Իբն Յունուս
Իբն Յունուս արաբ․՝ ابن يونس | |
---|---|
Ծնվել է | մոտ 950 ենթդ․ Ֆուստատ, Աբբասյան խալիֆայություն |
Մահացել է | 1009[1][2] Ֆուստատ, Ֆաթիմյանների խալիֆայություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, աստղագուշակ և փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն և մաթեմատիկա |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն |
Հայր | Q113079980? |
![]() |
Աբուլ-Հասան Ալի իբն Աբդուռահման ալ-Միսրի (եգիպտական արաբերեն: ابن يونس. մոտ 950, ենթդ․ Ֆուստատ, Աբբասյան խալիֆայություն - 1009[1][2], Ֆուստատ, Ֆաթիմյանների խալիֆայություն[1]), միջնադարյան ամենահայտնի արաբ գիտնականներից[3][4][5], ով իր աշխատություններով բավականին առաջ էր ընկել իր ապրած ժամանակից։ Մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Եգիպտոսից[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրիվ անունն է Աբուլ-Հասան Ալի իբն Աբդուռահման իբն Յունուս ալ-Սադաֆի ալ-Միսրի: Ապրել է Կահիրեում։ Աստղագիտական դիտարկումներ է իրականացրել Կահիրեի մոտ գտնվող Մոկաթամ լեռան աստղադիտարանում: Աբու-լ-Վաֆայի աշակերտն էր: Նա է հեղինակել «Զիջ ալ-Հաքիմի» աստղագիտական աղյուսակները[7][8]։ Սրանք այդ ժամանակաշրջանում իրենց տեսակի մեջ լավագույն աղյուսակներն էին և մոտ երկու դար օգտագործվել են աստղագիտական հաշվարկների պրակտիկայում: Իբն Յունուսի զիջը բաղկացած է 81 գլուխներից, այն պարունակում է ալ-Մամունի՝ ստուգման ենթարկված, քննված ու մեկնաբանված զիջը, ալ-Բաթանիի «Սաբիական զիջ»-ը և նրա նախորդների այլ զիջեր, ինչպես նաև հենց իր՝ Իբն Յունուսի դիտարկումների արդյունքները:
Իբն Յունուսը շտկել է խավարածրի թեքության անկյան և գիշերահավասարների առաջընթացի արժեքները, որոնք անփոփոխ էին մնացել Պտղոմեոսի ժամանակներից ի վեր։ Հիմնվելով Արեգակի և Լուսնի՝ 977-ից 1007 թվականներին տեղի ունեցած խավարումների դիտողական տվյալների վերլուծության վրա՝ նա հայտնաբերել է Լուսնի միջին շարժման դարատևիկ արագացումը: Իբն Յունուսը կատարելագործել է գնոմոնը և ապացուցել, որ դրա ստվերը ցույց է տալիս արեգակնային սկավառակի վերին եզրի (և ոչ կենտրոնի) բարձրությունը հորիզոնի վերևում։
Իբն Յունուսը գրել է հարթ և գնդաձև եռանկյունաչափության մասին, առաջինն է ցույց տվել գնդաձև եռանկյունների լուծման ուղիները` օժանդակ անկյուններ ներմուծելու միջոցով:
Նա հեղինակել է նաև «Կուստասում երկու գծերի որոշման մեթոդի մասին տրակտատ»-ը (կուստաս էին անվանում շարժական կշռաքարով ու կշռացուցիչով կշեռքը) և 12 լամպից բաղկացած լուսավորող սարքի կառուցվածքի, լուսավորության տևողության ու էֆեկտիվության հաշվարկների մասին մի գիրք։ Վերջին ժամանակներս հրատարակված որոշ հանրագիտարաններում[9] ու գիտահանրամատչելի գրքերում[10] նշվում է, որ 1008 թվականից նա օգտագործել է ճոճանակային մեխանիզմ՝ ժամանակը հաշվարկելու համար, սակայն անհայտ է մնում, թե ինչպես է դա իրագործվել [11]։ Ենթադրվում է, որ ժամանակի ճոճանակային հաշվարկի վերաբերյալ այդ վարկածը Օքսֆորդի աստղագիտության պրոֆեսոր Էդվարդ Բերնարդի թույլ տված շփոթության հետևանք է[12]:
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի հակառակ կողմում գտնվող մի խառնարանի շնորհել է Իբն Յունուսի անունը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ David King (12 March 2008). Seling, Helaine (ed.). Encyclopaedia of the History of Science, Technology, and Medicine in Non-Western Cultures (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 1124. ISBN 978-1-4020-4559-2. Վերցված է 16 November 2021-ին.
- ↑ Science & Technology in the Islamic World - Page 77
- ↑ Science in Medieval Islam: an illustrated introduction by Howard R. Turner - Page 65
- ↑ Матвиевская Г. П. Становление плоской и сферической тригонометрии (из истории математических идей) / Рецензент: д. ф.-м. н. Е. В. Шишкин. — М: Знание, 1982. — С. 22. — 64 с. — (Математика, кибернетика; №5).
- ↑ «Starry Messenger: Ibn Yunus and Astronomical Tables». www.sites.hps.cam.ac.uk. Վերցված է 2024-02-18-ին.
- ↑ «al-Zīj al-kabīr al-Ḥākimī | ISMI». ismi.mpiwg-berlin.mpg.de. Վերցված է 2024-02-18-ին.
- ↑ Good, Gregory (1998). Sciences of the Earth: An Encyclopedia of Events, People, and Phenomena. Routledge. էջ 394. ISBN 978-0-8153-0062-5.
«Pendulum». Encyclopedia Americana. Vol. 21. The Americana Corp. 1967. էջ 502. Վերցված է 2009-02-20-ին.
Baker, Cyril Clarence Thomas (1961). Dictionary of Mathematics. G. Newnes. էջ 176. - ↑ Newton, Roger G. (2004). Galileo's Pendulum: From the Rhythm of Time to the Making of Matter. US: Harvard University Press. էջեր 52. ISBN 978-0-674-01331-5.
- ↑ Пипуныров, 1982
- ↑ King, D. A. (1979). «Ibn Yunus and the pendulum: a history of errors». Archives Internationales d'Histoire des Sciences. 29 (104): 35–52.
Hall, Bert S. (September 1978). «The scholastic pendulum». Annals of Science. Taylor & Francis. 35 (5): 441–462. doi:10.1080/00033797800200371. ISSN 0003-3790.
O'Connor, J. J.; Robertson, E. F. (November 1999). «Abu'l-Hasan Ali ibn Abd al-Rahman ibn Yunus». University of St Andrews. Վերցված է 2007-05-29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
- Матвиевская Г. П. Становление плоской и сферической тригонометрии (из истории математических идей) / Рецензент: д. ф.-м. н. Е. В. Шишкин. — М: Знание, 1982. — С. 22. — 64 с. — (Математика, кибернетика; №5).
- Матвиевская Г. П. Очерки истории тригонометрии. Древняя Греция. Средневековый Восток. Позднее Средневековье. — Ташкент: Фан, 1990.
- Пипуныров В. Н. История часов с древнейших времен до наших дней. — М.: Наука, 1982. — 496 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- King, David A. (2007). «Ibn Yūnus: Abū al‐Ḥasan ҁʿAlī ibn ʿAbd al‐Raḥmān ibn Aḥmad ibn Yūnus al‐Ṣadafī». In Thomas Hockey (ed.). The Biographical Encyclopedia of Astronomers. New York: Springer. էջեր 573–4. ISBN 978-0-387-31022-0.(PDF version)
- King, David A. (2008) [1970-80]. «Ibn Yūnus, AbuʿL-Hasan ʿAlī Ibn ʿ Abd Al-Rahmān Ibn Yūnus Al Sadafī». Complete Dictionary of Scientific Biography. Encyclopedia.com.
- Ibn Yunus Biography Архивная копия от 21 мая 2012 на Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբն Յունուս» հոդվածին։ |
|