Իգոր Կուդրյավցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Կուդրյավցև
Ծնվել էդեկտեմբերի 23, 1944(1944-12-23) (79 տարեկան)
ԾննդավայրՍոկոլ, Վոլոգդայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԿուսակցությունԽՄԿԿ

Իգոր Նիկոլաևիչ Կուդրյավցև (ռուս.՝ Игорь Николаевич Кудрявцев, դեկտեմբերի 23, 1944(1944-12-23), Սոկոլ, Վոլոգդայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Կուդրյավցևը ծնվել է Ռուսաստանի Վոլոգդայի մարզի Սոկոլ քաղաքում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Կրասնոդարի երկրամասի Կուշչովսկայա գյուղ։

1962 թվականին ավարտել է Ռոստովի գյուղատնտեսական մեքենաշինության տեխնիկումը, 1985 թվականին՝ Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացները։ Աշխատել է «Ռոստսելմաշ» գործարանում որպես փականագործ-հավաքող, անդամակցել է գործարանի գրական կազմակերպությանը։ Ծառայել է խորհրդային բանակի շարքերում։

Այնուհետև 1967-1975 թվականներին աշխատել է պետական վերահսկողության գործակալության ստանդարտների և չափիչ սարքավորումների լաբորատորիայում։

1977 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Այժմ բնակվում է Դոնի Ռոստովում, Ռոստովի մարզի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայության ղեկավարն է։ Գլխավորում է Ռոստովի մարզի երիտասարդ բանաստեղծների «Դոն» գրական միությունը, որի առաջին ղեկավարը եղել է Դոնում հայտնի բանաստեղծուհի Ելենա Նեստերովան։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուդրյավցևի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1959 թվականին «Ռոստսելմաշևեց» թերթում։ Նա տպագրվել է «Մոսկվա», «Մոլոդայա գվարդիա», «Օգոնյոկ», «Սմենա», «Դոն» ամսագրերում, կենտրոնական ու մարզային թերթերում և կոլեկտիվ ժողովածուներում։ Իր «գրական ուսուցիչներից» նա առանձնացնում է ռոստովցի հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Ռոգաչովին[1] (հետագայում առաջին ժողովածուի խմբագիրը) և Եվգենի Դոլմատովսկուն։ «Վաղ ուղի» բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել Դոնի Ռոստովում 1978 թվականին։ Դրա համար նրան շնորհվել են ԽՍՀՄ գրողների միության, Կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի, ԽՍՀՄ հրատպետկոմի և երիտասարդ բանաստեղծների համամիութենական առաջին մրցույթի մրցանակներ, իսկ 1979 թվականին նա ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն։ Այնուհետև Ռոստովի և Մոսկվայի հրատարակչություններում լույս են տեսել նրա բանաստեղծությունների ութ գրքերը[2] և պատմական-վավերագրական մի քանի հրատարակություններ։ Իգոր Կուդրյավցևի բանաստեղծությունների թեմատիկան բավական լայն է. փիլիսոփայական, սիրային քնարերգություն, հասարակական-քաղաքական և պատմական արդիական թեմաներով, Դոնի տարածաշրջանի բնության և մարդկանց մասին բանաստեղծություններ։ Կուդրյավցևի գործերից առավել հայտնի է «Մենամարտ» բանաստեղծությունը[3]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ գրողների միության, Կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի, ԽՍՀՄ հրատպետկոմի և երիտասարդ բանաստեղծների համամիութենական առաջին մրցույթի մրցանակների դափնեկիր։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ранняя тропа: Стихи. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1978. — (Первое слово). — Тираж 6000 экз.
  • Слышу поступь дня: Стихотворения и поэма. — М.: Современник, 1981. — (Первая книга в столице). — Тираж 10000 экз.
  • На стыках земных: Стихи, поэма. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1985. — (Донская поэзия). — Тираж 5000 экз.
  • Уклад. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1989. — Тираж 1000 экз. — ISBN 5-7509-1263-9
  • Мгновенье сладкого ожога. — Ростов-на-Дону: «Литера-Д», 1992. — Тираж 1000 экз. — ISBN 5-7509-0443-1
  • Я люблю тебя тысячу лет… : Избранное . Стихи. Поэма / Игорь Кудрявцев [в авт. ред.]. — Ростов-на-Дону: АКРА, 2004. — 223 с. — Тираж 1000 экз. — ISBN 5-98213-003-6
  • Поэзия прозы.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель/Под ред. Г. Г. Тягленко. Издание 2-е, исправленное и дополненное. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1986.
  • Долматовский Е. А. Разрыв сердца. — Октябрь, 1979, № 3, с. 164—165.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]