Իբրահիմ Չելիքքոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իբրահիմ Չելիքքոլ
Ծնվել էփետրվարի 14, 1982(1982-02-14) (39 տարեկան)
ԾննդավայրԻզմիթ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունդերասան, մոդել, բասկետբոլիստ և հեռուստատեսային դերասան

Իբրահիմ Չելիքքոլ (թուրքերեն՝ İbrahim Çelikkol, փետրվարի 14, 1982(1982-02-14), Իզմիթ, Թուրքիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան, նախկին բասկետբոլիստ և մոդել։ Նրա նախնիները գաղթել են Թուրքիա Հունաստանի Սալոնիկ քաղաքից։ Իբրահիմի նախնիներն ունեն են արաբական ծագումնաբանություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ Չելիքքոլը ծնվել է 1982 թվականի փետրվարի 14-ին Թուրքիայի Քոջայելիի մարզի Իզմիթ քաղաքում։ Իբրահիմի հայրը մահացել է, երբ նա 18 տարեկան էր։ Դերասանն ունի քույր։ Իր կարիերան դերասանը սկսել է մոդելային բիզնեսում։ Չելիքքոլը զբաղվել է նաև պրոֆեսիոնալ բասկետբոլով։ Նա հանդես է եկել Թուրքիայի բասկետբոլի երիտասարդական ազգային լիգայում։ Իբրահիմի դերասանական կարիերայի վերելքը սկսվեց այն ժամանակ, երբ նրան նկատեց թուրք հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Օսման Սինավը։ Սինավը առաջարկեց Իբրահիմին՝ նկարահանվել «Լեոպարդներ․նարկոահաբեկչություն» բազմասերիանոց հեռուստասերիալում։ Դերասանը կատարել է կապիտան Շամիլ Բատուրայայի դերը, իսկ նրա խաղընկերներն են եղել Օսման Սոյքութը, Ադեմ Յավուզ Օզաթը, Սեդա Բաքանը և ուրիշներ[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին դերասանին առաջարկել են նկարահանվել «Իֆֆեթ» հայտնի հեռուստասերիալում։ Տաքսիստ Ջեմալի դերով դերասանը հայտնի դարձավ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս։ 2012 թվականին էկրան է բարձրացել Ֆարուք Աքսոյի «1453․Նվաճում» ֆիլմը, որտեղ Չելիքքոլը մարմնավորել է էպիզոդիկ դերերից մեկը։ 2014 թվականին Իբրահիմ Չելիքքոլը Բելչիմ Բիլգինի հետ միասին նկարահանվել է Հաքան Յոնաթի «Միայն դու» ֆիլմում։ Բիրջե Աքալայի հետ միասին նկարահանվել է «Սև-սպիտակ սեր» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Kanal D հեռուստաընկերությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ибрагим Челиккол, Актер: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ.»։ Вокруг ТВ (անգլերեն)։ Վերցված է 2018-06-09 
  2. «Hikaye ve Künye - Siyah Beyaz Aşk»։ Kanal D (թուրքերեն)։ Վերցված է 2018-06-09