Ժոֆիա Տորմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժոֆիա Տորմա
Torma Zsófia.jpg
Ծնվել էսեպտեմբերի 26, 1832(1832-09-26)
Cristeștii Ciceului, Uriu, Bistrița-Năsăud County, Ռումինիա
Մահացել էնոյեմբերի 14, 1899(1899-11-14)[1] (67 տարեկան) կամ նոյեմբերի 14, 1900(1900-11-14)[2] (68 տարեկան)
Orăștie, Հունեդոարա, Ռումինիա[2]
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915).svg Հունգարիա
Մասնագիտությունմարդաբան, հնէաբան, հնագետ, պատմաբան, նախապատմության ուսումնասիրող և ազգագրագետ
Տիրապետում է լեզուներինհունգարերեն[1]
ՊարգևներԲաբեշ-Բոյայիի համալսարանի պատվավոր դոկտոր
ՀայրJózsef Torma?
Zsófia Torma Վիքիպահեստում
Գտածոներ

Ժոֆիա Տորմա (հունգարերեն՝ Zsófia Torma, սեպտեմբերի 26, 1832(1832-09-26), Cristeștii Ciceului, Uriu, Bistrița-Năsăud County, Ռումինիա - նոյեմբերի 14, 1899(1899-11-14)[1] կամ նոյեմբերի 14, 1900(1900-11-14)[2], Orăștie, Հունեդոարա, Ռումինիա[2]), հունգարացի հնագետ, մարդաբան, հնէաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1832 թվականի սեպտեմբերի 26-ին Ավստրո-Հունգարիայի Տրանսիլվանիա երկրամասի Բեստերցե-Նասոդ շրջանի Չիչոկերեստուր գյուղում (ներկայումս՝ Ռումինիայի Բիստրիցա-Նեսեուդ շրջանի Ուրիու համայնք)։ Հայրը՝ Յոժեֆ Տորման (1801-1864), մանր ազնվական էր, հողի ոչ մեծ սեփականատեր, պատմաբան[3], եղբայրը՝ Կարոյ Տորման (1829-1897)՝ հնագետ։ Ժոֆիան լավ կրթություն է ստացել, թեև առանձնապես չի խորացել հնագիտության մեջ (ժամանակի ընթացքում ինքնակրթությամբ լրացրել է բացը)։ Պեղումների առաջին փորձերը կատարել է եղբոր հետ, իրենց հողամասերում։ Ողջ կյանքը նվիրել է գիտությանը. չի ամուսնացել, ընտանիք չի կազմել, կյանքի վերջին տարիներին դարձել է իր ամուսնացած քրոջ ընտանիքի մի անդամը, որին այնքան էլ ջերմորեն չեն վերաբերվել[4]։

Սենսացիա են առաջացրել Հունյադի շրջանում իրականացրած հնագիտական պեղումների արդյունքում Տորմայի հայտնաբերած կավե առարկաները, որոնց վրա խորհրդանշաններ ու գրեր էին փորագրված։ Նրա գտածոներից մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև 6.000-ից 7.000 տարվա հնություն ունեցող, Տորդոս մշակույթին վերագրվող արտիֆակտները, որոնց մի մասը պատված էր Վինչա խորհրդանիշերով։

Ինչ վերաբերում է գիտական աշխատություններին, մասնագետներից շատերի կարծիքով այս բնագավառում Ժոֆիա Տորմայի լավագույն երկը Ethnographische Analogien մենագրությունն է, որը հրատարակել է 1894 թվականին Ենայում[5]։

Տորման զգալի ներդրում է ունեցել Կոլոշվարում (ներկայիս Կլուժ-Նապոկայում) Տրանսիլվանիայի պատմության ազգային թանգարանի հիմնադրման գործում, այդ թանգարանին է իր կտակով նվիրաբերել հնագիտական իր հարուստ հավաքածուն։ Նա եղել է առաջին կին գիտնականը, որ արժանացել է Կոլոշվարի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hunyadvármegye neolith-kőkorszakbeli telepek. Ábrákkal. Kolozsvár, 1879
  • A nándori barlangcsoportozat. Két kőny. táblával. U. ott, 1880
  • Sofie von Torma: Ethnographische Analogien: ein Beitrag zur Gestaltungs- und Entwicklungsgeschichte der Religionen. Costenoble, Jena 1894 (übersetzt ins Ungarische, Budapest 1972; 2008, ISBN 978-963-9335-57-8)
  • Hazánk népe ősmythosának maradványai. In: A Szolnok-Dobokamegyei nők ezredévi emléklapja. Deés, 1896
  • A tordosi őstelep és hazánk népe ősmythosának maradványai. In: Hunyadmegye Monographiája, 3–16. Budapest, 1897
  • Hunyadmegye története. I. köt. Hunyadvármegye földjének története az őskortól a honfoglalásig. U. ott, 1902

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. Torma József, bei MEK (hu)
  4. Laura Coltofean: When Passion is Stronger than Death, 2012, S. 72. 74.
  5. Laura Coltofean: When Passion is Stronger than Death, S. 72.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]