Իգոր Յավրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Յավրյան
ԾննդավայրԹբիլիսի
Ազգությունհայ
Մասնագիտությունդաշնակահար

Յավրյան Իգոր Մարտինի (), դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2014)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Յավրյանը ծնվել է 1943 թվականին Թբիլիսիում։

1967 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (Լ. Ն. Վլասենկոյի դասարան), 1984 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Յ․ Հայրապետյան)։

1969–72 թվականներին Սուխումի երաժշտական ուսումարանում եղել է դաշնամուրի դասատու, 1970–72 թվականներին՝ Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայի մենակատար և կոնցերտմայստեր։ 1972 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։

1996 թվականին եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 2002-2003 թվականներին՝ մասնագիտացված դաշնամուրի ամբիոնի վարիչ, իսկ 2003-2012 թվականներին՝ դաշնամուրի ֆակուլտետի դեկան։

Որպես մենակատար՝ հանդես է եկել Թբիլիսիի, Երևանի, Յալթայի, Վորոշիլովգրադի, Սուխումի, Կազանի սիմֆոնիկ նվագախմբերի, համատեղ ելույթներ ունեցել Ս. Իսեռլիսի, Սվետլանա Նավասարդյանի, Ա. Դավթյանի, Հ. Հարությունյանի, Մեդեա Աբրահամյանի, Բարսեղ Թումանյանի, Ս. Մարտիրոսյանի, Յ. Բալյանի, Ա. Մուրադյանի և ուրիշների հետ, դաշնամուրային տրիոյի կազմում (Ջ. Գևորգյան, Ա. Բոգդանյան և ուրիշներ, հետագայում՝ Լևոն Մամիկոնյան) շրջագայել Իսպանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում և Գերմանիայում։

Եղել է հայ կոմպոզիտորների 40-ից ավելի ստեղծագործությունների առաջին կատարողը։

Ստեղծել է «դաշնամուրային դպրոց», դասավանդման սեփական մեթոդ։

Բազմիցս եղել է հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթների և փառատոների հանձնախմբերի նախագահ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։