Իգնացի Նիկորովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնացի Նիկորովիչ
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1866(1866-03-10)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն
Մահացել էհուլիսի 1, 1951(1951-07-01) (85 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Կրակովի վոեվոդություն, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՌակովիցկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունգրող
Ծնողներհայր՝ Յուզեֆ Նիկորովիչ
 Ignacy Nikorowicz Վիքիպահեստում

Իգնացի Նիկորովիչ (լեհ.՝ Ignacy Nikorowicz, մարտի 10, 1866(1866-03-10), Վիեննա, Ավստրիական կայսրություն - հուլիսի 1, 1951(1951-07-01), Կրակով, Կրակովի վոեվոդություն, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), հայկական ծագումով, լեհ բանաստեղծ թատերագիր և արձակագիր։

Յուզեֆ Նիկորովիչի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնացի Նիկորովիչը իրավագիտություն և փիլիսոփայություն է ուսումնասիրել Լվովում, Կալկսբուրգում, Կրակովում, Վիեննայում և Փարիզում։ 1892 թվականից խմբագրել է «Շվիատ» թերթը։ 1894 թվականին հիմնել է «Զագլոբա» շաբաթաթերթը։ Գրել և բեմադրել է լեհերեն և գերմաներեն թատերախաղեր։ «Զանգակահարը» պատմվածքը (1916)[Ն 1] նվիրված է Հայոց Եղեռնին։ 1927 թվականին նշանակվել է Մարսելի լեհական հյուպատոս։ 1930 թվականին նրան շնորհվել է «Լվովի գրական մրցանակը»[1]։

Թաղված է Կրակովի Ռակովիցկի գերեզմանատանը[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • « Պանի Վավևսկա» (1904) կատակրգություն,
  • « Աղավնատանը» (1912) կատակրգություն,
  • «Մարդը այլ մոլորակից» թատերախաղ,
  • «Մարդը» թատերախաղ,
  • «Պան Կիշոցկի» թատերախաղ,
  • « Բարոյականությունը ի սկզբանե» (1926) կատակերգություն,
  • « Սառը քամի» (1915) պատմվածք,
  • « Անմահ սիրեկանը» (1929) պատմվածք,
  • « Յան Կիսոցկի» (1910) վեպ,
  • « Ծիածանի դիմակով» վեպ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wielka Encyklopedia Powszechna PWN, t. 7, str. 797, Państwowe Wydawnictwo Naukowe, Warszawa 1966.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արծվի Բախչինյան (2002). Հայազգի գործիչներ. Երևան: Զանգակ-97. էջ 190. ISBN 99930-2-415-5.
  2. Kronika żałobna. Ignacy Nikorowicz. „Dziennik Polski”, 1951, nr 183 z 4 lipca, s.4

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայերեն թարգմանությունը «Ասպարեզ» օրաթերթում, 03․ 06․1927
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնացի Նիկորովիչ» հոդվածին։