Jump to content

Իգրար Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգրար Ալիև
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1924(1924-03-14)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 11, 2004(2004-06-11) (80 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն Ադրբեջան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Փառքի» շքանշան
և Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Իգրար Հաբիբ օղլու Ալիև (ադրբ.՝ İqrar Həbib oğlu Əliyev, մարտի 14, 1924(1924-03-14), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 11, 2004(2004-06-11), Բաքու, Ադրբեջան), խորհրդային և ադրբեջանցի պատմաբան[1], Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ արդեն 2001 թվականից ակադեմիկոս։

Ադրբեջանցիների աղվանական ծագման տեսության կողմնակիցներից մեկը։ Իր աշխատություններում անդրադարձել է նաև մյուս ժողովուրդների էթնոգենեզին, այդ թվում՝ թուրքերի, ուկրաինացիների, ռուսների և այլն։ Նրա աշխատությունների մեծ մասը նվիրված է եղել մարերին ու Մարաստանին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականի մարտի 14-ին Բաքվում։ 1945 թվականին գերազանցությամբ ավարտելով Ադրբեջանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ Իգրար Ալիևը իր կարիերան սկսում է Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում։ 1949 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը։

Դոկտորական ատենախոսության պաշտպանությունից առաջ նշանակվել է Ադրբեջանի պետական մանկավարժական հեռակա ինստիտուտի հնագույն պատմության ամբիոնի վարիչ, որը գլխավորել է 1947-1955 թվականներին։

1978 թվականից Ալիևը դասավանդել է Ադրբեջանի պետական համալսարանում։ Նույն տարվանից մինչև 2004 թվականի հունիսի 11-ը եղել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն։ 1981-1984 թվականներին էլ եղել է Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ հասարակագիտության բաժնի քարտուղար- ակադեմիկոս[2]։ 1980 թվականին ընտրվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ արդեն 2001 թվականին՝ գործող անդամ։

Իգրար Ալիևը գլխավորում էր Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը կից տեղանունների հանձնաժողովը, եղել է Ադրբեջանական խորհրդային հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի անդամ։

Տիրապետել է հին հունարեն և լատիներեն լեզուներին։

Պատմաբանի 80-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Ջաբի Բահրամովը, հանդես գալով «Ճանապարհ դեպի գիտության բարձրունքներ» թեմայով զեկույցով, պատմել է «ակադեմիկոս Իգրար Ալիևի բովանդակալից կենսական ճանապարհի, նրա հասած գիտական խոշոր հաջողությունների, մասնավորապես Ադրբեջանի պատմության հետազոտության մեջ նրա ձեռքբերած բացառիկ հաջողությունների մասին»։ Բահրամովի խոսքով՝ Ալիևը հեղինակել է ավելի քան 200 գիտական հոդված և 6 մենագրություն[3]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Այդըն Բալաևը իր «19-20-րդ դարերում էթնոլեզվական գործընթացները Ադրբեջանում» գրքում պնդում է, որ ադրբեջանցիների պատմության գլխավոր խեղաթյուրողը եղել է Ադրբեջանի հնագույն պատմության գիտական դպրոցի հիմնադիր, Ա. Բակիխանովի անվան Պատմության ինստիտուտի տնօրեն Իգրար Ալիևը[4]։

Հայրենական պատմագրության մեջ «գիտական» այդ ուղղության հիմնադրի կասկածելի փառքը իրավամբ պատկանում է Իգրար Ալիևին։ Ավելի քան կես դարի ընթացքում հենց նա էր ղեկավարում ադրբեջանցիների ազգային հիշողության դեմ «խաչակրցած պատերազմը»։ Անհրաժեշտ է խոստովանել, որ այդ ժամանակահատվածում նա անձամբ ավելի մեծ հաջողությունների է հասել ադրբեջանցիների պատմության էթնոլեզվական կեղծարարությունների հարցում, քան արտասահմանում գտնվող հակաադրբեջանական կենտրոնները միասին վերցրած։ Տառապելով թյուրքատյացության ախտաբանական ձևերով՝ Ի. Ալիևը, սկսած 20-րդ դարի 40-ական թվականներից, իր բազմաթիվ աշխատություններում հանդգնությամբ, որն արժանի էր լավագույն կիրառման, քարոզում էր մի «գաղափար», համաձայն որի ադրբեջանական ժողովրդի ձևավորման գլխավոր դերում հանդես են եկել իրանալեզու և կովկասալեզու ցեղերն ու ժողովուրդները, որոնք բնակվել են հին Մարաստանում և Ատրպատականում, ինչպես նաև Աղվանքում[5]։

Պատմաբան Ֆարիդա Մամեդովան էլ նշել է.

Փորձելով նվազեցնել, փոքրացնել, անտեսել ադրբեջանական ժողովրդի ձևավորման հարցում թյուրքալեզու ցեղերի դերը՝ Իգրար Ալիևը էթնոգենեզում նախապատվությունը տալիս է էթնիկ գործընթացներին, որոնք տեղի են ունեցել հնագույն ժամանակներում և անտիկ ժամանակաշրջանում՝ կոնկրետ նախապատվություն տալով «մար-ատրպատականական ժողովրդին»։ Ընդ որում, այդ ազգության ձևավորման մեջ քիչ չեն խոցելի, անհամոզիչ փաստերը, մասնավորապես դրա ինքնագիտակցության հարցում[6]։
  • «Քաջարի աշխատանքի համար» մեդալ,
  • Ադրբեջանական ԽՍՀ գիտությունների պատվավոր գործիչ (1979 թվական)[1],
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան,
  • «Շոխրաթ» («Պատվո») շքանշան (2002)[1]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ի. Ալիև, «Ադրբեջանի տարածքում ցեղային առաջին միությունների մասին», 1959 թվական, Բաքու,
  • Ի. Ալիև, «Մարաստանի պատմություն», 1960 թվական, Բաքու,
  • Ի. Ալիև, Գ. Ասլանով, «Մեր թվարկության առաջին դարում Ադրբեջանի տարածք սարմատական, մազքութական և ալանական ցեղերի ներթափանցման հարցի շուրջ», 1975 թվական, Օրջոնիկիձե,
  • Ի. Ալիև, «Ադրբեջանում սկյութների և սկյութական թագավորության մասին», 1979 թվական, Բաքու,
  • Ի. Ալիև, Ֆ. Գադիրով, «Կաբալա», 1985 թվական, Բաքու,
  • Ի. Ալիև, «Ատրպատականի պատմության ուրվագիծ», 1989 թվական, Բաքու,
  • Ի. Ալիև, «Լեռնային Ղարաբաղ. պատմություն, փաստեր, իրադարձություններ», 1989 թվական, Բաքու,
  • Ի. Ալիև, «Ադրբեջանի պատմություն. Հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը», 1995 թվական, Բաքու,
  • Ի. Ալիև, Կ. Մամեդզադե, «Ղարաբաղի աղվանական հուշարձանները», 1997 թվական, Բաքու,
  • Ի. Ալիև, «Ադրբեջանական ժողովրդի էթնիկ պատմության որոշ հարցերի մասին», 2002 թվական, Բաքու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Алиев Играр Габиб оглу (1924 – 2004) Историк». bsu. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  2. «Алиев Играр Габиб оглы». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «КОНФЕРЕНЦИЯ, ПОСВЯЩЕННАЯ 80-ЛЕТНЕМУ ЮБИЛЕЮ АКАДЕМИКА ИГРАРА АЛИЕВА». https://azertag.az/ru/xeber/provedena_konferenciya_posvyashchennaya_80_letnemu_yubileyu_akademika_igrara_alieva-626382. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. Играр Габиб оглы Алиев Արխիվացված է Հունվար 6, 2014 Wayback Machine-ի միջոցով: // Национальная академия наук Азербайджана (сохранённая копия Արխիվացված է Հունվար 6, 2014 Wayback Machine-ի միջոցով:)
  5. цитируется по: Сергей Румянцев. Первые исследования и первые специалисты: ситуация в области социальных и гуманитарных наук в постсоветском Азербайджане // Laboratorium. — 2010. — № 1. — С. 284—310. Архивировано из первоисточника 16 ապրիլի 2012.
  6. Мамедова Ф. Кавказская Албания и албаны. — "ЦИКА", 2005. — С. 165. — ISBN 9952-8073-0-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]