Ժուան Սուարեշ
Ժուան Սուարեշ պորտ.՝ João Soares | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լիսաբոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գրող |
Ծննդյան օր | օգոստոսի 29, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Ի ծնե անուն | պորտ.՝ João Barroso Soares[1] |
Հայր | Mário Soares? |
Մայր | Maria Barroso? |
Պարգևներ | |
Ժուան Բարրոզու Սուարես (պորտ.՝ João Soares, օգոստոսի 29, 1949, Լիսաբոն), պորտուգալացի քաղաքական և պետական գործիչ։ Պորտուգալիայի մշակույթի նախարար (2015-2016) և Լիսաբոնի քաղաքապետ (1995-2002)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը Պորտուգալիայի նախկին նախագահ Մարիո Սուարեշն է (1986-1996)։ Սովորել իրավաբանություն Լիսաբոնի համալսարանում, բայց քաղաքական պատճառներով հեռացվել է համալսարանից։
Աշխատել է որպես հրատարակիչ։ Մասնակցել է Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցությունում գործողություններին։
1987-1991 թվականներին եղել է Հանրապետության ժողովի անդամ։ 1994-1995 թվականներին՝ Եվրախորհրդարանի անդամ Պորտուգալիայից։
1995-2002 թվականներին եղել է Լիսաբոնի քաղաքապետը, առաջադրվել է սոցիալիստների և կոմունիստների կոալիցիայի կողմից։
2002 թվականին կրկին ընտրվել է որպես Հանրապետության ժողովի պատգամավոր, իսկ վերընտրվել 2005, 2009, 2011 և 2015 թվականների ընտրություններում։
Գլխավորել է Պորտուգալիայի պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, 2008 թվականին ընտրվել է դրա նախագահ։ 2009 թվականի հուլիսին վերընտրվեցլ է ևս մեկ տարի ժամկետով։
2012 թվականին՝ ԱՄՆ ընտրությունների ժամանակ ծառայել է որպես Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի հատուկ համակարգող։
2015 թվականի նոյեմբերին դարձել է Պորտուգալիայի մշակույթի նախարար։ 2016 թվականի ապրիլին Facebook-ում հրապարակված գրառումից հետո ֆիզիկական հաշվեհարդար է տեսել երկու լրագրողների նկատմամբ, որոնք քննադատել են նրա գործունեությունը որպես Լիսաբոնի քաղաքապետ, դրանից հետո ենթարկվել է լայն քննադատության[3]։ Նույն ամսին հրաժարական է տվել նախարարի պաշտոնից։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեռնարդո Օ'Հիգինսի շքանշանի Մեծ խաչ (2001)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.parlamento.pt/DeputadoGP/Paginas/Biografia.aspx?BID=1814
- ↑ Real Decreto 1588/2000, de 8 de septiembre, por el que se concede la Gran Cruz de la Orden del Mérito Civil al señor Joao Barroso Soares, Presidente de la Cámara Municipal de Lisboa (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2000. — Iss. 217. — P. 31325. — ISSN 0212-033X
- ↑ Groził dziennikarzom spoliczkowaniem. Stracił posadę (http://www.tvn24.pl)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Սուարեշ» հոդվածին։ |
|