Jump to content

Իբն ալ-Նաֆիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբն ալ-Նաֆիս
արաբ․՝ علاء الدين أبو الحسن علي بن أبي الحزم الخالدي المخزومي القَرشي الدمشقي‎‎
Ծնվել էմոտ 1213[1]
Դամասկոս, Սելջուկյան սուլթանություն
Մահացել էդեկտեմբերի 17, 1288
Կահիրե, Եգիպտոս
ԳերեզմանRahmaniya
Դավանանքաթեիստ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, բժիշկ և ֆաքիհ
Գործունեության ոլորտբժշկություն
Տիրապետում է լեզուներինարաբերեն[2] և անգլերեն
 Ibn al-Nafis Վիքիպահեստում

Ալա ալ-Դին Աբու ալ-Հասան Ալի իբն Աբի Հազմ ալ-Քարաշի ( արաբերեն ՝ علاء الدين أبو الحسن عليّ بن أبي حزم القرشي ), հայտնի է որպես Իբն ալ-Նաֆիս ( արաբ . ՝ ابن النفیس. մոտ 1213[1], Դամասկոս, Սելջուկյան սուլթանություն - դեկտեմբերի 17, 1288, Կահիրե, Եգիպտոս), միջնադարյան արաբ բազմագիտակ գիտնական, բժիշկ: Գործունեության ոլորտներն ընդգրկում էին բժշկությունը, վիրաբուժությունը, ֆիզիոլոգիան, անատոմիան, կենսաբանությունը, իսլամագիտությունը, իրավագիտությունը, փիլիսոփայությունը: Առավել հայտնի է նրանով, որ առաջինն է նկարագրել արյան թոքային շրջանառությունը:[3] Աջակողմյան (թոքային) շրջանառության վերաբերյալ Իբն ալ-Նաֆիսի աշխատությունը նախորդում է Ուիլյամ Հարվիի De motu cordis- ի աշխատությանը (1628), որը նույնպես արյան թոքային շրջանառությանն է վերաբերում: Շրջանառության համակարգի ֆիզիոլոգիայի մասին 2-րդ դարի հույն բժիշկ Գալենի տեսությունը անվերապահորեն ընդունված է մնացել մինչև Իբն ալ-Նաֆիսի աշխատանքները, ով, հետևաբար, բնորոշվել է որպես «շրջանառության ֆիզիոլոգիայի հայր»:[4][5][6]

Որպես վաղ անատոմիստ՝ Իբն ալ-Նաֆիսն իր աշխատանքի ընթացքում կատարել է նաև մի քանի մարդկային հերձումներ [7] և մի շարք կարևոր բացահայտումներ արել ֆիզիոլոգիայի ու անատոմիայի ոլորտներում։ Բացի թոքային շրջանառության հայտնագործումից, նաև վաղ պատկերացում է տվել կորոնար և մազանոթային շրջանառության մասին:[8][9] Նշված հայտնագործությունների համար նրան բնորոշել են որպես «երկրորդ Ավիցեննա»:[10] Նա նշանակվել է սուլթան Սալահադինի հիմնադրած ալ-Նասերի հիվանդանոցի գլխավոր բժիշկ:

Բացի բժշկությունից, Իբն ալ-Նաֆիսը ուսումնասիրել է իրավագիտություն, գրականություն և աստվածաբանություն: Նա եղել է Շաֆիական իրավագիտության դպրոցի փորձագետ և բժիշկ-փորձագետ:[11] Իբն ալ-Նաֆիսի գրած բժշկակգիտական ձեռագրերի ծավալը գնահատվում է ավելի քան 110 հատոր:[12]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն ալ-Նաֆիսը ծնվել է 1210-ից 1213 թվականների միջակայքում արաբական ընտանիքում [13] հավանաբար Դամասկոսի մերձակայքում գտնվող Քարաշիա գյուղում, որից էլ, թերևս, ծագել է նրա Նիսբան: Կարծիք կա, որ նա սերում էր Քուրեյշ ցեղից:[14] Իր կյանքի վաղ շրջանում ուսումնասիրել է աստվածաբանություն, փիլիսոփայություն և գրականություն։ 16 տարեկանից սկսած՝ ավելի քան տասը տարի բժշկություն է սովորել Դամասկոսի Նուրի հիվանդանոցում, որը 12-րդ դարում հիմնադրել էր Հալեպի և Դամասկոսի թուրքման էմիր Նուր-ալ Դին Մուհմուդ իբն Զանկին [15]։ Նա դամասկացի հայտնի բժիշկ Իբն Աբի Ուսաիբիայի ժամանակակիցն էր, երկուսն էլ եղել են Դամասկոսի բժշկական դպրոցի հիմնադիր Ալ-Դախվարի սանը: Իբն Աբի Ուսայբիան իր «Բժիշկների կյանքը» կենսագրական բառարանում ընդհանրապես չի հիշատակում Իբն ալ-Նաֆիսին։ Թվացյալ միտումնավոր բացթողումը կարող է պայմանավորված լինել երկու բժիշկների անձնական թշնամանքով կամ գուցե մրցակցությամբ:[16]

1236 թվականին Այուբիդ սուլթան ալ-Քամիլի խնդրանքով Իբն ալ-Նաֆիսը իր մի քանի գործընկերների հետ տեղափոխվել է Եգիպտոս: Իբն ալ-Նաֆիսը նշանակվել է Ալ-Նասերի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Այդ հիվանդանոցում, որը հիմնել էր Սալադինը, նա մի քանի տարի դասավանդել է և զբաղվել է բժշկությամբ: Նրա ամենանշանավոր ուսանողներից մեկը հայտնի քրիստոնյա բժիշկ Իբն ալ-Քուֆն էր: Իբն ալ-Նաֆիսը նաև իրավագիտություն է դասավանդել ալ-Մասրուրիյա Մադրասայում ( արաբերեն ՝ المدرسة المسرورية): Նրա անունը հանդիպում է այլ գիտնականների շարքում, ինչը վկայում է, որ նա հեղինակություն էր համարվում կրոնական իրավունքի ուսումնասիրության ու կիրառման մեջ:

Իբն ալ-Նաֆիսն իր կյանքի մեծ մասն ապրել է Եգիպտոսում և ականատես է եղել մի շարք առանցքային իրադարձությունների, որոնցից էին Բաղդադի անկումը և մամլուքների վերելքը: Նա նույնիսկ դարձել է սուլթան Բայբարսի և բարձրաստիճան այլ գործիչների անձնական բժիշկը, այդպիսով իրեն որպես հեղինակություն դրսևորելով բժշկության մեջ: Ավելի ուշ, երբ արդեն 74 տարեկան էր, Իբն ալ-Նաֆիսը նշանակվել է նորաստեղծ ալ-Մանսորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, որտեղ էլ աշխատել է մինչև իր կյանքի ավարտը:

Իբն ալ-Նաֆիսը մահացել է Կահիրեում, հիվանդանալուց մի քանի օր անց: Մահից առաջ նա իր տունն ու գրադարանը նվիրել է Քալավուն հիվանդանոցին, որը հայտնի էր նաև Ապաքինման տուն անվանումով։ [17] Իբն ալ-Նաֆիսի մասին բանաստեղծություն է հորինել նրա աշակերտ Սաֆի Աբու ալ Ֆաթհը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Majeed, Azeem (2005). «How Islam changed medicine». BMJ. 331 (7531): 1486–1487. doi:10.1136/bmj.331.7531.1486. PMC 1322233. PMID 16373721.
  4. Feucht, Cynthia; Greydanus, Donald E.; Merrick, Joav; Patel, Dilip R.; Omar, Hatim A. (2012). Pharmacotherapeutics in Medical Disorders (անգլերեն). Walter de Gruyter. էջ 2. ISBN 978-3-11-027636-7.
  5. Moore, Lisa Jean; Casper, Monica J. (2014). The Body: Social and Cultural Dissections (անգլերեն). Routledge. էջ 124. ISBN 978-1-136-77172-9.
  6. deVries, Catherine R.; Price, Raymond R. (2012). Global Surgery and Public Health: A New Paradigm (անգլերեն). Jones & Bartlett Publishers. էջ 39. ISBN 978-0-7637-8048-7.
  7. Patrice Le Floch-Prigent and Dominique Delaval (April 2014). «The discovery of the pulmonary circulation by Ibn al Nafis during the 13th century: an anatomical approach». The FASEB Journal. 28.
  8. Szasz, Theodora; Tostes, Rita C. A. (2016). Vascular Smooth Muscle Function in Hypertension (անգլերեն). Biota Publishing. ISBN 978-1-61504-685-0.
  9. Mantzavinos, C. (2016). Explanatory Pluralism (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-1-107-12851-4.
  10. Masic, I.; Dilic, M.; Solakovic, E.; Rustempasic, N.; Ridjanovic, Z. (2008). «Why historians of medicine called Ibn al-Nafis second Avicenna?». Medicinski Arhiv. 62 (4): 244–249. PMID 19145813.
  11. Haddad, Sami; Amin A. Khairallah (1936). «A Forgotten Chapter in the History of the Circulation of Blood». Annals of Surgery. 104 (1): 1–8. doi:10.1097/00000658-193607000-00001. PMC 1390327. PMID 17856795.
  12. Numan, Mohammed T. (6 August 2014). «Ibn Al Nafis: His Seminal Contributions to Cardiology». Pediatric Cardiology. 35 (7): 1088–90. doi:10.1007/s00246-014-0990-7. PMID 25096906. S2CID 683719.
  13. أبو غدة, عبد الفتاح (1984). قيمة الزمن عند العلماء. مكتب المطبوعات الإسلامية – الطبعة العاشرة, حلب. էջ 73.
  14. «Scholar of renown: Ibn Al-Nafees». 21 April 2003.
  15. Jaspert, Nikolas (2006). The Crusades. Taylor & Francis. էջ 73.
  16. Prioreschi, Plinio (1996). A History of Medicine: Byzantine and Islamic medicine (անգլերեն). Horatius Press. ISBN 978-1-888456-04-2.
  17. Iskandar, Albert Z. Dictionary of Scientific Biography. էջեր 602–06.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ʻAlī ibn Abī al-Ḥazm Ibn al-Nafīs In: Max Meyerhof, Joseph Schacht (Hrsg. und Übers.): The Theologus autodidactus of Ibn al-Nafīs. Clarendon, Oxford 1968.
  • Hans Hinrich Biesterfeldt: Ibn al-Nafis. In: Josef W. Meri (Hrsg.): Medieval Islamic Civilization. Taylor & Francis / Routledge, New York 2006, Band 1, S. 347–349.
  • Max Meyerhof, Joseph Schacht: Ibn al-Nafīs. In: Encyclopédie de l’Islam. Band III: H–Iram, Brill, Leiden, doi:10.1163/9789004206106_eifo_SIM_3319.
  • Nahyan Fancy: Science and Religion in Mamluk Egypt. Ibn Al-Nafis, Pulmonary Transit and Bodily Resurrection. Routledge, New York 2013 (kritisiert den Mythos vom Goldenen Zeitalter, der bloßen Mittlerfunktion der arabischen Wissenschaften und der Vorläuferthesen für die europäisch-amerikanische Wissenschaft. Explizit wird in der Rezension dieser Artikel mit Stand vom 11. August 2014 kritisiert, der die Bedeutung Ibn an-Nafīs ausgerechnet am Blutkreislauf festmacht.).[1]
  • Friedrun R. Hau: Ibn an-Nafīs. In: Werner E. Gerabek, Bernhard D. Haage, Gundolf Keil, Wolfgang Wegner (Hrsg.): Enzyklopädie Medizingeschichte. De Gruyter, Berlin/New York 2005, ISBN 3-11-015714-4, S. 1023 f.
  • Albert Z. Iskandar: Ibn Al-Nafīs, 'Ala' Al-Din Abu 'L-Hasan 'Ali Ibn Abi 'L-Hazm Al-Qurashi (or Al-Quarashi). In: Charles Coulston Gillispie (Hrsg.): Dictionary of Scientific Biography. Band 9: A. T. Macrobius – K. F. Naumann. Charles Scribner’s Sons, New York 1974, S. 602–606.
  • Gerold Prager: Ibn an-Nafīs (1210–1220), Erstbeschreiber des Lungenkreislaufs? Kritische Analyse der Meyerhof-Übersetzung. In: Fachprosaforschung – Grenzüberschreitungen. Band 2/3, 2006/2007 (2008), S. 177–186.
  • Fuat Sezgin, Mazen Amawi, Carl Ehrig-Eggert u. a. (Hrsg.): ʿAli ibn Abi ’l-Hazam al-Qarshi Ibn al-Nafis (d. 687/1288): Text and Studies. Johann Wolfgang Goethe-Universität, Frankfurt am Main 1997 (= Publications of the Institute for the History of Arabic-Islamic Science. Band 79). ISBN 978-3-8298-3079-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբն ալ-Նաֆիս» հոդվածին։
  1. Rezension von Stephan Conermann.