Իբրահիմ Աբուլիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբրահիմ Աբուլիշ
إبراهيم أبو العيش
Ibrahim Anouleish 20071120 1.jpg
Ծնվել է մարտի 23, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}})
Ծննդավայր Q6025636?
Մահացել է հունիսի 15, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:15|2|0}})[1] (80 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of Egypt.svg Եգիպտոս
Մասնագիտություն քիմիկոս և դեղաբան
Պարգևներ և
մրցանակներ
«Ճիշտ կենսակերպի» մրցանակ

Իբրահիմ Աբուլիշ[Ն 1] (արաբ․՝ إبراهيم أبو العيش‎‎‎, անգլ.՝ Ibrahim Abouleish, մարտի 23, 1937, Մաշտուլ էս Սուկ, Եգիպտոս - հունիսի 15, 2017), եգիպտացի քիմիկոս, գործարար և մենեջեր, որն իր կողմից ստեղծված և կառավարվող «Սեկեմ» հոլդինգի (անգլ.՝ SEKEM) միջոցով իրականացրել է սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքները[2][3][4][5][6] [4]։

2003 թվականին արժանացել է «Ճիշտ կենսակերպի» մրցանակին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ Աբուլիշը ծնվել է 1937 թվականի մարտի 23-ին Եգիպտոսի Մաշտուլ էս Սուկ քաղաքում (Շարքիա մուհաֆազա)[4]։

1956 թվականից սկսած՝ Ավստրիայի Գրացի Կառլի ու Ֆրանցի անվան համալսարանում սովորել է քիմիա և բժշկություն՝ 1969 թվականին ստանալով դեղագիտության դոկտորի աստիճան[3][4]։

1960 թվականին ամուսնացել է, ունի 2 դուստր՝ Հելմի (1961) և Մոնա (1963)[4]։

Ավստրիայում դեղագիտական հետազոտություններ կատարող կազմակերպություններում զբաղեցրել է տարբեր ղեկավարող պաշտոններ[4]։

1977 թվականին Եգիպտոս կատարած այցի ժամանակ բախվել է հայրենիքում տիրող մի շարք խնդիրների հետ՝ տնտեսական ճգնաժամ, ոչ բավարար կրթություն, գերբնակեցում, շրջակա միջավայրի աղտոտում[4][6]։

Տպավորված խնդիրներից՝ Ավստրիայում 20 տարի բնակվելուց հետո որոշում է ընտանիքի հետ վերադառնալ Եգիպտոս[6]։

1977 թվականին Իբրահիմ Աբուլիշը ստեղծեց սոցիալական վենչուրային «Սեկեմ» ձեռնարկությունը՝ «հողն ու մարդկանց բուժելու» նպատակով[5][6]։

Առաջին գյուղատնտեսական «Սեկեմ» ձեռնարկությունը ստեղծվեց 70 ակր անապատի վրա՝ Կահիրեից հյուսիս-արևելք[4]։

Նրա կողմից ստեղծված և ղեկավարվող, բազում տարիների գործունեություն ծավալած հոլդինգն առաջատար տեղ է զբաղեցնում օրգանական մթերքների և բուսական ծագում ունեցող դեղամիջոցների շուկայում[4]։ Կազմակերպությունն առաջ է տանում գյուղատնտեսության վարման կենսադինամիկ մեթոդների վարման գաղափարը՝ վնասատուների դեմ պայքարում էկոլոգիական միջոցների կրրառումը՝ հատկապես բամբակի աճեցման ժամանակ[4]։

Իբրահիմ Աբուլիշը դարձավ ականավոր եգիպտական և համաշխարհային սոցիալական ձեռնարկատեր՝ հիմնեց դպրոցներ, կրթական ծրագրեր, բժշկական կենտրոն, Կիրառական արվեստների և գիտությունների ակադեմիա, մասնավոր համալսարան[4]։

2003 թվակաին «21-րդ դարի մոդելի մշակման» և հասարակության սոցիալական և մշակութային զարգացմամբ տնտեսական հաջողության ինտեգրման մոդելի մշակման համար արժանացել է «Ճիշտ կենսակերպի» մրցանակի[4][2]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տարբեր աղբյուրներում հանդիպում է նաև Աբուլեիշ, Աբոուլիշ, Աբոուլիշ, Աբոուլեիշ, Աբոլեյշ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.elyomnew.com/news/24hours/2017/06/15/70040 Ստուգված է հունիսի 16-ին 2017:
  2. 2,0 2,1 2,2 «Sekem / Ibrahim Abouleish (2003, Egypt)» (անգլերեն)։ The Right Livelihood Award։ 2003։ Վերցված է 2015-04-22 
  3. 3,0 3,1 «Dr. Ibrahim Abouleish (Councillor Biographies)» (անգլերեն)։ World Future Council։ Վերցված է 2015-04-22 
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 «Ibrahim Abouleish» (գերմաներեն)։ chemie.de։ Վերցված է 2015-04-22 
  5. 5,0 5,1 Джоанна Мэйр и Кейт Гэнли Социальное предпринимательство: инновации для устойчивого развития (ru). — 2010. — С. 109-120. Печатается по: Johanna Mair and Kate Ganly Social Entrepreneurs: Innovating Toward Sustainability (en) // Worldwatch Institute State of the World 2010: Transforming Cultures. From Consumerism to Sustainabilit. — New Yor: W.W. Norton & Company, 2010. — С. 103-109.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ангелина Горбунова (2014-12-14)։ «Пять мифов о социальном предпринимательстве» (ռուսերեն)։ Частный Корреспондент։ Վերցված է 2015-04-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]