՝ Իզաբելլայի կրտսեր քույրերից մեկի՝ Խուանայի ամուսինը, սկսեց հավակնել թագին։ Կաթոլիկ թագավորները, Ֆիլիպի հավակնությունները ճնշելու համար, 1498 թվականի սկզբին հավաքել էին կաստիլյան արքունիքը Տոլեդոյում, որտեղ Իզաբելլան և նրա ամուսինը երդվել էին, որպես Կաստիլիայի թագի օրինական ժառանգորդներ[19]: Այնուհետև նույն նպատակով Սարագոսայում դատարան է հրավիրվել[20]: Չնայած Կաստիլիայում կանանց գահաժառանգությունը թույլատրվում էր (ինչպես վկայում է Իզաբելլա I-ի օրինակը), Ֆերդինանդ II-ը տատանվում էր Արագոնը կանանց ձեռքը հանձնելու հարցում։ Այնուամենայնիվ, Իզաբելլան դարձավ Արագոնի ժառանգորդը, չնայած եթե նա որդի ունենար, նա կլիներ գահի ժառանգորդը[21]:

Արագոնի թագի ժառանգորդի վերաբերյալ որոշման պահին Իզաբելլան հղի էր եղել, և 1498 թվականի օգոստոսի 23-ին Սարագոսայում նա որդի է ունեցել՝ Միգել անունով[2]: Իզաբելլան մահացել է տղա երեխա ունենալուց մեկ ժամ անց։ Մահվան պատճառը, հավանաբար, անընդհատ ծոմ պահելն ու ինքնախարազանումն էր եղել[21] կամ հաճախակի ճանապարհորդություններ ուշ հղիության ընթացքում[2]: Միգելը շուտով նշանակվել է Պորտուգալիայի թագավորության, Կաստիլիայի և Արագոնի թագերի ժառանգորդ[2]:

Իզաբելլայի խնդրանքով նա թաղվել է միանձնուհու զգեստով Տոլեդոյի Սանտա Իզաբել վանքում[21]: Մահից առաջ Իզաբելլա I-ը խնդրել է, որ դստեր մարմինը տեղափոխվի Գրանադա, որտեղ կաստիլյան թագուհին պետք է թաղվեր, սակայն նրա ցանկությունը երբեք չիրականացավ[22]:

Առաջին կնոջ մահից երկու տարի անց և որդու մահից մի փոքր ավելի քան երեք ամիս անց Մանուել I-ը ամուսնացել է Իզաբելլայի կրտսեր քրոջ՝ Մարիայի հետ, որից նա մի ժամանակ հրաժարվել էր Իզաբելլայի օգտին։ Սակայն Իզաբելլայի մահով Մանուելը կորցրել է Կաստիլիայի թագավորությունը ձեռք բերելու իր հնարավորությունը, իսկ Մանուելի մահով նա կորցրել էր նաև Իբերական թագավորությունները միավորելու հույսը[2]:

Իզաբելլան իսպանական պատմական «Իզաբելլա» հեռուստասերիալի կերպարներից մեկն է։ Արքայադստեր դերը խաղացել են Հինա Լալինը (2-րդ եթերաշրջան) և Մարիա Կանտուելը (3-րդ եթերաշրջան)[23]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Kindred Britain
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Fernández Álvarez, 2003, էջ 387
  3. Oliveira e Costa, 2013, էջ 175
  4. Sousa, 1737, էջ 228
  5. 5,0 5,1 5,2 Rodrigues Oliveira, 2010, էջեր 527, 533
  6. 6,0 6,1 Downey, 2014, էջ 144
  7. 7,0 7,1 Downey, 2014, էջ 304
  8. Rodrigues Oliveira, 2010, էջեր 528, 534
  9. Downey, 2014, էջ 305
  10. Rodrigues Oliveira, 2010, էջ 534
  11. Fernández Álvarez, 2003, էջ 266
  12. Rodrigues Oliveira, 2010, էջ 526
  13. Rodrigues Oliveira, 2010, էջ 535
  14. Rodrigues Oliveira, 2010, էջ 536
  15. 15,0 15,1 Fernández Álvarez, 2003, էջ 366
  16. Downey, 2014, էջեր 314—315
  17. Downey, 2014, էջեր 369—370
  18. Fernández Álvarez, 2003, էջ 382
  19. Fernández Álvarez, 2003, էջ 386
  20. Fernández Álvarez, 2003, էջեր 386—387
  21. 21,0 21,1 21,2 Downey, 2014, էջ 331
  22. Downey, 2014, էջ 409
  23. Isabel(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]