Իգոր Բրատչիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Բրատչիկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1956(1956-09-30) (63 տարեկան)
 
Պարգևներ

Բարեկամության շքանշան, Պատվո շքանշան, Order of St. Sergius of Radonezh 3rd class? և Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class?

Իգոր Բորիսովիչ Բրատչիկով (ռուս.՝ Игорь Борисович Братчиков, սեպտեմբերի 30, 1956(1956-09-30)), խորհրդային և ռուս դիվանագետ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, Կասպից ծովի հարցերով բարձր մակարդակի միջպետական աշխատանքային խմբում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան, Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Տիրապետում է անգլերենի և գերմաներենի:

1979 թվականից դիվանագիտական աշխատանք է կատարում: Նախարարության կենտրոնական աշխատակազմում և արտերկրի դիվանագիտական ներկայացուցչություններում տարբեր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել:

  • 1979-1984 թվականներին աշխատել է Գերմանիայում ԽՍՀՄ դեսպանատանը:
  • 1984-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության եվրոպական 3-րդ բաժնում, ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարարի քարտուղարությունում:
  • 1990-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ դեսպանությունում, իսկ ավելի ուշ՝ Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում:
  • 1994-1998 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության 4-րդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն:
  • 1998-2000 թվականներին՝ Ներկայացուցչության ղեկավար, Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ:
  • 2000-2004 թվականներին՝ ՌԴ Արտաքին գործերի նախարարության 4-րդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն:
  • 2004-2007 թվականներին նախարարության ներքին կառուցվածքի բարեփոխումից հետո եղել է Ռուսաստանի ԱԳՆ 3-րդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն:
  • 2007 թվականի սեպտեմբերի 12-ից փետրվարի 21-ը՝ Շվեյցարիայի Համադաշնությունում և Լիխտենշտեյնի իշխանությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան:
  • 2012 թվականի փետրվարի 21-ից՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան[1]։
  • 2012 թվականի ապրիլի 17-ից՝ Ազովի ծովի իրավական կարգավիճակի և Կերչի նեղուցի և Սև ծովում ծովային տարածքների սահմանազատման հարցերով բանակցային խմբի ղեկավար[2]։
  • 2012 թվականի օգոստոսի 25-ից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնության սահմանակից պետությունների հետ պետական սահմանագծման և սահմանազատման գծով ԱՊՀ մասնակիցը և Կասպից ծովի բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարը:
  • 2019 թվականի մարտի 15-ից Կասպից ծովի հարցերով բարձր մակարդակի միջպետական աշխատանքային խմբում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչն է[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեխաներ և թոռներ:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (2019 թվականի փետրվարի 8)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ ծառայության համար[4]:
  • Պատվո շքանշան (2015 թվականի փետրվարի 3)՝ 2014 թվականին Աստրախան քաղաքում կասպիական չորրորդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած մեծ ավանդի համար[5]։
  • Բարեկամության շքանշան (2001 թվականի հուլիսի 8)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]:
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (2005 թվականի փետրվարի 4)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի համար[7]]:
  • Սերգեյ Ռադոնեժսկու III աստիճանի շքանշան (2002 թվականի ապրիլի 24)՝ հաշվի առնելով կատարած աշխատանքները:
  • Սուրբ բարեպաշտ իշխան Դանիել Մոսկովսկու III աստիճանի շքանշան (2006 թվականի 30 սեպտեմբերի)՝ կապված կատարած աշխատանքների և ծննդյան 50-ամյակի հետ:

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի ապրիլի 16)[8]:
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի ապրիլի 2)[9]:
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2005 թվականի դեկտեմբերի 29)[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дипломаты в ранге Чрезвычайного и Полномочного Посла - Министерство иностранных дел Российской Федерации
  2. Распоряжение Правительства Российской Федерации от 17 апреля 2012 года № 494-р
  3. Указ Президента Российской Федерации от 15 марта 2019 года № 105 «О представителе Российской Федерации в Межгосударственной рабочей группе высокого уровня по вопросам Каспийского моря»
  4. Указ Президента Российской Федерации от 8 февраля 2019 года № 42 «О награждении государственными наградами Российской Федерации»
  5. Указ Президента Российской Федерации от 3 февраля 2015 года № 48 «О награждении государственными наградами Российской Федерации»
  6. Указ Президента Российской Федерации от 8 июля 2011 года № 907 «О награждении государственными наградами Российской Федерации»
  7. Распоряжение Правительства Российской Федерации от 4 февраля 2005 года № 121-р
  8. Указ Президента Российской Федерации от 16.04.1997 г. № 369 «О присвоении дипломатических рангов»
  9. Указ Президента Российской Федерации от 2 апреля 2003 года № 392 «О присвоении дипломатических рангов»
  10. Указ Президента Российской Федерации от 29 декабря 2005 года № 1553 «О присвоении Братчикову И. Б. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]