Այդա Լուպինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իդա Լուպինոից)
Այդա Լուպինո
անգլ.՝ Ida Lupino
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1918(1918-02-04)[1][2][3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 3, 1995(1995-08-03)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1934)[4], Brighton Girls? և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր և ռեժիսոր
ԱշխատավայրWarner Bros.
ԱմուսինLouis Hayward?[5], Collier Young?[5] և Howard Duff?[5]
Ծնողներհայր՝ Stanley Lupino?[5], մայր՝ Connie Emerald?[5]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Ida Lupino Վիքիպահեստում

Այդա Լուպինո (անգլ.՝ Ida Lupino; փետրվարի 4, 1918(1918-02-04)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 3, 1995(1995-08-03)[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի և բրիտանացի դերասանուհի, նաև ռեժիսոր, առաջին կին ռեժիսորներից մեկը[6][7]։

Կենսագրություն և կարիերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդա Լուպինոն ծնվել է Լոնդոնում դերասանական ընտանիքում[8], ինչի շնորհիվ էլ իր նորամուտը կինոյում կայացել է դեռևս 1937 թվականին «Սիրո մրցավազք» [en] ֆիլմում։ Սկզբնական շրջանում նկարահանվել է ոչ մեծ դերերով, առաջին լուրջ կերպարները 1939 թ. նկարահանված «Լույսը հանգեց» և «Շերլոկ Հոլմսի արկածները» ֆիլմերն էին։

Սկսած 1940-ական թթ. արդեն դարձել է պահանջված դերասանուհի, այդ տարիների իր մասնակցությամբ ֆիլմերից են «Նրանք գնում էին գիշերով», «Բարձր Սիերրա», «Ծովագայլը»։

1949 թվականին իրականացավ նրա երազանքը դառնալ կինոռեժիսոր։ Այն բանից հետո երբ ռեժիսոր Էլմեր Քլիֆթոնը ինֆարկ տարավ և չկարողացավ շարունակել աշխատանքը, Այդա Լուպինոն իր վրա վերցրեց ռեժիսորի աշխատանքը, որից հետո էլ արդեն սկսեց ֆիլմեր նկարահանել, հիմնականում նուար ոճի, այսպիսով դառնալով այդ ոճում առաջին կին ռեժիսորը[9]։ Նրա ամենահաջողված ռեժիսորական աշխատանքը կարելի է համարել «Ճանապարհի ուղեկիցը» ֆիլմը։

Ռեժիսորական աշխատանքնին զուգահեռ շարունակել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում մինչև 1978 թվականը, մասնավորապես նկարահանվել է «Կոլոմբո» հեռուստասերիալում։ Կինոյում և հեռուստատեսություն իր ներդրման համար արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի։

3 անգամ ամուսնացած է եղել, Լուիս Հեյվորդ (1938−45), Կոլլեր Յանգ (1948−51) և Հովարդ Դաֆֆ (1951−84): Մահացել է կաթվածից Լոս Անջելեսում 77 տարեկան հասակում։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այդա Լուպինո» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=1934&fn=ida&sn=lupino
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Kindred Britain
  6. Kemp, Philip (2007). 501 Movie Directors. London: Quintessence. էջ 230. ISBN 978-1-84403-573-1.
  7. Acker, pp. 75
  8. Allmovie Biography Արխիվացված 2020-05-30 Wayback Machine
  9. Koszarski, Richard, Hollywood Directors, New York: Oxford University Press, 1976 ISBN 0-19-502085-5 (0-19-502085-5)