Ծնվել է Ուֆայում։ 2015-2018 թվականներին խաղացել է «Ուֆայի» երիտասարդական թիմում։ 2018 թվականի հուլիսի 24-ին նորամուտը կատարել է ՊՖԼ առաջնությունում թիմի երկրորդ կազմում, օգոստոսի 26-ին դուրս է եկել փոխարինման և անցկացրել առաջին խաղը Պրեմիեր Լիգայում՝ մասնակցելով «Զենիթի» դեմ տնային խաղին (0:2)[3]։
2018 թվականի ամռանը ընդգրկվել է Լոնդոնի«Արսենալի» հետաքրքրությունների շրջանակում[4]։ Ակումբը խաղացողի համար առաջարկել է 500 հազար ֆունտ, բայց «Ուֆան» մերժել է այդ առաջարկը[5]։
2019 թվականին փետրվարի 22-ին մրցաշրջանի ավարտին վարձավճարով տեղափոխվել է ԲԿՄԱ[6]։ Վարձավճարային համաձայնագիրը նախատեսել է ֆուտբոլիստի հետագա ձեռքբերում։ Իր նորամուտից անմիջապես հետո Դիվևը սկսել է հաստատուն կերպով ընդգրկվել թիմի հիմնական կազմում և բաց է թողել խաղերը միայն վնասվածքների պատճառով։ Բանակայինների կազմում Իգորը 2018/19 մրցաշրջանում անցկացրել է 10 խաղ[7]։