Իգոր Բելյաև
Իգոր Բելյաև | |
---|---|
Ծնվել է | 1908 |
Մահացել է | 1985 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բասկետբոլիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Իգոր Նիկոլայի Բելյաև, (հուլիսի 22, 1908 - օգոստոսի 7, 1985), խորհրդային բասկետբոլիստ, մարզիչ և դատավոր, սպորտի վաստակավոր գործիչ (1948), համամիութենական կատեգորիայի դատավոր (1938), միջազգային կատեգորիայի դատավոր (1947)։ ԽՍՀՄ չեմպիոն (1924)։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1923 թվականին սկսել է հանդես գալ Մոսկվայի «Պրոֆինտերն» թիմում։ 1924 թվականին Մոսկվայի հավաքականի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ 1925-1934 թվականներին եղել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի խաղացող։ 1935-1937 թվականներին խաղացել է Մոսկվայի Սպարտակում։
Մոսկվայի «Սպարտակ» կանանց բասկետբոլի թիմի ավագ մարզիչ, որը 1939 թվականին դարձավ ԽՍՀՄ կանանց առաջնության բրոնզե մրցանակակիր։
Եղել է համամիութենական և եվրոպական մրցումների դատավոր։
1937-1942 թվականներին եղել է Սպարտակի ուսումնասպորտային բաժնի պետի տեղակալ, իսկ 1942-1944 թվականներին՝ Դինամոյի 11-րդ շրջսովետի պատասխանատու քարտուղար։ 1944-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից ֆիզիկական մարմնամարզության և սպորտի կոմիտեի պետական մարզիչը, իսկ 1954-1962 թվականներին՝ ՌԽՖՍՀ սպորտկոմիտեի պետական մարզիչը։
Եղել է Դատավորների համամիութենական կոլեգիայի նախագահը և ԽՍՀՄ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ։
«Բասկետբոլը ԽՍՀՄ-ում» (1950), «Բասկետբոլի մրցումներ․ կազմակերպում և դատավորություն» (1954), «Բասկետբոլի մրցումների դատավորությունը» (1956) գրքերի համահեղինակ։
Վախճանվել է 1985 թվականի օգոստոսի 7-ին։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Беляев Игорь Николаевич»։ sport-strana.ru։ Վերցված է 13 Մայիս 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Баскетбол. Справочник / Составители З. А. Генкин, Е. Р. Яхонтов. — М.: «Физкультура и спорт», 1983. — С. 185-186. — 224 с.