Jump to content

Իդա Բաչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Բաչինի
Ծնվել էմայիսի 16, 1850(1850-05-16)[1]
ԾննդավայրՖլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[1]
Վախճանվել էփետրվարի 28, 1911(1911-02-28)[2][1][3][…] (60 տարեկան)
Վախճանի վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[1]
ԳերեզմանCimitero delle Porte Sante
Գրական անունManfredo[1], Marinella del Rosso[4], Marinella Del Rosso[1] և Cenerentola[1]
Մասնագիտությունգրող, մանկագիր, լրագրող, խմբագիր և մանկավարժ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  United Provinces of Central Italy
Ուշագրավ աշխատանքներՃուտիկի հուշերը և Il diamante di Paolino?
ԱշխատավայրCordelia?[5] և Giornale dei bambini?[5]
ԶավակներՄանֆրեդո Բաչինի
Изображение автографа
Իդա Բաչինի Վիքիքաղվածքում
Իդա Բաչինի Վիքիդարանում
 Ida Baccini Վիքիպահեստում

Իդա Բաչինի (իտալ.՝ Ida Baccini, մայիսի 16, 1850(1850-05-16)[1], Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[1] - փետրվարի 28, 1911(1911-02-28)[2][1][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[1]), իտալացի մանկագիր, լրագրող։ Հանդես է եկել նաև Մանֆրեդո կամ Մարինելլա դել Ռոսսո կեղծանուններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1850 թվականին Ֆլորենցիայում Լեոպոլդո Բաչինիի (երկու հրատարակչությունների աշխատակից) և Էսթեր Ռինալտիի ընտանիքում։ Մայրը Պրատո քաղաքի հարուստ ագարակատիրոջ դուստր էր։ 1857 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ջենովա, որտեղ հայրը զբաղվել է հրատարակչական գործով, այնուհետև 1960 թվականին ընտանիքը վերադարձել է Տոսկանա։ Նրանք ապրում են Լիվորնոյում մինչև 1865 թվականը, այնուհետև հոր ձեռնարկության ձախողումից հետո վերադառնում են Ֆլորենցիա և ապրում մեծ քրոջ տանը։

1868 թվականի հոկտեբերին Իդան ամուսնանում է լիվորնոցի քանդակագործ Վինչեցո Չերրի հետ, սակայն երեք տարի անց ամուսնալուծվում է բնավորությունների անհամատեղելիության պատճառով։

1878 թվականին ծնվում է նրա Մանֆրեդո որդին, որին նա տալիս է իր ազգանունը։ 1904 թվականին Իդան ամուսնանում Տիտո Մարիոտինիի հետ։ Մահացել է 1911 թվականին թոքերի լայնացումից։

Ստեղծագործական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872 թվականից հինգ տարի դասավանդել է Ֆլորենցիայի քաղաքպետարանի տարրական դպրոցում։ Այնուհետև ամբողջովին նվիրվել է մանկական գրքերի և պարբերականներում հոդվածների հրապարակմանը։ 1875 թվականին տպագրվում է նրա «Ճուտիկի հուշերը» գիրքը, որը մեծ հաջողություն է ունենում։

Հրապարակել է գրեթե հարյուր հատոր, այդ թվում՝ դպրոցական դասագրքեր և պատմվածքներ։ Աշխատակցել է տարբեր պարբերականների, որոնցից են՝ «La vedetta», «Fanfulla della Domenica», «La Nazione», «The European magazine»։ 1884 թվականին ստանձնում է երիտասարդ աղջիկների համար նախատեսված «Cordelia» ամսագրի ղեկավարումը և այն խմբագրեց մինչև իր մահը։ 1895 թվականին Licinio Cappelli Editore-ի համար ստեղծել է ամսագիր, որի ամբողջ նյութե գրել է գրեթե ինքնուրույն։ Սակայն այն այնքան էլ հաջողություն չունեցավ և ինը տարի անց ձուլվեց կիրակնօրյա թերթի մեջ։

Իդա Բաչինին հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ճուտիկի հուշերը, Ե., Դարակ, 2020, 312 էջ։ Թարգմանիչ` Լուսինե Հակոբյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Frattarolo R. Dizionario degli scrittori italiani contemporanei pseudonimi: 1900-1975 (իտալ.): con un repertorio delle bibliografie nazionali di opere anonime e pseudonimeRavenna: Angelo Longo Editore, 1975. — P. 102.
  2. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 Jesurum A. S. S. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1963. — Vol. 5.
  4. https://it.wikisource.org/wiki/Pagina:Ida_Baccini,_La_mia_vita_ricordi_autobiografici.djvu/203
  5. 1 2 Cini T. Enciclopedia delle donne (իտալ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Բաչինի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Բաչինի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Բաչինի» հոդվածին։