Ժպիտի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժպիտի համաշխարհային օր

Տեսակմիջազգային օր
Հանրահայտ դեղին ժպտացող դեմքը

Ժպիտի համաշխարհային օրը (անգլ.՝ World Smile Day) նշվում է ամեն տարի, հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը: Ժպիտի համաշխարհային օրը Հարվի Բեյլի մտահղացումն է, ով արվեստագետ էր Որքեսթրից, Մասսաչուսեթսից։ 1963 թվականին Հարվի Բելի կողմից է ստեղծվել հանրահայտ ժպտացող դեմքը[1]: 1999 թվականին նկարչի նախաձեռնությամբ աշխարհում առաջին անգամ նշվեց ժպիտի համաշխարհային օրը, որից հետո այն նշվում է ամեն տարի: Բելը երջանիկ էր, այնպես ինչպես ստեղծագործ մարդը կարող էր երջանիկ լինել, քանի որ նա հասկանում էր, որ իր ստեղծագործությունները երկար կպահպանվեն: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նկարիչն ասել է. «Մարդկային պատմության և արվեստի մեջ դեռ չէր եղել այդպիսի աշխատանք, որը տարածվելով կբերեր այդքան ուրախություն, երջանկություն ու հաճույք: Ոչինչ չի եղել արված այդքան հասարակ՝ բայց հասանելի բոլորին»[2]:

Հարվի Բելի ժպիտի համաշխարհային հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին` Հարվի Բելի մահվանից հետո, ի պատիվ նրա հիշատակի հետևյալ կարգախոսով` «բարի գործ արա, օգնիր գոնե, որ մի ժպիտ հայտնվի» ստեղծվեց Հարվի Բելի Ժպիտի համաշխարհային հիմնադրամը: Հիմնադրամը շարունակում է մնալ Ժպիտի օրվա՝ որպես պաշտոնական հովանավոր:

Նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը նշում է, որ նրանց նպատակն է, «որքան հնարավոր է շատ մարդկանց իրազեկել ժպիտի համաշխարհային օրվա մասին` օգտագործելով սոցիալական լրատվամիջոցները, խրախուսելով ժպտալ և բարություն տարածել աշխարհում»:

Ժպիտի համաշխարհային օրվա միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժպիտի համաշխարհային օրը շարունակվում է նշվել ամեն տարի Որքեսթրում` օդապարիկներով, մայթերին կավիճներով նկարելով և իհարկե աշխարհում ամենամեծ մարդկային ժպտացող դեմքով: Բացի այդ, ժպիտի համաշխարհային օրը նշվելով է աշխարհի տարբեր երկրներում՝ անհատները, դպրոցները, ձեռնարկությունները և կազմակերպությունները փորձում են աշխարհը ավելի լավը դարձնել սնունդ բաժանելով, տեսահոլովակներ նկարելով և այլն:

Ժպիտիկի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ժպիտիկն ամրացված է եղել կապոցներին, այսինքն, պատրաստված նմուշի ձևով և տրվում էր ընկերությունների աշխատակիցներին և հաճախորդներին: Դրանից հետո Ժպիտիկները մեծ հաջողության հասան: Դրանք միանգամից դուր եկան հաճախորդներին, իսկ ամերիկյան մի ապահովագրական ընկերություն էլ դրանից ավելի քան 10 հազար օրինակ պատվիրեց: Ժպիտիկն առավել հայտնի դարձավ 1970-ականների սկզբներին երկու իսպանացի եղբայրների շնորհիվ, ովքեր այն թողարկեցին հետևյալ կարգախոսով` <<Ձեզ լավ օր ենք մաղթում>>: Նման կարգախոսով ժպիտիկն անմիջապես հիթ դարձավ, այն միանգամից հայտնվեց պաստառների, բացիկների, վերնաշապիկների և բեյսբոլի գլխարկների վրա, մի խոսքով այն ամենի, ինչը որ կարող էր արագ վաճառվել: Բնականաբար, ոչ ոք չէր մտածում հեղինակային իրավունքի օրենքի մասին, իսկ ԱՄՆ-ի փոստային ծառայությունը նույնիսկ Բելի ժպիտով խորհրդանշաններ թողարկեց: Ժպիտիկը 1971 թվականին ֆրանսիացի գործարար Ֆրանկլին Լուֆրանիի կողմից գրանցված ապրանքանիշ է, որն այժմ օգտագործվում է ավելի քան 80 երկրներում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]