Իեն Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իեն Ստյուարտ
Ian Stewart and Billy Preston with The Rolling Stones (1975).jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Ian Stewart
Ի ծնե անունանգլ.՝ Ian Andrew Robert Stewart
Ծնվել էհուլիսի 18, 1938(1938-07-18)[1][2]
Pittenweem, Fife, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 12, 1985(1985-12-12)[3][4][1][2] (47 տարեկանում)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Ժանրերռոք և boogie-woogie?
Մասնագիտություներաժիշտ, keyboardist, road manager, դաշնակահար և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, Երգեհոն և marimba?
ԱշխատավայրՌոլինգ Սթոունզ
ԱնդամակցությունՌոլինգ Սթոունզ

Իէն Էնդրյու Ռոբերտ Ստյուարտ (անգլ. Ian Andrew Robert Stewart,հուլիսի 18, 1938(1938-07-18)[1][2], Pittenweem, Fife, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 12, 1985(1985-12-12)[3][4][1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), շոտլանդացի ստեղնահար, The Rolling Stones հիմնադիրներից մեկը: 1963 թվականի մայիսին լքելով հիմնական կազմը՝ նա, այնուամենայնիվ, համագործակցել է խմբի հետ՝ որպես հյուրախաղերի մենեջեր և ստեղնահար։

Ստյուարտը նաև մասնակցել է Led Zeppelin խմբի «Rock and Roll» երգի ձայնագրությանը Led Zeppelin IV և Physical Graffiti «Boogie With Stu» ալբոմի համար։

1971 թվականին նա մասնակցել է Հաուլին Վուլֆի «London Sessions» ալբոմի ձայնագրությանը։ Բացի այդ, ձայնագրությանը մասնակցել են Էրիկ Քլեփթոնը, Ռինգո Սթարը, Կլաուս Վուրմանը, Սթիվ Վինվուդը, ինչպես նաև Բիլ Ուայմենը և Չարլի Ուոթսը:

70-ականների վերջին 80-ականների սկզբին Ստյուարտը խաղում էր Rocket 88 խմբում, որի կազմում էին Ալեքսիս Քորները, Ջեք Բրյուսը, Բոբ Հոլը, Քոլին Սմիթը, Ջոն Պիկարը, Դիկ Մորիսին և Դոն Վելլերը։

Նա նաև մասնակցել է Ջորջ Թորոգուդի «Bad To the Bone» ալբոմի ձայնագրությանը։

1985 թվականի դեկտեմբերի սկզբին Իէն Ստյուարտն իրեն վատ է զգացել։ Դեկտեմբերի 12-ին գնաց կլինիկա։ Անսպասելի սրտի կաթված է տեղի ունեցել, և նա մահացել է՝ չսպասելով բժշկի դիմելու իր հերթին[5]։

Նա մահացել է սրտի կաթվածից քառասունյոթ տարեկանում։ Ես նրան սպասում էի Ֆուլհեմ Ռոուդ թաղամասում գտնվող Blakes հյուրանոցում ճաշից հետո: Մենք պատրաստվում էինք հանդիպել բժշկի մոտ գնալուց հետո։ Եվ գիշերը ժամը երեքին Չարլին զանգում է: «Պատրաստվու՞մ ես հանդիպել Սթյուին»։ Ես պատասխանում եմ՝ այո։ «Կարճ ասած, նա չի գա», այդպես Չարլին որոշեց հայտնել ինձ նորությունը

— (Քիտ Ռիչարդս, «Կյանք»)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134531019 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին։ Վերցված է 2013-04-16  Accessed: 6 February 2007
  6. Кит Ричардс Жизнь. — 2010. — ISBN 9785170800377