Ժուկովի թանգարան (Կալուգայի մարզ, Ժուկով քաղաք)
Ժուկովի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան և կառույց |
| Երկիր | |
| Տեղագրություն | Zhukov? |
| Պատկանում է | Հաղթանակի թանգարան (Մոսկվա) |
| Հասցե | Калужская область, г. Жуков, ул. Советская, 1249191 |
| Հիմնադրվել է | 1960 |
| 55°1′48.7″N 36°44′55.6″E / 55.030194°N 36.748778°E | |
| Կայք | zhukovmuseum.ru |
![]() | |
![]() | |
Գեորգի Ժուկովի թանգարան, «Հաղթանակի թանգարանի» մասնաճյուղ, հուշահամալիր, որը գտնվում է Կալուգայի մարզի Ժուկով քաղաքում և հանդիսանում է քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը: Նվիրված է Խորհրդային Միության մարշալ (1943), Խորհրդային Միության քառակի հերոս, ԽՍՀՄ զորահրամանատար Գեորգի Կ. Ժուկովի կյանքին և գործունեությանը[1]:
Հիմնադրվել է 1960 թվականին: Թանգարանի հավաքածուն պարունակում է անձնական իրեր, լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք թանգարանին նվիրաբերել են անձամբ Գեորգի Ժուկովը, նրա հարազատներւ, ընկերները և գործընկերները[2]։
Թանգարանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժուկովի թանգարանը հիմնադրել է Ալեքսանդր Դմիտրիևիչ Տերեշինը (1912-1985) 1960 թվականին Ուգոդկա Զավոդ գյուղում, Ստրելկովկա գյուղից ոչ հեռու` որտեղ ծնվել է Գեորգի Ժուկովը։ Բնակավայրը 1996 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ` վերանվանվելով Ժուկով: Այժմ քաղաքը Կալուգայի մարզի տարածաշրջանային կենտրոնն է[3]։
Թանգարանը գոյություն ունի 1960 թվականից։ Մինչև 1986 թվականը այն «Կալուգայի տարածաշրջանային տեղական պատմության թանգարանի» մասնաճյուղն է եղել։ 1980 թվականին այնտեղ բացվել է Գեորգի Ժուկովին նվիրված առաջին թանգարանային ցուցահանդեսը։ 1995 թվականի մայիսի 5-ին բացվել են նոր շենքի՝ Ժուկովի անվան պետական թանգարանի դռները, իսկ 2020 թվականի հունվարից այն դարձել է «Հաղթանակի թանգարանի» մասնաճյուղ՝ ստանալով դաշնային կարգավիճակ[2]։
Շենքը կառուցվել է Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ Եվգենի Կիրեևի նախագծով: Համալիրի ստեղծողներ Է. Ի. Կիրեևը, Նիկոլայ Ի. Ալմազովը, Ալեքսանդր Վ. Ստեպանովը և Վ. Պ. Չուրինը 1999 թվականին արժանացել են Ռուսաստանի Դաշնության Ժուկովի անվան պետական մրցանակի[4]:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը զբաղեցնում է 534 քմ ցուցադրական տարածք, որից 86 մ² հատկացված է ժամանակավոր ցուցադրությունների համար, իսկ 210 մ² մակերեսը` ֆոնդերի պահեստային տարածքներին։ Թանգարանը պարունակում է 7400 պահեստ, որից 2400-ում՝ հիմնական հավաքածուն է։ Համալիրը ներառում է արխիվ, գիտական գրադարան, կրպակ, դասախոսական սենյակ և կինոդահլիճ։
Թանգարանում աշխատում է 34 աշխատակից, այդ թվում՝ 8 գիտաշխատող։ Տնօրենն է Մարգարիտա Ալեքսանդրովնա Ֆեդորովան։
Հիմնական ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժուկովի թանգարանը ներկայումս ժամանակակից թանգարանային համալիր է[1], որը ներառում է
- թանգարանի գլխավոր շենքը՝ ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ տոնական շքերթներ անցկացնելու հրապարակով և կանոնավոր զբոսայգիով:
- «Մարշալ Գ. Կ. Ժուկովի ծննդավայրը» ճարտարապետական և քանդակագործական կոմպոզիցիա
- 2016 թվականին ծննդյան 120-ամյակի կապակցությամբ վերակառուցված ծնողական «Ժուկովի տունը» Ստրելկովկա գյուղում[5]:
Հուշահամալիրի թանգարանային հավաքածուն ներկայացնում է.
- Գ. Կ. Ժուկովի Կյանքն ու գործունեությունը.
- հավաքածուի հիմքում դրվել են անձամբ Ժուկովի կողմից նվիրաբերված իրերը։ Հավաքածուի եզակի մաս են կազմում նրա իրերի և տպագիր աշխատանքների հավաքածուն, նրա լուսանկարների հավաքածուն
- Ժուկովի անձնական գրադարանից ավելի քան հինգ հազար միավոր
- Ժուկովի մարշալական համազգեստը, որսորդական և ձկնորսական հանդերձանքը
- Ժուկովին նվիրած իրերը:
Հուշահամալիր-թանգարանի «Բեռլինի գրավումը» Հայրենական Մեծ պատերազմին նվիրված եզակի դիորամա է։ Այն բերվել է Գերմանիայից և նախատեսվել է տեղադրել Պոկլոննայա բլրի վրա գտնվող «Հաղթանակի թանգարանում»։ Սակայն դիորամայի չափսերը չեն համապատասխանել դրա համար նախատեսված տարածքին. այն ավելի ցածր է և լայն, քան անհրաժեշտ էր արդեն կառուցված թանգարանի համար։ Այնուհետև որոշում է կայացվել հաշվի առնելով, որ Ժուկով քաղաքում թանգարանի կառուցումը դեռ չէր ավարտվել, շինարարությունն ընդլայնել կառուցելով դիորամայի չափերին համապատասխան տարածք և տեղադրել այն թանգարանում։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Կալուգայի մարզի մշակույթի նախարարության ենթակայության տակ և գտնվում է Ռուսաստանի թանգարանների ասոցիացիայի կազմում:
Թանգարանի հասցեն` 249191, Կալուգայի մարզի Ժուկով քաղաքի Սովետական փողոց 1:
Աշխատանքային ժամերն են` ամեն օր 10:00-17:00, բացի երկուշաբթիից և ամսվա վերջին ուրբաթից:
Միջին հաշվով թանգարանը տարեկան ընդունում է 15140 այցելու։ Այժմ թանգարանի հավաքածուն պարունակում է ավելի քան 18,000 պահեստային միավոր[2]։
Ամենամյա իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 9 - Հաղթանակի օր
- Մայիսի 18 - Թանգարանների միջազգային օր
- Դեկտեմբերի 1 - Գ. Կ. Ժուկովի ծննդյան օր:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ստրելկովկա գյուղում «Մարշալ Ժուկովի ծննդավայրը» կոմպոզիցիա (քանդակագործ՝ Վ. Խ. Դումանյան, ճարտարապետ՝ Է. Ի. Կիրեև)[7] | Ժուկովի թանգարանը, ճեմուղին, հարակից պուրակը և զբոսայգին | Վերակառուցված ծնողական «Ժուկովի տունը» Ստրելկովկա գյուղում[5] | Փառքի ծառուղու հիմնադրման մասին հուշաքար Ստրելկովկա գյուղում |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժուկովի տուն-թանգարան (Ուլան Բատոր)
- Մոտակա Ստրելկովկա գյուղում 1988 թվականի հուլիսի 16-ին բացվել է «Մարշալ Գ. Կ. Ժուկովի ծննդավայրը» ճարտարապետական և քանդակագործական կոմպոզիցիա, որի քանդակագործն է Ռուսաստանի վաստակավոր քանդակագործ Վ. Խ. Դումանյանը, ճարտարապետը` Է. Ի. Կիրեևը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Филиал Музея Победы «Музей Жукова»». zhukovmuseum.ru. Վերցված է 2025 թ․ ապրիլի 25-ին.
- 1 2 3 «О музее». zhukovmuseum.ru. Վերցված է 2025 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Историческая справка о городе Жукове|Возникновения города|Исторические памятники города ЖУков и Жуковского района|Биография Г.К.Жукова|Музей Г.К.Жукова». my-zhukov.ru. Վերցված է 2025 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Указ Президента РФ от 10.09.1999 N 1206 "О присуждении Государственной премии Российской Федерации имени Маршала Советского Союза Г.К. Жукова за 1999 год" | ГАРАНТ». base.garant.ru. Վերցված է 2025 թ․ ապրիլի 25-ին.
- 1 2 Ժուկովի թանգարանն ունի բաժին՝ մարշալ Ժուկովի տունը Ստրելկովկա գյուղում, որը գտնվում է Ժուկով քաղաքից 3 կմ հեռավորության վրա։
- ↑ Филиал МуZея Победы "МуZей Г.К. Жукова" vk.com կայքում
- ↑ «Zhukov memorial in Strelkovka - Wikimedia Commons». commons.wikimedia.org (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Կ. Ժուկովի պետական թանգարանի պաշտոնական կայք
- Թանգարանի մասին տեղեկատվությունը «Ռուսաստանի թանգարաններ» կատալոգում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուկովի թանգարան (Կալուգայի մարզ, Ժուկով քաղաք)» հոդվածին։ |





