Իբլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իբլա, երկրամաս Հնագույն Հայաստանում։

Հիշատակվում է աքքադական թագավոր Նարամսինի թողած արձանագրություններից մեկում։ Մասնագետները տեղադրում են ուշ ժամանակների Հայաստանի Բալու, Բալահովիտ և Պաղնատուն գավառների տարածքում։

Իբլայի քաղաքներից մեկը Ուրսուն էր։ Ըստ հիշատակությունների՝ Իբլայում աճում էր ծփեղ (սապալու) ծառատեսակը, որը տարվում էր Միջագետք որպես շինափայտ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 505 — 992 էջ։