Իդա Նիլսսոն
| Ծնվել է | փետրվարի 7, 1840[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Lund Cathedral parish, Շվեդիա[4][1][3] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 24, 1920[1][5][2] (80 տարեկան) |
| Մահվան վայր | Lund Cathedral parish, Շվեդիա[1][5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[2] |
| Մասնագիտություն | քանդակագործ, արվեստագետ և հնագետ |
| Թեմաներ | քանդակագործություն |
| Ուսուցիչ | Jens Adolf Jerichau?[2] |
| Հայր | Սվեն Նիլսոն[6][3][2] |
| Մայր | Elisabet Cecilia Berg?[3][6][2] |
Իդա Գյոթիլդա Նիլսսոն (շվեդ.՝ Ida Göthilda Nilsson, փետրվարի 7, 1840[1][2][3][…], Lund Cathedral parish, Շվեդիա[4][1][3] - դեկտեմբերի 24, 1920[1][5][2], Lund Cathedral parish, Շվեդիա[1][5]), շվեդ նկարիչ, քանդակագործ, ասացվածքներ հավաքող և գրի առնող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդա Նիլսսոնը ծնվել է 1840 թվականին, Լունդում, Լունդի համալսարանի կենդանաբանության պրոֆեսոր Սվեն Նիլսսոնի և Էլիզաբեթ Սեսիլիա Բերգի ընտանիքում։ Եղել է ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերը։ Պահպանվել է Իդա Նիլսսոնի չհրապարակված ձեռագիրը, որում նա մանրամասն նկարագրում է իր մանկությունը ծնողների տանը[7]։
Իդան հաճախել է Լունդ քաղաքի դպրոց, ինչպես նաև մասնավոր դասեր է ստացել լեզուների, երաժշտության և նկարչության բնագավառում։ Որպես կին՝ նա չէր կարողացել համալսարան ընդունվել, բայց ինքնուրույն ուսումնասիրել է այն, ինչը նրան առավել գրավել է՝ արվեստը և հնագիտությունը։ Հոր շնորհիվ նա հնարավորություն է ունեցել հաճախել գիտաժողովների, այդ թվում Անգլիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Դանիայում, ինչպես նաև այցելել է թանգարաններ և պատմական հուշարձաններ[7]։
Երբ Իդա Նիլսսոնն իր ընտանիքի հետ բնակվել է Ստոկհոլմում, մտերմացել է գրող Ֆրեդրիկա Բրեմերի հետ և պարբերաբար այցելել նրա սալոն։ Իդան հիացել է Ֆրեդրիկով, սակայն, նրա հետ չի ամուսնացել ազատությունն ու անկախությունը պահպանելու նպատակով։ Բրեմերն էլ իր հերթին բարձր է գնահատել Իդայի մտերմությունն ու անմիջականությունը[7]։
1870-ական թվականներին Իդա Նիլսսոնը հետաքրքրվել է քանդակագործական արվեստով և Կոպենհագենի Թագավորական ակադեմիայում սկսել դասեր ստանալ Ենս Երիխաուից։ Նրա գործերից են հոր և ընկերուհու՝ Աննա Իերտա-Ռետցիուսի դիմանկարային կիսանդրիները։ Իդայի ստեղծած ոչ բոլոր քանդակներն են պահպանվել, մասնավորապես, Ֆրեդրիկա Բրեմերի կիսանդրին հայտնի է միայն գրավոր ապացույցներով[7]։
Դարի վերջում Իդա Նիլսսոնը սկսել է հավաքել ասացվածքներ և առածներ Սկոնեի նահանգից։ Նա հավաքված նյութը բաժանել է թեմատիկ խմբերի այբբենական սկզբունքով։ Բացի այդ, նա նշել է դրանց ծագման ճշգրիտ վայրը։ Այդ աշխատանքը կազմակերպել է սերտորեն համագործակցելով հասարակ ժողովրդի հետ՝ օգտագործելով գիտական մեթոդներն ու իր վարպետությունը[7]։
Իդա Նիլսսոնը մահացել է 1920 թվականի դեկտեմբերի 24-ին, Ծննդյան տոների նախօրյակին։ Թաղված է սիրելիների կողքին՝ Լունդի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Շվեդիայի մահվան գիրքը
- 1 2 3 4 5 6 7 8 Ida Göthilda Nilsson 1840-02-07 — 1920-12-24 Konstnär, skulptör, självlärd arkeolog och folkminnesdokumentör
- 1 2 3 4 5 6 Lunds domkyrkoförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/LLA/13254/C I/8 (1826-1848), bildid: C0067256_00276
- 1 2 Շվեդիայի բնակչության 1910 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- 1 2 3 4 Lunds domkyrkoförsamlings kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/LLA/13254/F I/11 (1915-1920), bildid: 00106279_00234
- 1 2 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- 1 2 3 4 5 Svenskt kvinnobiografiskt lexikon
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elisabeth Arwill-Nordbladh. «Ida Göthilda Nilsson». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Նիլսսոն» հոդվածին։ |
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1840 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1920 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- Կին հնագետներ
- Շվեդ կին արվեստագետներ
- Շվեդ կին քանդակագործներ
- Շվեդ նկարիչներ
- Շվեդ քանդակագործներ