Իգոր Դորոնին
| Ծնվել է | նոյեմբերի 7, 1903 |
|---|---|
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | սեպտեմբերի 15, 1950 (46 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Իգոր Միխայլովիչ Դորոնին[1] (ռուս.՝ Игорь Михайлович Доронин, նոյեմբերի 7, 1903, Մոսկվա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 15, 1950, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1946)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգոր Դորոնինը ծնվել է 1903 թվականի նոյեմբերի 7-ին Մոսկվայում[1]՝ թատերական գործչի ընտանիքում։ Մինչև 1917 թվականը սովորել է Ռեալական ուսումնարանում, որից հետո տեղափոխվել է Տարուսա քաղաք։ Այնտեղ սկսել է աշխատել Ժողովրդական կրթության բաժնում և մասնակցել է հայտնի գեղանկարիչ Վասիլի Պոլենովի ղեկավարությամբ սիրողական թատերական ներկայացումներին։
1920 թվականին վերադարձել է հայրենի Մոսկվա և հաստատվել այնտեղ[1]։ Աշխատել է բազմաթիվ թատրոններում։ Առաջին աշխատանքը եղել է Պետական մանկավարժական թատրոնի (Պատանի հանդիսատեսի թատրոն) ստուդիայում՝ որպես դերասան և ռեժիսոր։ Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցների հետ կազմակերպել է «Բաումանի երիտասարդ բանվորների թատրոնը», որտեղ զբաղվել է ռեժիսորական աշխատանքով։ Եղել է ԽՍՀՄ-ի լավագույն թատրոններից մեկի՝ Մոսկվայի 3-րդ մանկական թատրոնի հիմնադիրը և առաջին գեղարվեստական ղեկավարը։ Աշխատել է Ռուբեն Սիմոնովի թատերական ստուդիայում՝ որպես առաջատար դերասան և միաժամանակ եղել Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Խաղացել է նաև Ե. Վախթանգովի անվան թատրոնում[1]։
Իգոր Դորոնինը մահացել է 1950 թվականի սեպտեմբերի 15-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայր՝ Միխայիլ Դորոնինը (1880—1935), դերասան էր, ռեժիսոր և սցենարիստ։
Մայր՝ Օլգա Շչերբակովան, մահացել է 1907 թվականին։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը Ե. Վախթանգովի անվան թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ներկայացում | Դեր |
|---|---|---|
| 1933 | Ինտերվենցիա | Միշել Բրոդսկի |
| 1937 | Հրացանավոր մարդը | Կապիտան Կառնաուխով |
| 1938 | Ես՝ աշխատավոր ժողովրդի որդին | կոմիսար |
| 1941 | Դիմակահանդես | անհայտ անձ |
| 1942 | Ռուս մարդիկ | Պանին |
| 1942 | Ռազմաճակատ | Սերգեյ Գորլով |
| 1945 | Մեծ ցարը | Բորիս Գոդունով |
| 1946 | Ում է ենթարկվում ժամանակը | Կրումինժ |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1926 | Պարոնայք Սկոտինիններ | Տրիշկա, դերձակ |
| 1927 | Ձերդ գերազանցություն | դրվագ |
| 1928 | Մարդու արժեքը | Վանյա Միտով |
| 1934 | Պետերբուրգյան գիշեր | ուսանող |
| 1938 | Ճահճի զինվորները | Ռոբերտ (գլխավոր դեր) |
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (դեկտեմբերի 16, 1946)[2]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 15 մահեր
- 1950 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- Խորհրդային դերասաններ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ