ԻԼԻՊ տարածքային պահանջներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն
արաբ․՝ الدولة الإسلامية‎‎
ad-Dawlah al-Islāmiyah
Դրոշ


ԿարգավիճակՉճանաչված պրոտո-պետություն
Բնութագրվում է` որպես ահաբեկչական կազմակերպություն
Պետական լեզուարաբերեն
ՄայրաքաղաքՌաքքա (2013–17)
Մեյադին[1] (2017)
Պետական կարգՄիավորված Իսլամական Կրոնական տոտալիտար "խալիֆայություն"
Երկրի ղեկավարԻնքնահռչակ «խալիֆ» Աբու Բեքիր ալ-Բաղդադի
Կառավարության ղեկավարՇուրայի խորհրդի նախագահ Աբու Արկան ալ-Ամերի
ԿրոնՍուննի իսլամ
ՀիմնԿաղապար:Ublist
Կարգախոս
արաբ․՝ لا إله إلا الله، محمد رسول الله‎‎
"Lā ʾilāha ʾillā llāh, Muhammadun rasūlu llāh"
"Աստծուց բացի ուրիշ կուռք չկա; Մուհամեդն Աստծու հրեշտակն է։
دولة الإسلام باقية وتتمدد
Dawlat al Islam Baqiyah wa Tatamaddad
"Իսլամական պետությունը մնում և ընդլայնվում է"
Հիմնադրված է1999 թ.
Առաջին հիշատակումՀիմնադրվել է Ջամաաթ ալ-Թաբլիղ վալ-Ջիհադ անունով 1999 թ.
ԱրժույթՀավակնում է Իսլամական դինարը[2]
Դե ֆակտո Իրաքյան դինար, Սիրիական ֆունտ

Իրաքի և Լևանտի իսլամական պետության տարածքի հիմնական մասը 2014թ-ից մինչև 2017թ. նոյեմբերը գտնվում էր Իրաքում և Սիրիայում, որտեղ կազմակերպությունը վերահսկում էր քաղաքային, գյուղական և անապատային տարածքների զգալի տեղաշարժերը[3]։ ԻԼԻՊ-ը վերահսկում է նաև Եմենում, Աֆղանստանում, Լիբիայում, Նիգերիայում[4], Եգիպտոսում[5] և, հնարավոր է, Սոմալիում[6] ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում[7] գտվող տարածքներ։ Խմբավորումն ապստամբ էլեմենտներ ունի նաև Ալժիրում, Իրաքում, Պակիստանում, Թունիսում, Կովկասում, Ֆիլիպիններում և Սաուդյան Արաբիայում, որոնք չեն վերահսկում տարածքները[3][8]։ ԻԼԻՊ-ը 2017թ. հոկտեմբերի դրությամբ Իրանում և Սիրիայում ունի դեռևս 10,210 կմ 2 տարածք` ըստ ԻՍԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի[9]։

2017թ. սկզբին ԻՍԻԼ-ը վերահսկում էր Իրաքում և Սիրիայում մոտ 45.377 քառակուսի կիլոմետր (17520 քառակուսի մղոն) տարածք, իսկ այլ վայրերում` 7.323կմ2, ընդհանուր առմամբ` 52.700 կմ 2 տարածք[3]։ Դա 2014թ.-ի վերջի նկատմամբ զգալի անկում էր ներկայացնում, երբ խմբավորումը վերահսկվում էր ընդհանուր առմամբ 100.000 կմ2[3]-ից 110.000 կմ2[10] տարածք[3][9]։ 2014 թ.-ից ԻԼԻՊ-ի տարածքը զգալիորեն նվազել է գրեթե յուրաքանչյուր երկրում` խմբի անհանդուրժողականության և դրա դեմ ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում[3]։ ԻԼԻՊ-ի քարոզչությունը պահանջում է առավելագույն տարածք` 282,485 կմ2.[11]:

ԻԼԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքը չնայած մեծապես նվազել է` դրա մեծ մասը շարունակում է մնալ արևելյան Սիրիայում, չհաշված այլ երկրներում մեկուսացված բունկերների[3]։ Ահաբեկչական խմբավորման տարածքի, բնակչության, եկամտի և հեղինակության մեծամասնությունը եկել է Իրաքից և Սիրիայից գրավված տարածքներից[3]։ Աֆղանստանում ԻԼԻՊ-ը հիմնականում վերահսկում է Պակիստանի սահմանին մոտ գտնվող տարածքները և 2015թ. գարնանից կորցրել է իր տարածքի 87%-ը[3]։ Լիբիայում խմբավորումը կորցրել է իր տարածքի գրեթե 100%-ը և 2017թ.-ից վերահսկում է միայն մի քանի գյուղեր և թաղամասեր[3]։ Եգիպտոսում խմբավորումը վերահսկում է 910 կմ2 հողատարածք, որը գտնվում է Շեյխ Զուվիդ գյուղի մոտ, որը կազմում է Եգիպտոսի տարածքի ավելի քան 1%-ը[3]։ Նիգերիայում ահաբեկիչները վերահսկում են 6,041 կմ2 տարածք, թեև Նիգերիայի կառավարությունը չի ճանաչում խմբավորման` որևէ տարածք տիրապետելը[3]։ 2014թ.-ից խմբավորումը կորցրել է իր նիգերիական տարածքի 75%-ը և վերադարձել է հյուսիս-արևելք` Բորնո նահանգի ամրոցներին[3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԼԻՊ-ի «Դաբիք» ամսագրի 5-րդ հրատարակությունում բացատրվում է խմբավորման կողմից նոր նահանգների ստեղծման գործընթացը։ Ջիհադիստական խմբերը տվյալ տարածքում պետք է ամրապնդվեն միասնական մարմնի մեջ, և հրապարակայնորեն հռչակեն իրենց հավատարմությունն Ալ-Բաղդադին։ Խումբը պետք է նշանակի Վալի (մարզպետ), Շուրայի խորհուրդ (կրոնական առաջնորդություն) և ձևավորի ռազմական ռազմավարություն տարածքային հսկողության ամրապնդման և Շարիաթի օրենքի` ԻԼԻՊ-ի տարբերակը կիրառելու համար։ ԻԼԻՊ-ը պաշտոնապես ընդունում է այն փաստը, որ խումբը համարվում է իր նահանգներից մեկը և ԻՍԻԼ-ն աջակցում է նրան[12][13]։ «Դաբիքը» ճանաչել է իր աջակցությունը Արևելյան Թուրքեստանը (Սինցզյան), Ինդոնեզիան և Ֆիլիպինները ներառող տարածաշրջաններում, և պնդել է, որ ԻԼԻՊ-ն, ի վերջո, վիլլայեթ ստեղծի այդ շրջաններում` այնտեղ ուղղակի հարաբերություններ հաստատելուց հետո[13]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԼԻՊ-ի մամլո քարտուղար Աբու Մուհամմադ ալ Ադնանին հայտարարել է, որ «բոլոր էմիրությունների, խմբավորումների, պետությունների և կազմակերպությունների օրինականությունը վերանում է` խալիֆայության իշխանության տարածման և զորքերի` նրանց տարածքներ ներթափանցման միջոցով»[14]։ Այսպիսով, ԻԼԻՊ-ը մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կնքված Սայքս-Պիկոյի համաձայնագրով արևմտյան ուժերի կողմից հաստատված քաղաքական բաժանումները, քանի որ այն ներթափանցում է Սիրիայի և Իրաքի տարածքներ[15][16][17]։ Long War Journal-ը գրում է, որ տրամաբանական եզրակացությունն այն է, որ նախկինում ապօրինի գործող ռազմական խմբերը, ինչպիսիք են «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» (ԱՔԱԹ) և «Ալ-Քաիդան իսլամական Մագրեբում» (ԱՔԻՄ), պետք է չեղյալ հայտարերեն իրենց և ընդունեն ԻԼԻՊ-ի հեղինակությունը[18]։

Մինչ Լիբիայի և Եգիպտոսի մասնաճյուղերը շատ ակտիվ էին և փորձում էին տարածքային վերահսկողություն իրականացնել, այլ երկրների մասնաճյուղերն, ինչպիսիք են Ալժիրը և Սաուդյան Արաբիան, ավելի պասիվ էին և, կարծես թե, ուժեղ ներկայություն չունեին[19][20]։

2015թ. հունիսից ի վեր ԻԼԻՊ-ի կողմից պաշտոնապես հայտարարված որևէ այլ մարզեր չեն եղել։ Սա` չնայած այն հանգամանքի, որ Սոմալիի, Բանգլադեշի և Ֆիլիպինների նման երկրներում զինյալ խմբավորումները խուսափում էին հավատարմության հանրային խոստումներից, և արդյունքում` այդ վայրերից պաշտոնական լրատվամիջոցներով հայտարարություններ և տեսանյութեր թողարկելուց[21][22][23]։ Վերլուծաբան Չարլի Ուինթերը ենթադրում է, որ դա պայմանավորված է ԻԼԻՊ-ի ներկայիս նահանգներից շատերի անբավարար գործողություններով, և ԻԼԻՊ-ի ղեկավարությունը, կարծես թե, ընդունում է նոր անդամների` որպես պարզապես «խալիֆայության զինվորների»[24]։

Հատուկ տարածքային պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը (ԻԼԻՊ) հանդիսանում է Մերձավոր Արևելքում ակտիվ ծայրահեղ իսլամիստական ապստամբների խումբ և ինքնահռչակված Խալիֆայություն, որը պնդում է, որ ինքնիշխան պետություն է և, որպես այդպիսին, հայտարարությում է տարածքային վերահսկողության և հսկողության ձգտումների մասին։ Ոչ մի ազգ պաշտոնապես չի ճանաչում ԻԼԻՊ-ը` որպես պետություն։ Դրա նպատակը իսլամական պետության և համաշխարհային խալիֆայության հիմնադրումն է` ռազմական ջիհադի միջոցով Սալաֆյան Իսլամին համապատասխան։

ԻԼԻՊ-ն առաջին հերթին պահանջում էր Սիրիայի և Իրաքի տարածքը, յուրաքանչյուր երկիր ստորաբաժանել բազմաթիվ վիլլայեթների (նահանգներ)` հիմնված հիմնականում արդեն գոյություն ունեցող պետական սահմանների վրա[25][26]։ Սիրիայից և Իրաքից դուրս գտնվող խմբերն տարածքային առաջին պահանջների մասին հայտարարել են 2014թ. նոյեմբերի 13-ին, երբ իրենց առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարեց Լիբիայում («Վիլլայեթ Բաղա», «Վիլլայեթ Թարաբուլուս» և «Վիլլայեթ Ֆիզան»), Ալժիրում («Վիլլայեթ Ալ-Ջազիր»), Եգիպտոսում («Վիլլայեթ Սինա»), Եմենում («Վիլլայեթ Ալ-Յաման») և Սաուդյան Արաբիայում («Վիլլայեթ ալ-Հարամայն») նոր վիլլայեթների և նահանգների մասին[27][28]։ 2015թ. հայտարարվեցին նոր նահանգների մասին Աֆղանստան-Պակիստան սահմանում («Վիլլայեթ Խորասան»)[19], Հյուսիսային Նիգերիայում («Վիլլայեթ Ղարբ Աֆրիկիյա») և Հյուսիսային Կովկասում («Վիլլայեթ Ալ-Քավքազ»)։

Իրաք և Սիրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006թ. հոկտեմբերին Իրաքում կազմավորված ապստամբների խումբը՝ Մոջահիդի Շուրայի խորհուրդը, հայտարարեց Իրաքի իսլամական պետություն ստեղծելու մասին և պահանջեց իշխանություն Իրաքի յոթ նահանգների՝ Բաղդադի, Ալ Անբարի, Դիյալայի, Քիրքուքի, Սալահ ալ-Դինի, Նինավայի և Բաբելոնի մի մասի նկատմամբ[29]։

Երբ խումբը փոխեց իր անունը Իրաքի և Լևանտի Իսլամական պետության, որն 2014թ. ապրիլին ընդլայնվել էր Սիրիայում, պահանջեց իշխանություն Սիրիայի ինը նահանգների՝ Ալ Բարաքայի, Ալ Խեյրի, Ռաքքայի, Հոմսի, Հալաբի, Իդլիբի, Համայի, Դամասկոսի և Լաթաքիայի նկատմամբ՝ ընդգրկելով երկրի մեծ մասը և տարածվելով հիմնականում առկա գավառական սահմանների երկայնքով[30]։ Այնուհետև խումբը բաժանել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքը, որպեսզի ստեղծի Ալ ֆուրաթի նոր նահանգներ[26][31][32]՝ Ֆալլուջահ, Դիջլա և Ալ-Ջազիրա[33][34]։ 2017թ. դեկտեմբերի 9-ին Իրաքի զինված ուժերը հայտարարեցին, որ Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պատերազմը հաղթել են, և նրանք այևս չեն վերահսկում Իրաքի տարածքը։ 2017թ. հունիսին ԻՊ-ն Աֆղանստանում տեղակայված Խալիդ Իբն ալ-Վալիդ բանակը հռչակեց՝ որպես «Վիլլայեթ Հորան», մեկ ամիս անց ԻՊ-ի լրատվամիջոցները Սիրիայում իրենց բոլոր պահանջների մասին սկսեցին խոսել՝ որպես «Վիլլայեթ Ալ-Շամ»[35]։

2018թ. կեսերից սկսած ԻԼԻՊ-ը Լևանտում իր տարածքի մասին խոսում էր՝ որպես «Վիլլայեթ Ալ-Շամ», նույն կերպ էր վարվում նաև Իրաքի հետ՝ անվանելով այն «Վիլլայեթ ալ-Իրաք», սակայն շարունակում էր ճանաչել և օգտագործել այդ տարածքների հատուկ մարզերի անունները, դա վերաբերում էր նաև Լիբիային[36]։

Լիբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԼԻՊ-ը Լիբիան բաժանում է երեք պատմական նահանգների` արևելքում գտնվող Բարկայի (կամ Կիրենաիկա), անապատի հարավում գտնվող Ֆեզզանի և արևմտյան մասում` մայրաքաղաքի մոտ` Թարաբուլուսի (կամ Տրիպոլիտանիա)[37][38]։

2014 թ. ԻԼԻՊ-ի մի շարք առաջատար հրամանատարներ ժամանում են Դերնա քաղաք, որը սիրիական քաղաքացիական պատերազմի և Իրաքի ապստամբության ժամանակ զինված ուժերի հիմնական աղբյուրն էր։ Մի քանի ամիս անց նրանք իրենց ղեկավարության ներքո միավորում են բազմաթիվ տեղական ռազմական խմբավորումներ, և պատերազմ են հայտարարում բոլոր նրանց, ովքեր դեմ էին իրենց, սպանում էին դատավորներին, քաղաքացիական առաջնորդներին, տեղական մարտիկներին, ովքեր մերժում էին իրենց հեղինակությունը, և այլ հակառակորդների։ 2014թ. հոկտեմբերի 5-ին մի խումբ զինվորականներ, ովքեր մինչ այդ վերահսկում էին քաղաքը, հավաքվում են երաշխավորելու հավատարմությունը Աբու Բաքր ալ-Բաղդադիին[39][40]։ 2015թ. փետրվարին ԻԼԻՊ-ի զինված ուժերը գրավեցին Լիբիայի Սիրտ քաղաքի մի մասը։ Հաջորդ ամիսներին նրանք այն օգտագործեցին որպես բազա` հարևան քաղաքները, ներառյալ Հարավան[41] և Նոֆալիան[42], գրավելու համար։ ԻԼԻՊ-ն սկսեց ղեկավարել Սիրտ քաղաքը` որպես իրենց տարածքի մայրաքաղաք[43][44]։

ԻԼԻՊ-ն սկսեց պարտություն կրել 2015թ. կեսերից, երբ նրանք դուրս բերվեցին Դերնայից հակառակորդի մարտիկների հետ բախումներից հետո[45]։ Հետագա ամիսների պարբերաբար կրկնվող պայքարի արդյունքում, ԻԼԻՊ-ն, ի վերջո, վերաբնակեցվում է Լիբիայի այլ շրջաններում[46]։ Նրանց առաջնորդ Աբու Նաբիլ ալ-Անբարին սպանվել է 2015թ. նոյեմբերին ԱՄՆ օդային հարվածների ժամանակ[47]։ Լիբիայի ժամանակավոր կառավարությունը 2016թ. մայիսին սկսեց մեծ հարձակում գործել ԻԼԻՊ տարածքի դեմ` Սիրտ քաղաքի շրջակայքում[48][49], և մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը գրավեց քաղաքը[50]։

Եգիպտոս (Սինայ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Sinai province logo

2014թ. նոյեմբերին «Անսար Բայթ ալ-Մաքդիս» եգիպտական ջիհադիստական խմբավորումը երդվեց հավատարիմ մնալ ԻԼԻՊ-ին։ Նոյեմբերի 13-ի Ալ-Բաղդադիի ելույթից հետո խումբը փոխել է իր անունը «Սինայի շրջանի ռազմական խմբավորման»՝ պահանջելով ներկայացնել խմբին Թվիթեր-ի հայտարարությունների մասում[28]։ Խմբավորումը Սինայում իրականացրել է հարձակումներ։

Սաուդյան Արաբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. նոյեմբերին Ալ-Բաղդադին հայտարարեց Սաուդյան Արաբիայի Վիլլայեթի մասին՝ կոչ անելով տապալել Սաուդյան արքայական ընտանիքը, և քննադատելով Թագավորության մասնակցությունը՝ ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիային[28]։ Խմբավորումը հարձակումներ է իրականացրել երկրում` «Նաջդ նահանգ» և «Հիջազ նահանգ» անուններով[51]։

Եմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիպ-ը հիմնադրեց Եմենի Վիլլայեթը 2014թ. նոյեմբերին[19][27]։ Մասնաճյուղի առաջին հարձակումը տեղի է ունեցել 2015թ. մարտին, երբ մահապարտ-ահաբեկիչները Եմենի մայրաքաղաքի երկու Շիա մզկիթներում իրականացրեցին ինքնասպան պայթյուններ[52]։ ԻԼԻՊ-ի առնվազն յոթ վիլայաթներ՝ ներառյալ «Հադրամաուտ նահանգը», «Շաբուա նահանգը» և «Սանայի նահանգը», որոնք գտնվում էին Եմենի առկա գավառական սահմաններից այն կողմ, պատասխանատվություն են ստանձնել հարձակումների համար։ 2015թ. Եմենի քաղաքացիական պատերազմն սկսվելուց հետո ԻԼԻՊ-ը պայքարում էր ստեղծել Արաբական թերակղզու (ԱՔԱԹ) Ալ-Քաիդայից ավելի մեծ և ավելի հաստատված ռազմական խմբավորում՝ երկրում մեծ թվով ներկայություն ունենալու համար։ Եմենում տեղակայված ԻԼԻՊ-ի տարածաշրջանային խմբավորումներից շատերը իրենց ստեղծման օրվանից տեսանելիորեն ակտիվ չեն եղել, և խումբը չի կարողացել վերահսկել տարածքներն այնպես, ինչպես Իրաքում և Սիրիայում[53]։ Խմբում նաև զգացվում էր խառնաշփոթ իրավիճակ ղեկավար անձնակազմում և դասալքություններ շարքային կազմից[54]։

Ալժիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջունդ ալ Խալիֆա» խմբավորման անդամները հավատարմության երդում տվեցին ԻԼԻՊ-ին 2014թ. սեպտեմբերին[55]։ ԻԼԻՊ-ն Ալժիրում նվաճեց հայտնիություն, երբ 2014թ. սեպտեմբերին գլխատեց ֆրանսիացի զբոսաշրջիկ Հերվե Գուրդելին[19]։ 2014թ. նոյեմբերի 13-ին Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարեց, որ խումբը փոխում է իր անունը «Ալ-Ջազիրայի Վիլլայեթի»` ԻԼԻՊ-ի հետ միավորված մյուս խմբերի կառուցվածքի համաձայն[27][28]։ Ալժիրի անվտանգության ուժերը 2014թ. դեկտեմբերին սպանել են խմբի ղեկավար Խալիդ Աբու-Սուլեյմանին, իսկ նրա հինգ հրամանատարներին` 2015թ. մայիսի արշավանքի ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր խումբն ավելի շատ լռել է և որևէ նշանակալի հարձակում չի իրականացրել[56]։

Աֆղանստան-Պակիստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2015թ. հունվարի 29-ին Հաֆիզ Սաիդ Խանը, Աբդուլ Ռաուֆը և տարածաշրջանի այլ զինյալներ հավատարմության երդում տվեցին Աբու Բեքհադ ալ-Բաղդադին։ Հետագայում Խանը վերանվանվեց Աֆղանստանի և Պակիստանի նոր մասնաճյուղի` Խորասանի նահանգի (Խորասան պատմական երկրամասի) Վալի (Արաբական գավառի նահանգապետ)[57][58][59]։

ԻԼԻՊ-ը փորձում է հաստատվել Հարավային Աֆղանստանում, հատկապես Ղանդահար և Հելմանդ նահանգներում, սակայն հանդիպում է «Թալիբան» ահաբեկչական խմբավորման դիմադրությանը[60][61][62]։ Նրանք կարողացան հաստատվել Նանգարհարի շրջանի որոշ մասերում և հավաքագրել թալիբանների դժգոհ անդամներին[63]։ 2015թ. օգոստոսիին Ուզբեկստանի իսլամական շարժման ղեկավար Ուսման Ղազին հավատարմության երդում տվեց ԻԼԻՊ-ին և հայտարարեց, որ խումբը պետք է համարվի Խորասանի Վիլլայեթի մաս[64]։

2016թ. խումբը կրել է պարտություններ` կորցնելով որոշ տարածքների վերահսկողությունը` ԱՄՆ-ի ռազմական ուժերի, Աֆղանստանի կառավարության[65] և «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կողմից հարձակումների արդյունքում[66]։ Հաֆիզ Սաիդ Խանն սպանվել է 2016թ. հուլիսի 25-ին Աֆղանստանի արևելյան շրջաններում ԱՄՆ-ի օդաչուների հարվածներից.[67]:

Նիգերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015թ. մարտի 7-ին Բոկո Հարամի առաջնորդ Աբուբակար Շեկաուն խոստացավ հավատարիմ մնալ ԻԼԻՊ-ին կազմակերպության Թվիթերյան էջում տեղադրված ձայնային հաղորդագրության միջոցով[68][69]։ Աբու Մուհամեդ ալ-Ադանին ողջունեց հավատարմության խոստումը և նկարագրեց այնէ որպես խմբի խալիֆայության ընդլայնում դեպի Արևմտյան Աֆրիկա[70]։ ԻԼԻՊ-ի 2015թ. մարտի վերջի հրապարակումներում Բոկո Հարամի անդամներին վերաբերում էին՝ որպես «Ղարբ Աֆրիկիյա Վիլլայեթ»-ի (Արեւմտյան Աֆրիկայի նահանգ) մաս[71]։ Բոկո Հարամը զգալի փոփոխությունների է ենթարկվել հավատարմության խոստմանը հաջորդող տարվա ընթացքում՝ հարևան պետությունների օժանդակությամբ՝ Նիգերիայի զինված ուժերի կողմից հարձակման հետևանքով հեռացվելով Նիգերիայի հյուսիս-արևելյան մասի բռնագրավված տարածքներից[72]։ Բոկո Հարամը պառակտվել է 2016թ., երբ ԻԼԻՊ-ը «Աբու Մուսար ալ Բարնավին» կարգեց որպես խմբի նոր առաջնորդ՝ Աբուբակար Շեկաուի առաջնորդության վերաբերյալ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Շեկաուն և նրա կողմնակիցները չընդունեցին այդ փաստը և շարունակեցին գործել ինքնուրույն[73][74]։

Հյուսիսային Կովկաս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014թ. Սիրիայում ԻԼԻՊ-ի զինյալները սպառնացել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին. «Մենք ազատելու ենք Չեչնիան և ամբողջ Կովկասը, դա Աստծո կամքն է։ Ձեր գահն արդեն տատանվում է, այն վտանգված է և կընկնի, երբ մենք գանք ձեզ մոտ, որովհետև Ալլահն իսկապես մեր կողմից է»[75]։ 2015թ. սկզբին Չեչնիայում և Դաղստանում Կովկասի Էմիրության ռազմական խմբի առաջնորդները հայտարարեցին իրենց անջատման և Աբու Բաքր ալ-Բաղդադին հավատարմության երդում տալու մասին[76][77]։ 2015թ. հունիսին առցանց աուդիոհաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ ԻԼԻՊ-ի ներկայացուցիչ Աբու Մուհամեդ ալ-Ադնանին ընդունում է հավատարմության երդումը և նշանակում Աբու Մուհամեդ Քադարիին (Ռուստամ Ասիլդարով)՝ որպես նոր ԻԼԻՊ-ի Կովկասյան տարածաշրջանի մարզպետ։ Նա կոչ է արել տարածաշրջանում այլ զինված խմբավորումներին միանալ և հետևել Ալ-Քադարիին[78][79]։ Այդ ժամանակվանից ի վեր խումբը ժամանակ առ ժամանակ իրականացրել է ցածր մակարդակի հարձակումներ[80]։ 2016թ. դեկտեմբերին ՌԴ անվտանգության ծառայությունները սպանեցին Ռուստամ Ասիլդարովին[81]։

Գազա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014թ. փետրվարին Երուսաղեմի շրջակայքում գտնվող Մոջահեդյան Շուրայի Խորհուրդը հայտարարեց, որ աջակցում է ԻԼԻՊ-ին[82]։ 2015թ. ապրիլի 2-ին այս խմբի տարրերը, Իսլամի բանակի անդամների և Անսար Բայթ ալ-Մակդիսի Գազայի խմբակցության հետ միասին[83][84], ձևավորեցին Շեյխ Օմար Հադիդի ջոկատը, որը հայտնի է՝ որպես Իսլամական պետություն Գազայում[85], քանի որ այն հիմնականում գործում էր Գազայի հատվածում։

Սոմալի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմալիում Իսլամական պետությունը (ՍԻՊ) գոյություն ունի 2015թ.-ից սկսած, և թեև այն մնացել է՝ որպես 300 զինյալներից բաղկացած միլիցիա (զինված ուժ, որը քաղաքացիական բնակչության միջոցով համալրում է կանոնավոր բանակն արտակարգ իրավիճակներում), փորձագետները հնարավոր են համարում, որ ՍԻՊ-ը վերահսկում է Պունտլենդի մի շարք հեռավոր գյուղեր[6]։ Բացի այդ, խումբը 2016թ. վերջերին կարողացավ գրավել և գրեթե մեկ ամիս պահպանել Քանդալա քաղաքը։ Չնայած դրան, ՍԻՊ-ը պաշտոնապես չի ճանաչվել ԻԼԻՊ-ի կենտրոնական ղեկավարության կողմից[86]։

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աբու Սայաֆ»-ը ԻԼԻՊ-ի ամենահզոր մասնաճյուղն է Ֆիլիպիններում։ ԻԼԻՊ-ին անդամագրված մեկ այլ խումբ է «Մաութ խումբ»-ը։ Երկու խմբերը համագործակցում էին ԻԼԻՊ-ի այլ ստորաբաժանումների հետ` Մարավի քաղաքը բռնագրավելու համար՝ 2017թ. մայիսի 23-ին սկսելով Մարավիի ճակատամարտը։

Հոկտեմբերի 16-ին ԻԼԻՊ-ի` Հարավ-Արևելյան Ասիայի մասնաճյուղի «Էմիր» Իսնիլոն Հափիլոնը և Մաուտ խմբի առաջնորդ Օմար Մաուտը սպանվեցին Ֆիլիպինների զինված ուժերի կողմից։ Նախկինում Աբդուլլա Մաուտը, ով Օմարի եղբայրն էր և Մաուտ խմբավորման համաղեկավարը, ինչպես նաև նրանց հինգ այլ եղբայրներ չեզոքացվել են մշտական հակահարված գործողությունների արդյունքում։ Առաջնորդների մահվանից երկու օր անց Ֆիլիպինների զինված ուժերը հայտարարեցին, որ մեկ այլ գործողության արդյունքում մահապարտ ահաբեկիչ և ավագ հրամանատար Մահմուդ Ահմադը նույնպես, ենթադրաբար, սպանվել է։

Մարավիի ճակատամարտը հայտարարվել է հոկտեմբերի 23-ին կառավարության կողմից, ում տեսանկյունից վերոհիշյալ ճակատամարտի բոլոր մասնակից զինյալները հաջողությամբ չեզոքացվել էին` արդյունավետորեն արգելափակելով ԻԼԻՊ-ի ասիական ընդլայնումը։ Կառավարությունը ճակատամարտից հետո ջախջախեց Մաուտի խմբին։

2017թ. դեկտեմբերին «Մաուտ» խմբի մնացորդներն սկսեցին նոր անդամներ հավաքագրել «Թյուրաֆիի խումբ» կոչվող խմբի մեջ` որպես առաջնորդ կարգելով Աբու Թյուրաֆիին, ով հանդգնեց հայտարարել իրեն` որպես նախկին առաջնորդ Աբու Սայաֆ Իսնիլոն Հափիլոնի իրավահաջորդ[87]։

Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017թ. հոկտեմբերին ԻԼԻՊ-ի հեռուստաալիքներում մի տեսանյութ հայտնվեց, որում Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում մի քանի զինյալներ հայտարարում էին, որ իրենք «Մոնոթեիզմի և մոնթեիստների քաղաք» (ՄՄՔ) խմբի մի մասն են կազմում։ Խմբի ղեկավարը շարունակում էր ասել, որ «սա Կենտրոնական Աֆրիկայում իսլամական պետության Դար ալ-Իսլամ» խումբն է, և կոչ արեց այլ համախոհների այցելել ՄՄՔ տարածք` կառավարության դեմ պատերազմին միանալու համար։ Long War Journal-ը նշում է, որ չնայած Կոնգոյում ԻԼԻՊ-ի այս խումբը շատ փոքր էր, դրա առաջացումը զգալի ուշադրության արժանացավ ԻԼԻՊ-ի համակիրներից շատերի կողմից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tomlinson, Lucas (2017 թ․ ապրիլի 21). «ISIS moves its capital in Syria». Fox News. Վերցված է 2017թ. ապրիլի 23-ին.
  2. «ISIS introduces 'Golden Dinar' currency, Hopes it will collapse U.S. dollar • The Foreign Desk». 2016թ. հուլիսի 6.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 'RAND: Rolling Back the Islamic State' Rolling Back the Islamic State
  4. https://www.nytimes.com/2017/07/20/world/asia/philippines-isis-marawi-duterte.html
  5. RAND, Rolling back the Islamic State, page 11
  6. 6,0 6,1 Harun Maruf (2017 թ․ հունիսի 9). «Somali Officials Condemn Attacks, Vow Revenge». Voice of America. Վերցված է 2017թ. հունիսի 28-ին.
  7. 7,0 7,1 Caleb Weiss (2017 թ․ հոկտեմբերի 15). «Islamic State-loyal group calls for people to join the jihad in the Congo». Long War Journal. Վերցված է 2017թ. հոկտեմբերի 16-ին.
  8. Shelly Kittleson (2017 թ․ դեկտեմբերի 31). «Iraqi forces hunt down IS remnants in Hamrin Mountains». al-Monitor. Վերցված է 2018թ. հունվարի 2-ին.
  9. 9,0 9,1 https://twitter.com/rcallimachi/status/920451475624677377
  10. Eklund, Lina; Degerald, Michael; Brandt, Martin; Prishchepov, Alexander V; Pilesjö, Petter (2017 թ․ ապրիլի 28). «How conflict affects land use: agricultural activity in areas seized by the Islamic State». Environmental Research Letters. 12 (5): 054004. Bibcode:2017ERL....12e4004E. doi:10.1088/1748-9326/aa673a.
  11. Al-Yaqeen Media. "Three Years on the Islamic State." Digital image, 11 June 2017. https://i.redd.it/i2id92mph33z.jpg
  12. Alessandria Masi (2015 թ․ մարտի 12). «How The ISIS Allegiance Application Process Works For Groups Joining The 'Caliphate', Like Boko Haram». International Business Times. Վերցված է 2015թ. մարտի 16-ին.
  13. 13,0 13,1 Romain Caillet (December 2014). «ISIS'S GLOBAL MESSAGING STRATEGY FACT SHEET» (PDF). Institute for the Study of War. Վերցված է 2015թ. մարտի 13-ին.
  14. Johnson, M. Alex (2014 թ․ սեպտեմբերի 3). «'Deviant and Pathological': What Do ISIS Extremists Really Want?». NBC News. Վերցված է 2014թ. սեպտեմբերի 5-ին.
  15. Tran, Mark; Weaver, Matthew (2014 թ․ հունիսի 30). «Isis announces Islamic caliphate in area straddling Iraq and Syria». The Guardian. Վերցված է 2014թ. հուլիսի 6-ին.
  16. McGrath, Timothy (2014 թ․ հուլիսի 2). «Watch this English-speaking ISIS fighter explain how a 98-year-old colonial map created today's conflict». Los Angeles Times. GlobalPost. Վերցված է 2014թ. հուլիսի 22-ին.
  17. Romain Caillet (2013թ. դեկտեմբերի 27). «The Islamic State: Leaving al-Qaeda Behind». Carnegie Endowment for International Peace.
  18. JOSCELYN, THOMAS. «Analysis: Islamic State snuff videos help to attract more followers». Long War Journal. Long War Journal. Վերցված է 2014թ. նոյեմբերի 21-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 «Islamic State builds on al-Qaeda lands». BBC News. 2015թ. հունվարի 30. Վերցված է 2015թ. մարտի 13-ին.
  20. «The Islamic State's Archipelago of Provinces». Washington Institute for Near East Policy. 2014 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2014թ. նոյեմբերի 17-ին.
  21. «Islamic State in Somalia claims capture of port town». The Long War Journal. 2016 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016թ. փետրվարի 10-ին.
  22. «How Bangladesh Became Fertile Ground for al-Qa`ida and the Islamic State». CTC Sentinel. 2016 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016թ. փետրվարի 10-ին.
  23. «The Islamic State grows in the Philippines». The Long War Journal. 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2016թ. փետրվարի 10-ին.
  24. «Has the Islamic State Abandoned Its Provincial Model in the Philippines?». 2016 թ․ հուլիսի 22. Վերցված է 2017թ. փետրվարի 10-ին.
  25. «ISIS Governance in Syria.» (PDF).
  26. 26,0 26,1 US Congress. The ISIS Threat: The Rise of the Islamic State and their Dangerous Potential
  27. 27,0 27,1 27,2 «The Islamic State's model». The Washington Post. 2015թ. հունվարի 28. Վերցված է 2015թ. մարտի 13-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Islamic State leader urges attacks in Saudi Arabia: speech». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. «We announce to you the expansion of the Islamic State to new countries, to the countries of the Haramayn, Yemen, Egypt, Libya [and] Algeria»
  29. «The Rump Islamic Emirate of Iraq». The Long War Journal. 2006 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2014թ. հունիսի 2-ին.
  30. «ISIS' 'Southern Division' praises foreign suicide bombers». The Long War Journal. 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2014թ. հունիսի 2-ին.
  31. «Middle East – تنظيم الدولة الإسلامية يعلن قيام "ولاية الفرات" على أراض سورية وعراقية – فرانس 24». France 24. 2014 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2014թ. սեպտեմբերի 6-ին.
  32. Aymenn Jawad Al-Tamimi (2014 թ․ սեպտեմբերի 10). «Islamic State "Euphrates Province" Statement: Translation and Analysis». aymennjawad.org. Վերցված է 2014թ. սեպտեմբերի 20-ին.
  33. «The Islamic State» (PDF). The Soufan Group. 2014 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015թ. մարտի 16-ին.
  34. «Islamic State Announces Creation of Second New Province in Northern Iraq». SITE Intelligence Group. 2015 թ․ փետրվարի 19. Վերցված է 2015թ. մարտի 16-ին.
  35. https://twitter.com/Terror_Monitor/status/1020860257281511425
  36. http://www.aymennjawad.org/21646/islamic-state-shifts-from-provinces
  37. «Islamic State Sprouting Limbs Beyond Its Base». The New York Times. 2015 թ․ փետրվարի 14. Վերցված է 2015թ. փետրվարի 23-ին.
  38. «ISIS atrocity in Libya demonstrates its growing reach in North Africa». CNN. 2015 թ․ փետրվարի 17. Վերցված է 2015թ. փետրվարի 23-ին.
  39. «Libyan city is first outside Syria, Iraq to join ISIS». Haaretz.com. 2014 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2014թ. նոյեմբերի 18-ին.
  40. «The Islamic State of Libya Isn't Much of a State». Foreign Policy. 2015թ. փետրվարի 17. Վերցված է 2015թ. հունիսի 10-ին.
  41. Hassan Morajea (2015 թ․ հունիսի 6). «Libyan gains may offer ISIS a base for new attacks». Washington Post. Վերցված է 2015թ. հունիսի 10-ին.
  42. «IS said to have taken another Libyan town». Times of Malta. 2015թ. փետրվարի 10. Վերցված է 2015թ. փետրվարի 13-ին.
  43. «The Islamic State's Burgeoning Capital in Sirte, Libya». Washington Institute of Near East Policy. 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2015թ. սեպտեմբերի 6-ին.
  44. «ISIS shifts to Libya». The Washington Free Baecon. 2016թ. հունվարի 12. Վերցված է 2016թ. հունվարի 16-ին.
  45. «Libya officials: Jihadis driving IS from eastern stronghold». Associated Press. 2015 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015թ. օգոստոսի 1-ին.
  46. «Islamic State in retreat around east Libyan city: military». Reuters. 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2016թ. ապրիլի 20-ին.
  47. Martin Pengelly (2015 թ․ նոյեմբերի 14). «Islamic State leader in Libya 'killed in US airstrike'». The Guardian. Վերցված է 2015թ. նոյեմբերի 14-ին.
  48. «Libyan security forces pushing Islamic State back from vicinity of oil terminals». www.reuters.com. 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  49. «Libyan brigades capture air base from Islamic State south of Sirte: spokesman». 2016 թ․ հունիսի 4. Վերցված է 2016թ. հունիսի 24-ին – via Reuters.
  50. «Libyan forces clear last Islamic State hold-out in Sirte». Reuters. Վերցված է 2016թ. դեկտեմբերի 6-ին.
  51. al-Shihri, Abdullah (2015թ. օգոստոսի 7). «Saudi Arabia mosque bombing that killed 15 claimed by 'new' Islamic State group». The Age. Վերցված է 2015թ. օգոստոսի 7-ին.
  52. «Yemen crisis: Islamic State claims Sanaa mosque attacks». BBC News. 2015 թ․ մարտի 20. Վերցված է 2015թ. մարտի 24-ին.
  53. «ISIS Fails to Gain Much Traction in Yemen». The Wall Street Journal. 2016 թ․ մարտի 28. Վերցված է 2016թ. ապրիլի 16-ին.(subscription required)
  54. «More Islamic State members reject governor of Yemen Province». Long War Journal. 2015 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2015թ. դեկտեմբերի 29-ին.
  55. Fadel, Leila (2014թ. նոյեմբերի 18). «With Cash And Cachet, The Islamic State Expands Its Empire». NPR.
  56. «If at First You Don't Succeed, Try Deception: The Islamic State's Expansion Efforts in Algeria». Jamestown Foundation. 2015 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2015թ. դեկտեմբերի 7-ին.
  57. «IS announces expansion into AfPak, parts of India». Hindustan Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015թ. փետրվարի 22-ին.
  58. «Pakistani Taliban emir for Bajaur joins Islamic State». The Long War Journal.
  59. «Afghanistan drone strike 'kills IS commander Abdul Rauf'». BBC News.
  60. «ISIS reportedly moves into Afghanistan, is even fighting Taliban». 2015 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015թ. փետրվարի 13-ին. Վերցված է 2015թ. մարտի 27-ին.
  61. «ISIS, Taliban announced Jihad against each other». Khaama Press. 2015 թ․ ապրիլի 20. Վերցված է 2015թ. ապրիլի 23-ին.
  62. «Taliban leader: allegiance to ISIS 'haram'». Rudaw. 2015 թ․ ապրիլի 13. Վերցված է 2015թ. ապրիլի 23-ին.
  63. Lynne O'Donnell (2015թ. սեպտեմբերի 8). «Islamic State group loyalists eye a presence in Afghanistan». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2015թ. սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015թ. սեպտեմբերի 10-ին.
  64. «IMU Declares It Is Now Part Of The Islamic State». Radio Free Europe/Radio Liberty. 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2015թ. օգոստոսի 6-ին.
  65. «Air strikes hit Islamic State in Afghanistan under new rules: U.S.». Reuters. 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  66. «Taliban Captures IS Bases in Afghanistan». Voice of America. 2016 թ․ հունվարի 5. Վերցված է 2016թ. ապրիլի 16-ին.
  67. «IS leader in Afghanistan killed, US believes». BBC News. 2016թ. օգոստոսի 12.
  68. «Nigeria's Boko Haram pledges allegiance to Islamic State». BBC news. BBC. 2015 թ․ մարտի 7. Վերցված է 2015թ. մարտի 7-ին.
  69. Adam Chandler (2015թ. մարտի 9). «The Islamic State of Boko Haram? :The terrorist group has pledged its allegiance to ISIS. But what does that really mean?». The Atlantic.
  70. «IS welcomes Boko Haram allegiance: tape». AFP. 2015 թ․ մարտի 12. Վերցված է 2015թ. մարտի 12-ին.
  71. «ISIS Global Intelligence Summary March 1 - May 7, 2015» (PDF). Institute for the Study of War. 2015 թ․ մայիսի 10. Վերցված է 2015թ. մարտի 12-ին.
  72. «Boko Haram's Buyer's Remorse». Foreign Policy Magazine. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016թ. հունիսի 25-ին.
  73. «Boko Haram in Nigeria: Abu Musab al-Barnawi named as new leader». BBC News. 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2016թ. օգոստոսի 3-ին.
  74. «Behind Boko Haram's Split: A Leader Too Radical for Islamic State». Wall Street Journal. 2016 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016թ. հոկտեմբերի 2-ին.(subscription required)
  75. Tharoor, Ishaan (2014 թ․ սեպտեմբերի 6). «Islamic State militants want to fight Putin». The Washington Post.
  76. «What Caused the Demise of the Caucasus Emirate?». Jamestown Foundation. 2015թ. հունիսի 18.
  77. «Caucasus Emirate and Islamic State Split Slows Militant Activities in North Caucasus». Jamestown Foundation. 2014 թ․ փետրվարի 13. Վերցված է 2015թ. փետրվարի 17-ին.
  78. «ISIS Declares Governorate in Russia's North Caucasus Region». Institute for the Study of War. 2015թ. հունիսի 23.
  79. «Two North Caucasus Rebel Leaders Face Off in Islamic State–Caucasus Emirate Dispute». The Jamestown Foundation. 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2015թ. հուլիսի 5-ին.
  80. «IS's North Caucasus Affiliate Calls For Recruits To Join It In Daghestan». Radio Free Europe/Radio Liberty. 2015 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2015թ. հոկտեմբերի 3-ին.
  81. «Russian security service says killed North Caucasus Islamic State 'emir'». AFP. 2016 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017թ. փետրվարի 4-ին.
  82. al-Ghoul, Asmaa (2014 թ․ փետրվարի 27). «Gaza Salafists pledge allegiance to ISIS». Al-Monitor. Gaza City, Gaza Strip. Վերցված է 2014թ. սեպտեմբերի 25-ին.
  83. Levy, Rachael (2014 թ․ հուլիսի 1). «Egyptian group claims it killed the Three Israeli Teens». Vocative. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015թ. հունիսի 2-ին.
  84. «Egypt attack: Profile of Sinai Province militant group». BBC News. BBC Monitoring. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015թ. հունիսի 2-ին.
  85. Levy, Rachael (2014 թ․ հունիսի 9). «ISIS: We Are Operating in Gaza». Vocative. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015թ. հունիսի 2-ին.
  86. Warner (2017), էջ. 30.
  87. «Maute recruitment continues around Marawi - AFP». ABS-CBN Corporation. 2017 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2018թ. հունվարի 10-ին.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]