Իգոր Ռյաբինինի անվան ձորակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Իգոր Ռյաբինինի անվան ձորակ
ռուս.՝ Балка имени Игоря Рябинина
Igor Ryabinin arroyo.jpg
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
Իգոր Ռյաբինինի անվան ձորակը գտնվում է Ռուսաստանում
Իգոր Ռյաբինինի անվան ձորակ
Իգոր Ռյաբինինի անվան ձորակը գտնվում է Երկիրում
Իգոր Ռյաբինինի անվան ձորակ

Իգոր Ռյաբինինի անվան ձորակ (ռուս.՝ Балка имени Игоря Рябинина), բնական պուրակ[1] Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Խորհրդային շրջանում։ Ձորակի տարածքում գտնվում է դաշնային նշանակության բնապահպանական գոտի, որը պայմանավորված է նրանով, որ այստեղով է հոսում մի առու, որը վերաբերում Մյորտվի Դոնեց գետի ջրային ավազանի մասին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի Խորհրդային շրջանում գտնվող Իգոր Ռյաբինինի անվան ձորակը շրջապատված է բնակելի շենքերով ու դպրոցներով[1]։ 2006 թվականին քաղաքային իշխանությունները խոստացան ձորակի տարածքում ստեղծել լիարժեք պուրակ, սակայն այդ գաղափարը չիրականացվեց։

2013 թվականին բնական պուրակի տարածքում, Սուրբ Գևորգ տաճարից ոչ հեռու, սկսվեց բազմահարկ բնակելի շենքի շինարարություն, որի ընթացքում հատվեց ծառերի մի մասը։ Սա առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների բացասական արձագանքը, սակայն շինարարությունը, միևնույն է, շարունակվեց[2]։

2015 թվականի գարնանը կազմակերպվեց Իգոր Ռյաբինինի անվան ձորակի տարածքի մաքրման համաքաղաքային շաբաթօրյակ։ Նախաձեռնությամբ հանդես եկավ մոտ 40 մարդ[1]։

2016 թվականի աշնանը հայտնի դարձավ, որ ձորակի տարածքը մաքրելու համար պատրաստվում են ծախսել ավելի քան 11 միլիոն ռուբլի։ Անցկացվելիք աշխատանքների նախագծում են գետակի հունի մաքրումը և հին ծառերն արմատախիլ անելը։ Աշխատանքների կատարումը ստանձնող կազմակերպությունը պետք է ապահովի տարածքի էկոլոգիական առողջացումը։ Պուրակի տարածքում նախատեսվում է կազմակերպել տնկարկում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]