Jump to content

Իբրաիմ Ամադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբրաիմ Ամադու
ֆրանսերեն՝ Ibrahim Amadou
Քաղաքացիությունը  Կամերուն և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 6, 1993(1993-04-06)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Դուալա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան և կիսապաշտպան

Իբրաիմ Ամադու (ֆրանսերեն՝ Ibrahim Amadou, ապրիլի 6, 1993(1993-04-06)[1], Դուալա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Շանհայ Շենհուա» ակումբի կիսապաշտպան։

Ծնվել է 1993 թվականին Կամերունի մայրաքաղաք Դուալայում, չորս տարեկանում տեղափոխվել է Ֆրանսիա և ապրել Կոլոմբ կոմունայում, որտեղ խաղացել է տեղի «Շմինո դել ՚Ուեսթ» թիմում: Այնուհետև 4 տարի անցկացրել է Փարիզի «Ռասինգի» երիտասարդական թիմի կազմում, որից հետո 2008 թվականին տեղափոխվել է «Նանսի» ակադեմիա[2]։

2013 թվականի մայիսի 26-ին պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտն է նշել՝ մեկ րոպե խաղալով «Բրեստի» դեմ Ֆրանսիայի առաջնության 2012/13 մրցաշրջանի վերջին տուրի խաղում[3]։ 2014 թվականի օգոստոսի 8-ին «Օրլեանի» դեմ Լիգա 2-ի խաղում խփել է առաջին գոլը «Նանսի» կազմում[4]։

2015 թվականի հուլիսի 16-ին քառամյա պայմանագիր է կնքել «Լիլի» հետ, տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո[5]։ 2015 թվականի օգոստոսի 7-ին նոր թիմի կազմում նորամուտն է նշել ՊՍԺ-ի դեմ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի խաղում՝ կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալով Ռենատո Սիվելիի հետ․ «Լիլը» այդ խաղում պարտվել է 0:1 հաշվով[6]։ 2016 թվականի մարտի 12-ին «Լիլի» կազմում առաջին գոլը խփել է «Բաստիայի» դարպասը[7]։ 2017/18 մրցաշրջանի սկզբում «Լիլի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան նշանակել է թիմի ավագ[8]։ 2017 թվականի օգոստոսի 13-ին «Ստրասբուրգի» դեմ 0:3 հաշվով պարտված խաղում «Լիլի» դարպասապահ Մայք Մենյանի հեռացումից հետո ստիպված խաղացել է դարպասապահի դիրքում[9]։

2018 թվականի հուլիսի 2-ին քառամյա պայմանագիր է կնքել Իսպանիայի առաջնության «Սևիլյայի» հետ, որի տրանսֆերային արժեքը կազմել է 15 միլիոն եվրո[10]։ 2018 թվականի օգոստոսի 9-ին նոր թիմում նորամուտն է նշել՝ խաղալով «Ժալգիրիսի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման փուլի ամբողջական հանդիպումը[11]։

2019 թվականի օգոստոսի 7-ին մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Նորվիչ Սիթի» ակումբ[12]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքականի երկու հանդիպման[13] և 2016 թվականին հրավիրվել է Կամերունի հավաքական՝ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում մասնակցելու համար, բայց մերժել է առաջարկը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Qui es-tu, Ibrahim Amadou?» (ֆրանսերեն). www.losc.fr. Արխիվացված օրիգինալից 2018-07-03-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  3. «Stade Brest 29 1:2 AS Nancy-Lorraine» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված օրիգինալից 2020-06-06-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  4. «US Orléans 29 0:1 AS Nancy-Lorraine» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  5. «Ibrahim Amadou (Nancy) signe à Lille» (ֆրանսերեն). www.lequipe.fr. Արխիվացված օրիգինալից 2018-07-03-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  6. «LOSC Lille 0:1 Paris Saint-Germain» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված օրիգինալից 2020-10-31-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  7. «SC Bastia 1:2 LOSC Lille» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված օրիգինալից 2016-05-07-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  8. «Marcelo Bielsa évoque le capitanat d'Ibrahim Amadou» (ֆրանսերեն). www.losc.fr. Արխիվացված օրիգինալից 2018-07-03-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  9. «Lille field three goalkeepers during incredible Ligue 1 match» (անգլերեն). www.goal.com. Արխիվացված օրիգինալից 2018-07-03-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  10. «Капитан «Лилля» Амаду продолжит карьеру в «Севилье»». www.sovsport.ru. Արխիվացված օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  11. «Sevilla FC 1:0 Zalgiris Vilnius» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված օրիգինալից 2019-12-21-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  12. «Ibrahim Amadou signs for Norwich City» (անգլերեն). Canaries.co.uk. 2019-08-07. Արխիվացված օրիգինալից 2019-08-07-ին. Վերցված է 2019-08-07-ին.
  13. «Ibrahim Amadou» (ֆրանսերեն). www.fff.fr. Արխիվացված է օրիգինալից 2018-10-17-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  14. «Семь камерунских футболистов отказались от участия на Кубке Африки». www.sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019-03-02-ին. Վերցված է 2018-08-27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]