Jump to content

Ժուի լը Մուտիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ժուի լը Մուտիե
ֆր.՝ Jouy-le-Moutier[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍենա և Ուազա, Վալ-դը-Ուազ և arrondissement of Pontoise?
Մակերես6,89 կմ²
ԲԾՄ35 մետր, 21 մետր, 175 մետր
Բնակչություն17 411 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95280[3]
Պաշտոնական կայքjouylemoutier.fr(ֆր.)
Ժուի լը Մուտիե (Ֆրանսիա)##
Ժուի լը Մուտիե (Ֆրանսիա)

Ժուի լը Մուտիե (ֆր.՝ Jouy-le-Moutier), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 30 կիլոմետր, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 4 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[4]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 18 230[5]: Հետագա տարիներին այդ ցուցանիշն աստիճանաբար նվազել է 2011 թվականին արդեն կազմել է 16.376[6]:

Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է հետևյալ ձևերով. լատինացված Gaudiaci՝ 1116 թվականին, ինչպես նաև 1151-1161 թթ.[7] ու 1220-ի, այնուհետև՝ Joiacum, Joy՝ 1195-ին[8], Joi՝ 1269-ին, Joiaco, Valle Joiaci, Joyaco՝ 1482-ին, հաճախ նաև՝ Jouy-le-Moustier[8], Joui-sur-Oise:

Ենթադրվում է, որ բնակավայրի անվանման առաջին մասի հիմքում ընկած է Gaudius անձնանունը[9], իսկ երկրորդ մասը՝ -le-Moutier-ը, հին ֆրանսերենում նշանակել է եկեղեցի (առաջացել է monastērium, monastery բառից)[10]։

Պատմական հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական հուշարձանի կարգավիճակ է շնորհվել Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցուն[11] (Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում ներառվել է 1912 թ. դեկտեմբերի 11-ի հրամանագրով) և Grande Pierre de Jouy անվանումով հայտնի մենհիրին, որը հնագետները հայտնաբերել են 1874 թվականին, սակայն Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում ներառվել է 1976 թվականին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի շուրջ 12 000 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 9.017-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 75,1 տոկոս՝ 1999 թվականի 72,9 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 2983 անձանցից 1328-ը սովորողներ էին, 835-ը՝ թոշակառուներ, 820-ը չէին աշխատում այլ պատճառներով[12]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 5485 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 21 364 եվրո[13]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները (Cassini[14] и INSEE[15]):

Քաղաքին առնչված անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Le Patrimoine des Communes du Val-d'Oise. Flohic Éditions, Band 1, Paris 1999, ISBN 2-84234-056-6, S. 364–367.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
  5. Данные национального института статистики и экономических исследований INSEE
  6. «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  7. Don d'un fief au Val de Jouy, par Robert de Liancourt et ses hoirs.
  8. 8,0 8,1 Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
  9. |langue=fr |nom1=Albert Dauzat |nom2=Charles Rostaing |titre=Dictionnaire étymologique des noms de lieu en France |lieu=Paris |éditeur=Librairie Guénégaud |année=1979 |passage=313a sous Gaugeac |isbn=2-85023-076-6}}
  10. Site du cnrtl : étymologie de "moutier"
  11. http://hautilparoisses.pagesperso-orange.fr/jouy_le_moutier.htm Արխիվացված 2016-03-03 Wayback Machine | titre=Nativité de la Sainte Vierge | site=Groupement paroissial de l'Hautil | consulté le=8 septembre 2013}}.
  12. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  13. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  14. http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
  15. INSEE: Population depuis le recensement de 1962

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուի լը Մուտիե» հոդվածին։