Իդուն Ռեյթեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իդուն Ռեյթեն
Idun Reiten.jpg
Ծնվել էհունվարի 1, 1942(1942-01-01)[1] (77 տարեկան)
Քլեբու, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան
Գործունեության ոլորտհանրահաշիվ
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն և Եվրոպական ակադեմիա[2]
Ալմա մատերԻլինոյսի համակարգի համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան
Պարգևներthe Norwegian Research Council Award for Outstanding Research? Ֆրիտյոֆ Նանսենի ակնառու վարպետության պարգև և Ամերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ

Իդուն Ռեյթեն (հունվարի 1, 1942), նորվեգացի մաթեմատիկոս, պրոֆեսոր: Համարվում է նորվեգացի ժամանակակից մեծագույն մաթեմատիկոսներից մեկը[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդուն Ռեյթենը փիլիսոփայության դոկտորի կոչում ստացել է 1971 թվականին Իլինոյսի համալսարանում: 1982 թվականին որպես պրոֆեսոր աշխատել է Թրոնհեյմի համալսարանում[4], որը ներկայումս կոչվում է Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան:

Նրա հետազոտությունների ոլորտն ընդգրկում է ներկայացուցչական տեսությունը Արթինյան հանրահաշվի, տեղափոխական հանրահաշվի և հոմոլոգիական հանրահաշվի համար: Մորիս Աուսլանդերի հետ նրա աշխատանքը այժմ կազմում է Արթինյան հանրահաշվի ուսումնասիրության մի մասը՝ հայտնի իբրև Աուսլանդեր-Ռեյթենի տեսություն:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ռեյթենը պարգևատրվել է Մոբիուսի մրցանակով, իսկ 2009 թվականին՝ «Հաջողված հետազոտողների համար Ֆրիտյոֆ Նանսենի մրցանակով» (մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտում) և «Մեծ արժեք ունեցող հետազոտությունների համար Նանսենի մեդալով»[5]:

2007 թվականին ընտրվել է որպես Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ: Նա նաև Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի և Գիտությունների նորվեգական թագավորական հանրության և Եվրոպական ակադեմիայի անդամ է[6]:

2010 թվականին մաթեմատիկոսների միջազգային համագումարում մասնակցել է Էմմի Նեթթերի դասախոսությանը[7]:

2012 թվականին դարձել է Ամերիկյան մաթեմատիկական հանրության անդամ[8]:


2014 թվականին Նորվեգիայի թագավորը Ռեյթենին շնորհել է Սուրբ Օլավի մեդալ «որպես մաթեմատիկոս իր կատարած աշխատանքի համար»[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #108418413 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. https://www.ae-info.org/ae/User/Reiten_Idun
  3. Idun Reiten ble Årets Møbius Archived 2005-09-06 at the Wayback Machine., Universitetsavisa (26.9.07)
  4. Henriksen, Petter, ed. (2007)։ «Idun Reiten»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է 26 October 2009 
  5. Fridtjof Nansens belønning til fremragende forskere, Norwegian Academy of Science and Letters, 28 April 2009
  6. Academia Europaea member profile, http://www.ae-info.org/ae/User/Reiten_Idun, վերցված է 2015-09-22 
  7. «ICM Plenary and Invited Speakers since 1897»։ International Congress of Mathematicians 
  8. List of Fellows of the American Mathematical Society, retrieved 2013-06-09
  9. «Utnevnelse til St. Olavs Orden», kongehuset.no, 4. mars 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]