Ժուր (ապուր)
![]() | |
Բելառուսական խոհանոց, լեհական խոհանոց և Czech cuisine? | |
Տեսակ | կերակուր |
Ենթատեսակ | ապուր |
Առաջացման երկիր | ![]() ![]() |
Հիմնական | խմորիչ, ջուր և ալյուր |
![]() |
Ժուր (լեհ.՝ żur, żurek; բելառուս․՝ ժուրեկ, кісяліца, չեխ․՝ kyselo), ապուր, յուրահատուկ ազգային ուտեստ, պատկանում է լեհական և բելառուսական խոհանոցներին։ Սլավոնական ժողովուրդներին հայտնի է եղել դեռևս Վլադիմիր Մոնոմախի ժամանակներից`որպես գարու ալյուրից պատրաստված ջրալի կերակուր[1]։
Պատրաստման նրբություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապուրը պատրաստելու համար պետք է ցեժա` ալյուրով պատրաստված մերան, որը խմորվում է մեկուկեսից մինչև մի քանի օրվա ընթացքում։ Մերանի պատրաստման համար սովորաբար օգտագործվում է գարու կամ տարեկանի ալյուր, որը բացվում է ջրով (մեկ լիտր ջրին 150—200 գրամ ալյուր) և պահվում է տաք տեղում` մինչև խմորվելը։

Պատրաստի մերանով կարելի է տարբեր եղանակներով պատրաստել տարատեսակ ապուրներ։ Պատրաստման ընդհանուր սկզբունքն այն է, որ մերանը բացում են ջրով, արգանակով կամ կաթով, դնում են կրակին և ավելացնում մյուս բաղադրիչները։ Դրանք կարող են լինել ավանդական եղանակով պատրաստված կամ հում մթերքներ, բանջարեղեն (կարտոֆիլը պարտադիր է), երշիկ, ապուխտներ, խմորագնդիկներ, թթվասեր, սունկ, սերուցքային կարագ, համեմունքներ, բուսայուղ, խաշած ձու[2][3]։ ժուրը պատրաստվում է նաև պասուց տարբերակով։
Անվանումը բառարաններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Դալի բառարանի`
![]() |
Ժուրեկ - գարու խյուս, կանեփի յուղի նստվածք կամ թուրմ | ![]() |
Ըստ Ֆասմերի բառարանի
![]() |
«մրուր, գարու խյուս, նստվածք (կանեփի յուղի)», (Դալ), ուկրաիներեն՝ Ժուրեկ, բելառուս․՝ Ժուրեկ, սլովեն.՝ žȗr «մերան», չեխ.՝ žour, žur «թթխմոր», լեհ.՝ żur «խյուս», և ստորին սերբերեն սերբ.՝ žur: Զգալի է նմանությունը նորվ.՝ kjōre բառի` «պանրի պատրաստման առաջին փուլը, երբ կաթը տաքացել է, բայց չի մերվել» և նորվ.՝ køyr բառի`«մածուցիկ պանրային զանգված` պատրաստված թթված կաթից» հետ; Տես` Լիդեն, IF 19, 344 | ![]() |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Агапкина Т. А., том 2, страницы 227–228
- О кулинарии от А до Я
- Кулинарный словарь. Жур
- Культура питания. Жур
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В. В. Похлёбкин, 1988, էջ 52
- ↑ Lužná, Magda (2010). Vaříme pro děti podle makrobiotických zásad a nejen pro ně [Cooking For Children On Macrobiotic Principles] (չեխերեն). Olomouc: ANAG. ISBN 978-80-7263-602-0.
- ↑ Marhold, Jiří (1991). Krkonošská kuchařka [Krkonoše Cookbook] (չեխերեն). Hradec Králové: Kruh. ISBN 80-7031-708-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուր (ապուր)» հոդվածին։ |