Ժվանեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ժվանեց
ուկրաիներեն՝ Жванець
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՄարզԽմելնիցկիի մարզ
ՇրջանԿամենեց-Պոդոլսկիի շրջան
Հիմնադրված է1431 թ.
Մակերես2995[1] կմ²
ԲԾՄ159 մետր
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
Բնակչություն1 529[2] մարդ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ32365
Ավտոմոբիլային կոդBX / 23
Պաշտոնական կայքw1.c1.rada.gov.ua/pls/z7502/A005?rf7571=36096
Ժվանեց (Ուկրաինա)##
Ժվանեց (Ուկրաինա)
Ժվանեց (Խմելնիցկիի մարզ)##
Ժվանեց (Խմելնիցկիի մարզ)

Ժվանեց (ուկրաիներեն՝ Жванець), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Կամենեց-Պոդոլսկիի շրջանում, Մոլդովայից Ուկրաինա տանող նախկին առևտրական ճանապարհի վրա։ Հիմնադրվել է 1431 թվականին։

Չճշտված տվյալներով Ժվանեց գյուղում բնակվում էր 1 529 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 2995 կմ²։

Հայերը Ժվանեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դ. 70-ական թթ. Ժվանեցում հիմնադրվում է հայկ. գաղութ (100 ընտանիք)։ Գաղթելով Մոլդովայից, Վալախիայից, մասամբ նաև Հայաստանից և հաստատվելով Ժվանեցում՝ հայերն զբաղվել են արհեստներով ու առևտրով։ 1672–99-ին, թուրքական տիրապետության ժամանակ, թողել են Ժվանեցը և վերադարձել թուրքերի հեռանալուց հետո։ Ավերվածի փոխարեն կառուցել են պարսպապատ նոր եկեղեցի։ 1768-ին, թուրքերի հարձակման ժամանակ, հայերն ստիպված նորից են լքել իրենց բնակավայրը և հաստատվել Կամենեց-Պոդոլսկում։ Հետագայում նրանց մի մասը վերադարձել է Ժվանեց։ Գաղութը քայքայվել է XIX դ. սկզբներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համայնքի հիմնական տվյալները Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.)
  2. ««2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ուկրաինայի բնակչության քանակական տեղեկություններ» ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին. (ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 301