Իգոր Մատովիչ
Իգոր Մատովիչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ordinary People? |
---|---|
Կրթություն՝ | Կոմենսկու անվան համալսարան[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 11, 1973[2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Borová, Trnava District, Trnava District, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | matovic.blog.sme.sk |
Իգոր Մատովիչ[3] (սլովակ.՝ Igor Matovič, մայիսի 11, 1973[2], Borová, Trnava District, Trnava District, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), Սլովակիայի պետական գործիչ։ «Հասարակ մարդիկ» աջ պահպանողական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը։ Գործող փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը 2021 թվականի ապրիլի 1-ից[4]։ Նախկինում՝ Սլովակիայի վարչապետ (2020-2021), Ազգային խորհրդի պատգամավոր (2010-2020)։
2010 թվականի հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որին մասնակցել է «Ազատություն և համերաշխություն» (SaS) ցուցակով, առաջին անգամ ընտրվել է Ազգային խորհրդի պատգամավոր[5]։
Մատովիչի «Հասարակ մարդիկ» կուսակցությունը հաղթել է 2020 թվականի փետրվարի 29-ի խորհրդարանական ընտրություններում[6][7]։
2020 թվականի մարտի 21-ին Մատովիչը դարձավ վարչապետ։ 2021 թվականի մարտին կազմակերպվել էր ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի գաղտնի մատակարարումը Սլովակիա[8][9]։ Դա առաջացրեց կոալիցիոն ճգնաժամ, որի արդյունքում վարչապետ Մատովիչը հրաժարական տվեց, ինչը հանգեցրեց ամբողջ կառավարության հրաժարականին։ Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել ֆինանսների նախարար Էդուարդ Հեգերին, որի կառավարությունում Մատովիչը ստացել է փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնը[4][10]։
Կատակով սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի մարտի 3-ին Մատովիչը կատակով խոստացել է Ռուսաստանին փոխանցել Անդրկարպատյան Ուկրաինան՝ կովիդի դեմ պատվաստանյութի խմբաքանակի դիմաց։ Այդ կատակից հետո նա հստակեցրել է, որ սխալ կարծիք կա Ռուսաստանի հետ այս հարցում պայմանավորվածությունների անցանկալի լինելու մասին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Մատովիչից պաշտոնական ներողություն է պահանջել անհաջող կատակի համար[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Historical Dictionary of Slovakia
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
- ↑ Задорожнюк Э. Г. МАТОВИЧ ИГОР // Большая российская энциклопедия. Электронная версия (2021); https://bigenc.ru/world_history/text/5993683 Дата обращения: 05.07.2021
- ↑ 4,0 4,1 «Президент Словакии утвердила состав правительства во главе с премьером Эдуардом Хегером»։ ТАСС։ 2021-04-01։ Վերցված է 2021-04-01
- ↑ Michaela Terenzani-Stanková (10 February 2011)։ «Coalition loses another MP»։ The Slovak Spectator։ Վերցված է 20 March 2011
- ↑ Slovakia’s Matovic: Europe’s Mr Ordinary prepares for power By Rob Cameron, March 3, 2020, BBC News, Bratislava.
- ↑ ‘Slovakia Has Woken Up’: Governing Party Suffers Decisive Election Defeat. The loss paves the way for a new governing coalition after the main opposition group ran a campaign under the slogan «Together Against the Mafia.» By Miroslava German Sirotnikova and Marc Santora, NY Times, March 1, 2020.
- ↑ Veronika Folentová, Miro Kern (1.03.2021)։ «Sputnik V je na Slovensku, očkovať chcú aj seniorov. Valášek vystupuje z koalície» (սլովակերեն)։ Denník N
- ↑ Dušan Mikušovič, Miro Kren, Ria Gehrerová (03.03.2021)։ «Prepukla koaličná kríza: Remišová ide za prezidentkou, Sulík žiada rekonštrukciu vlády» (սլովակերեն)։ Denník N
- ↑ «Премьер Словакии ушел в отставку»։ РИА Новости։ 2021-03-30։ Վերցված է 2021-03-30
- ↑ «Украина потребовала извинений от премьер-министра Словакии за шутку о плате за российскую вакцину»։ TUT.BY (ռուսերեն)։ 2021-03-04։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-04-ին։ Վերցված է 2021-03-04
|