Իբրահիմ Տրաորե
| Իբրահիմ Տրաորե | |
|---|---|
| ֆր.՝ Ibrahim Traoré | |
| մարտի 14, 1988 (37 տարեկան) կամ 1988[1] - | |
| Ծննդավայր | Bondokuy, Mouhoun, Bankui, Բուրկինա Ֆասո[1] |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Burkina Faso military? |
| Կոչում | կապիտան |
| Կրթություն | Ուագադուգուի համալսարան |
Իբրահիմ Տրաորե (մարտի 14, 1988 կամ 1988[1], Bondokuy, Mouhoun, Bankui, Բուրկինա Ֆասո[1]), բուրկինաբեացի զինվորական և քաղաքական գործիչ, ով 2022 թվականից ծառայում է որպես Բուրկինա Ֆասոյի ժամանակավոր նախագահ։ Տրաորեն պետության ղեկը վերցրեց 2022 թվականի սեպտեմբերին՝ պետական հեղաշրջման արդյունքում հեռացնելով ժամանակավոր նախագահ Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբային[2]։
37-ամյա Տրաորեն ներկայումս աշխարհի երկրորդ ամենաերիտասարդ պետության ղեկավարն է[3]։ Իր պաշտոնավարման ընթացքում նա նպատակ է դրել հեռավորություն պահել երկիրը իր նախկին գաղութային տիրակալ Ֆրանսիայից և կարևոր դեր է խաղացել Սահելի Պետությունների Դաշինքի հիմնադրման գործում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իբրահիմ Տրաորեն ծնվել է 1988 թվականի մարտի 14-ին՝ Քերա գյուղում, Բոնդոկույ համայնքում, Մուհուն նահանգ[4][5][6]։ Սկզբնական կրթությունը ստացել է Բոնդոկույում, իսկ միջնակարգ ուսումը շարունակել է Բոբո-Դիուլասոյում՝ Բուրկինա Ֆասոյի երկրորդ խոշոր քաղաքում։ Այստեղ նրան բնութագրում էին որպես «լուռ» և «շատ տաղանդավոր» աշակերտ[7]։ 2006 թվականից նա ուսումն սկսել է Ուագադուգուի համալսարանի երկրաբանության ֆակուլտետում։ Նա անդամակցել է Մահմեդական ուսանողների միությանը[8] և Բուրկինա Ֆասոյի Ուսանողների Մարքսիստական Ազգային Ասոցիացիային: Նա համալսարանը ավարտել է գերազանցությամբ[7]։
Ռազմական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրաորեն միացել է Բուրկինա Ֆասոյի զինված ուժերին 2009 թվականին և ավարտել է Ժորժ Նամոանոյի ռազմական ակադեմիան[4]: Այնուհետև նա Մարոկկոյում մասնակցել է հակաօդային պաշտպանության պատրաստության դասընթացների, որից հետո նշանակվել է հետևակի ստորաբաժանում Բուրկինա Ֆասոյի Կայա քաղաքում։ 2014 թվականին նա ստացել է լեյտենանտի կոչում, և հետագայում միացել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Մալիում (MINUSMA։ 2018 թվականին Տրաորեն նշվել է որպես MINUSMA-ի այն զինվորներից մեկը, որոնք «ցուցաբերել են քաջություն» Տոմբուկտուի շրջանում տեղի ունեցած խոշոր ապստամբ գրոհների ժամանակ։ Այնուհետև նա վերադարձել է Բուրկինա Ֆասո և մասնակցել հակաահաբեկչական գործողություններին երկրի հյուսիսում՝ ի պատասխան ուժգնացող ջիհադական ապստամբությանը։ Նա մարտնչել է Ջիբոյի շրջանում, մասնակցել է 2019 թվականի «Օտապուանու» հարձակմանը և մի շարք այլ հակաահաբեկչական գործողությունների[7]:
Նա 2020 թվականին արժանացել է կապիտանի կոչման[8]։ Տրաորեն ավելի ուշ հայտնել է, որ այս ժամանակահատվածում հիասթափվել է իր երկրի ղեկավարությունից, քանի որ տեսել է բուրկինաբացի զինվորների սարքավորումների պակասը, մինչդեռ քաղաքական գործիչները կաշառքի դիմաց «փողի ճամպրուկներ» էին բաժանում։ Նա աստիճանաբար դարձավ հյուսիսում տեղակայված զինվորների խոսնակը, ովքեր հիասթափված էին իրենց կառավարությունից:
Իշխանության ստանձնումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրաորեն եղել է այն բանակային սպաների խմբում, որն աջակցեց Բուրկինա Ֆասոյի 2022 թվականի հունվարին տեղի ունեցած պետական հեղաշրջմանը և իշխանության բերեց «Հայրենասիրական շարժում՝ փրկության և վերականգնման համար» ռազմական խունտան։ 2022 թվականի մարտից նա ծառայել է որպես Կայա քաղաքում տեղակայված հրետանային գնդի հրամանատար։ Ինչ վերաբերում է նրան «Կոբրա» հատուկ ջոկատների հետ կապ ունենալուն՝ հարցը վիճարկվում է։ Ըստ BBC-ի, Al Jazeera-ի և Die Tageszeitung-ի տվյալների՝ Տրաորեն եղել է այդ հակաահաբեկչական ստորաբաժանման կազմում[9][10]։ Սակայն «Jeune Afrique» լրատվական ամսագիրը հայտնում է, որ նա երբեք կապ չի ունեցել «Կոբրա» ստորաբաժանման հետ։
Հունվարյան հեղաշրջմանը աջակցած բազմաթիվ զինվորականներ հիասթափվեցին խունտայի առաջնորդ Պոլ-Հենրի Սանդաոգո Դամիբայի գործունեությունից՝ հատկապես ջիհադական ապստամբությունը զսպելու անկարողությունից։ Տրաորեն հետագայում ասել է, որ ինքը և մի քանի այլ սպա փորձել են Դամիբային «կենտրոնացնել ապստամբության դեմ պայքարի վրա», սակայն ի վերջո որոշել են նրան հեռացնել, քանի որ «նրա ձգտումները շեղվում էին այն ճանապարհից, որով մենք սկսեցինք»։ Հիասթափությունն առավել ընդգծված էր երիտասարդ սպաների շրջանում, որոնք կռվում էին առաջնագծում[11]։ Բացի այդ, «Կոբրա» հատուկ ստորաբաժանման զինվորների աշխատավարձերը հաճախ ուշացումներ էին ունենում։
Երբ հեղաշրջման կազմակերպիչները սեպտեմբերի 30-ին սկսեցին գործողությունը, Տրաորեն դեռ կրում էր կապիտանի կոչում։ Գործողությունը իրականացվեց «Կոբրա» հատուկ ստորաբաժանման աջակցությամբ։ Հեղաշրջումից անմիջապես հետո Տրաորեն ընտրվեց «Հայրենասիրական շարժում՝ փրկության և վերականգնման համար» ռազմական խունտայի նոր ղեկավար։ Հոկտեմբերի 6-ին նա նաև ստանձնեց ժամանակավոր նախագահի պաշտոնը՝ որպես «Պետության ղեկավար, Զինված ուժերի գերագույն հրամանատար»[12]: Տրաորեն խոստացավ անցկացնել ժողովրդավարական ընտրություններ 2024 թվականի հուլիսին[13]։
Նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվելով նախագահի պաշտոնում՝ Տրաորեն շարունակել է պահպանել իր չափազանց պաշտոնական պահվածքը, որով նա արդեն հայտնի էր մինչև իշխանության գալը։ Նա խստորեն վերահսկում է իր հաղորդակցությունը և զգուշորեն փորձում է ներկայացնել իրեն որպես նախ և առաջ ռազմական առաջնորդ։ Նրա նախագահության ընթացքում Բուրկինա Ֆասոյի սոցիալական մեդիայում նկատվել է պետական քարոզչության աճ։ Քաղաքական տեսանկյունից, Le Monde-ի լրագրող Սոֆի Դուսը բնութագրում է Տրաորեին որպես Մարքսիզմից և պանաֆրիկանիզմից ազդված գործիչ[4]։
2023 թվականի ապրիլին Տրաորեն հայտարարեց «հանրային համընդհանուր մոբիլիզացիա»՝ ժողովրդին կոչ անելով աջակցել բանակին, քանի որ ապստամբ խմբավորումները շարունակաբար ակտիվացնում էին իրենց հարձակումները[14]։ Տրաորեն հրապարակայնորեն խոստացել է վերագրավել բոլոր տարածքները, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ, և նշել է, որ որևէ բանակցություն չի անցկացվի, մինչև ապստամբությունը զգալիորեն չթուլանա։ Հաջորդ ամսում նա հարցականի տակ է դրել 2024 թվականին նախատեսված ժողովրդավարության վերականգնումը՝ հայտարարելով, որ ընտրություններ հնարավոր չեն, քանի դեռ ապստամբները հետ չեն մղվել և անվտանգության իրավիճակը չի բարելավվել[15]։
2023 թվականի սեպտեմբերի 26-ին զինված ուժերի դժգոհ խմբերը կրկին ապստամբեցին և անհաջող փորձ արեցին տապալել Տրաորեին։ 2024 թվականի մայիսի 25-ին և 26-ին անցկացվեցին համազգային խորհրդակցություններ՝ Բուրկինա Ֆասոյում անցումային շրջանի ապագան քննարկելու համար։ Խորհրդակցությունների արդյունքը եղավ Տրաորեի մանդատի երկարաձգումը ևս հինգ տարով, ինչպես նաև նրան թույլ տրվեց առաջադրվել հաջորդ նախագահական ընտրություններում[16][17][18]։
2024 թվականի դեկտեմբերի 6-ին Տրաորեն լուծարել է իր կառավարությունը և պաշտոնից հեռացրել վարչապետ Ապոլիներ Ժոաչիմ Կիելլե դե Տամբելային[19]։
Ոսկու և ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի զարգացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի նոյեմբերին Բուրկինա Ֆասոյի նախարարների խորհուրդը հաստատեց երկրի առաջին ոսկու վերամշակման գործարանի կառուցումը։ Սա կարևոր քայլ էր երկրի ոսկու արդյունաբերության զարգացման ճանապարհին՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ օգտագործել Բուրկինա Ֆասոյի աճող հանքարդյունաբերական ներուժը։ Տրաորեն ձգտում է մեծացնել վերահսկողությունը երկրի ոսկու պաշարների նկատմամբ։ Այս քայլը նախատեսվում է ավելացնի պետական եկամուտները։ Գործարանը նախատեսվում է ստեղծել շուրջ 5000 աշխատատեղ։ Ըստ ծրագրի՝ գործարանը օրական պետք է արտադրի մոտավորապես 400 կգ ոսկի[20]։
2024 թվականի փետրվարին Տրաորեն հրաման արձակեց դադարեցնել փոքրածավալ մասնավոր ոսկու արդյունահանման արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Այս քայլը նպատակ ուներ պայքարելու ապօրինի առևտրի դեմ՝ մասնավորապես ոսկու մաքսանենգ արտահանումների, հարկերից ու կարգավորումներից խուսափելու դեպքերի դեմ։ Այդ սահմանափակումը նպատակ ուներ կտրուկ ճնշելու նման գործունեությունը և ապահովելու, որ արտահանվող ոսկին լինի փաստաթղթավորված և ապահովի պետական եկամուտ։ Կառավարությունը հույս ուներ, որ այս քայլը կնպաստի փոքրածավալ արդյունահանված ոսկու արտահանման համար ավելի ձևավորված և հաշվետու համակարգի ստեղծմանը[21][22]։
Արտաքին հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի փետրվարին Տրաորեի կառավարությունը Բուրկինա Ֆասոյից արտաքսեց ֆրանսիական զորքերին, որոնք աջակցում էին տեղական ապստամբության դեմ պայքարին։ Դրանից հետո Տրաորեն հայտարարեց, որ իր երկիրը ցանկանում է «նայել այլ դեպի այլ հորիզոններ, քանի որ մենք ցանկանում ենք շահութաբեր գործընկերություն երկու կողմերի համար», ընդգծելով Բուրկինա Ֆասոյի արտաքին կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ Շուտով իր կառավարությունը հանդես եկավ Մալիի հետ դաշնության ստեղծման օգտին և երկուսն էլ հրավիրեցին Գվինեային դաշինքին միանալու։ Երեք երկրներն էլ գտնվում են ռազմական ղեկավարության ներքո, և նրանց միավորման դեպքում կստեղծվի աշխարհում ամենամեծ պետությունը, որը ղեկավարվում է ռազմական խունտայի կողմից[23]։ Ֆրանսիական ռազմական աջակցությունը փոխարինելու համար Տրաորեն ավելի սերտ կապեր հաստատեց Թուրքիայի և Ռուսաստանի հետ։
Ըստ «Ռոյթերս»-ի և «Նյու Յորք Թայմս»-ի ՝ Տրաորեն կասկածվել է ռուսական վարձկան «Վագներ» խմբավորման հետ կապ ունենալու մեջ՝ իր հակաֆրանսիական և պրոռուսական տեսակետներ արտահայտելու պատճառով[24][25]։ Երբ Տրաորեն մուտք գործեց Ուագադուգու՝ երկրի մայրաքաղաք, նրա կողմնակիցները ողջունեցին նրան ոգևորությամբ, իսկ որոշները ծածանում էին Ռուսաստանի դրոշներ։ Գանայի կառավարությունը հրապարակայնորեն հայտարարեց, որ հեղաշրջումից հետո Տրաորեն սկսել է համագործակցել «Վագներ» խմբավորման հետ՝ վարձկաններին ներգրավելով ջիհադիստ ապստամբների դեմ պայքարում։ Տրաորեն հերքեց այս պնդումը՝ ասելով․ «մեր Վագները՝ ՎՏՀ-ներն են»՝ հղում անելով «Հայրենիքի պաշտպանության կամավորներին» (VDP)։
2023 թվականի հուլիսի 29-ին՝ Ռուսաստան–Աֆրիկա գագաթնաժողովից հետո, Տրաորեն հայտարարեց, որ Բուրկինա Ֆասոյի ժողովուրդը աջակցում է Ռուսաստանին և հայտնեց, որ կայացրել են որոշում վերաբացել ՌԴ դեսպանատունը, որը փակվել էր 1992 թվականին[26]։ Ֆրանսիական «Le Monde» թերթը 2023 թվականի մայիսին գրել է․ «Տրաորեի ռեժիմը, առայժմ, կարծես նախընտրում է օգտագործել սեփական ուժերը ջիհադիստների դեմ պայքարում» և չի դիմել «Վագներ»-ի ռուսների օգնությանը։
Ռուսական զորքերը, այդ թվում՝ «Վագներ» խմբավորումը, ի վերջո տեղակայվել են Բուրկինա Ֆասոյում 2024 թվականի հունվարին[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.blackpast.org/global-african-history/ibrahim-traore-1988/
- ↑ Ndiaga, Thiam; Anne Mimault (2022 թ․ սեպտեմբերի 30). «Burkina Faso army captain announces overthrow of military government». Reuters. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «At 34, Burkina's new junta chief Ibrahim Traoré is world's youngest leader». The Hindu (Indian English). AFP. 2022 թ․ հոկտեմբերի 6. ISSN 0971-751X. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Douce, Sophie (2023 թ․ մայիսի 30). «Au Burkina Faso, le capitaine Ibrahim Traoré, le président énigmatique qui défie la France». Le Monde (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Portrait du nouveau Président du MPSR, le capitaine Ibrahim TRAORE (ֆրանսերեն), Radiodiffusion Télévision du Burkina, 2022 թ․ հոկտեմբերի 2, Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին
- ↑ Coulibaly, Wanlé Gérard (2022 թ․ հոկտեմբերի 16). «Ibrahim Traoré, président de la Transition: parcours d'un artilleur». Quotidien Sidwaya. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Izina mu makuru: Menya Capt Ibrahim Traoré wafashe ubutegetsi i Ouagadougou». BBC (Kinyarwanda). 2022 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 8,0 8,1 Gänsler, Katrin (2022 թ․ հոկտեմբերի 1). «Putsch in Burkina Faso: Ibrahim Traoré hat die Macht». Jeune Afrique (German). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Burkina Faso: Military officers remove President Damiba in a coup». www.aljazeera.com. 2022 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Burkina Faso coup: Gunshots in capital and roads blocked». BBC. 2022 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Burkina: Ibrahim Traoré proclamé président, Damiba destitué». Jeune Afrique (French). 2022 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Traore officially appointed as president of Burkina Faso after coup». France24. 2022 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Wagner Group: Burkina Faso anger over Russian mercenary link». BBC News (բրիտանական անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «'General mobilisation' declared in Burkina Faso after series of terrorist attacks». France24. 2023 թ․ ապրիլի 14. Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «'No elections without security': Burkina Faso's 2024 vote in question after 40 killed in attacks». France24. 2023 թ․ մայիսի 30. Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Burkina Faso junta extends its transition term by 5 years». AP News. 2024 թ․ մայիսի 25.
- ↑ Nunoo, Favour (2024 թ․ մայիսի 26). «Four officers arrested in Burkina Faso as junta thwarts coup attempt». BBC (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Burkina Faso's transition extended by 5 years after national consultations». 2024 թ․ մայիսի 26.
- ↑ «Burkina: Le Président Traoré met fin aux fonctions du Premier ministre Kyélem de Tambèla». Minute.BF (ֆրանսերեն). 2024 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Sey, Abdoulie (2023 թ․ նոյեմբերի 23). «Burkina Faso to build first gold refinery». APAnews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
- ↑ Christensen, Sofia (2024 թ․ փետրվարի 21). «Burkina Faso suspends export permits for small-scale gold production». Reuters.
- ↑ «Burkina Faso Suspends Artisanal Gold Exports to Tackle Illicit Trade, Clean up Sector». Ecofin Agency (բրիտանական անգլերեն). 2024 թ․ փետրվարի 26. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Burkina, Guinea, Mali: A new axis on the continent?». Africanews. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին.
- ↑ McAllister, Edward (2022 թ․ հոկտեմբերի 4). «Who is Ibrahim Traore, the soldier behind Burkina Faso's latest coup?». Reuters.
- ↑ Peltier, Elian (2022 թ․ հոկտեմբերի 2). «In Burkina Faso, the Man Who Once Led a Coup is Ousted by One». The New York Times.
- ↑ «В Буркина-Фасо поддерживают проведение СВО». RIA Novosti. 2023 թ․ հուլիսի 29.
- ↑ «Russian troops deploy to Burkina Faso». Reuters. 2024 թ․ հունվարի 25.