Ժուան Պալինյա
Ժուան Պալինյա պորտ․՝ João Maria Lobo Alves Palhinha Gonçalves | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ժուան Մարիա Լոբու Ալվեշ Պալինյա Գոնսալվեշ | |||||||||||||||||
Ազգությունը | պորտուգալացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9, 1995[1] (29 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա | |||||||||||||||||
Հասակ | 190 սմ | |||||||||||||||||
Քաշ | 83 կգ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սպորտինգ | |||||||||||||||||
Համար | 6 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժուան Մարիա Լոբու Ալվեշ Պալինյա Գոնսալվեշ (պորտ․՝ João Maria Lobo Alves Palhinha Gonçalves, հուլիսի 9, 1995[1], Լիսաբոն), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս պորտուգալական «Սպորտինգի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալինյան ծնվել է Լիսաբոնում, միացել «Սպորտինգի» ակադեմային 2012 թվականին՝ 17 տարեկան հասակում։ Պորտուգալական ակումբի երիտասարդական թմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի փետրվարի 3-ին «Պորտիմոնենսեի» դեմ խաղում՝ փոխարինելով Յուրի Մեդեյրուշին[2]։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ լիսաբոնյան ակումբի հաղթանակով։ Այդ հանդիպումը դարձավ միակը ֆուտբոլիստի համար 2013-14 մրցաշրջանի ընթացքում։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2015 թվականի ապրիլի 4-ին «Լեյշոնշի» դեմ խաղում[3]։
2015 վթկանի հուլիսից մինչև 2017 թվականի հունվարը Ժուան Պալինյան վարձակալական հիմունքներով հանդես է եկել Պրեմիերա Լիգայում հանդես եկող «Մորեյրենսե»[4] և «Բելենենսեշ» ֆուտբոլային ակումբների կազմում[5]։
Վարձակալության ժամկետների ավարտից հետո Ժուանը վերադարձել է «Սպորտինգ» և սկսել հանդես գալ հիմնական թիմի կազմում[6]։ Թիմի կազմում պորտուգալացի ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2017 թվականի հունվարի 21-ին՝ մասնակցելով «Մարիտիմու ՖԱ»-ի դեմ հանդիպմանը, որն ավարտվել է ոչ-ոքի 2-2 հաշվով[7]։ Լիսաբոնյան ակումբօ կազմում Պալինյան իր առաջին գոլերը խփել է նույն թվականի հոկտեմբերի 12-ին՝ Պորտուգալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Օլեիրոս» ֆուտբոլային ակումբի դեմ կայացած խաղում(4-2)[8]։
Հաջորդ երկու մրցաշրջանները Ժուան Պալինյան վարձավճարով հանդես է եկել «Բրագայի» կազմում[9]։ Երկու մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է 76 հանդիպման[10], օգնել թիմին 2019-20 մրցաշրջանում գրավել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը[11]։ «Բրագայի» կազմում Ժուանը դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ, որն էլ խփել է «Բենֆիկայի» դեմ կայացած խաղում[12]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժուան Պալինյան հանդես է եկել Պորտուգալիայի Մ18[13], Մ19[14], և Մ20[15] հավաքականների կազմում։ 2021 թվականի մարտին ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական՝ մասնակցելու ԱԱ 2022-ի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի և Սերբիայի հավաքականների դեմ խաղերին[16]։ Հավաքականի կազմում նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել Ադրբեջանի հավաքականի դեմ խաղում[17]։ Իսկ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում Պալինյան խփել է իր առաջին գոլը։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ պորտուգալացիների հաղթանակով[18]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սպորտինգ Բ | 2013–14 | Սեգունդա Լիգա | 2 | 0 | — | — | — | — | 2 | 0 | ||||
2014–15 | Սեգունդա Լիգա | 17 | 1 | — | — | — | — | 17 | 1 | |||||
2016–17 | ԼիգաՊրո | 1 | 0 | — | — | — | — | 1 | 0 | |||||
2017–18 | ԼիգաՊրո | 1 | 0 | — | — | — | — | 1 | 0 | |||||
Արդյունք | 21 | 1 | — | — | — | — | 21 | 1 | ||||||
Սպորտինգ | 2016–17 | Պրեմիերա Լիգա | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 11 | 0 | |
2017–18 | Պրեմիերա Լիգա | 2 | 0 | 2 | 2 | 0 | 0 | 3 | 0 | — | 7 | 2 | ||
2020–21 | Պրեմիերա Լիգա | 32 | 1 | 3 | 1 | 3 | 0 | 0 | 0 | — | 38 | 2 | ||
2021–22 | Պրեմիերա Լիգա | 8 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 11 | 2 | |||
Արդյունք | 53 | 3 | 5 | 3 | 3 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 67 | 6 | ||
Մորեյրենսե (վարձավճար) | 2015–16 | Պրեմիերա Լիգա | 29 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 29 | 0 | ||
Բելենենսեշ (վարձավճար) | 2016–17 | Պրեմիերա Լիգա | 13 | 1 | 1 | 0 | 4 | 0 | — | — | 18 | 1 | ||
Բրագա (վարձավճար) | 2018–19 | Պրեմիերա Լիգա | 23 | 2 | 6 | 0 | 3 | 0 | — | — | 32 | 2 | ||
2019–20 | Պրեմիերա Լիգա | 27 | 2 | 2 | 0 | 4 | 1 | 11 | 1 | — | 44 | 4 | ||
Արդյունք | 50 | 4 | 8 | 0 | 7 | 1 | 11 | 1 | — | 76 | 6 | |||
Կարիերայի արդյունք | 166 | 9 | 14 | 3 | 14 | 1 | 16 | 1 | 1 | 0 | 211 | 14 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Պորտուգալիա | 2021 | 10 | 2 |
Արդյունք | 10 | 2 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղարկության հաղթող - 2019-20, 2020-21
- Պորտուգալիայի առաջնության չեմպիոն - 2020-21
- Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2021
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրեմիերա Լիգայի տարվա հավաքականի անդամ - 2020-21
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Sporting B-Portimonense, 3−2: Leões voltam aos triunfos» [Sporting B-Portimonense, 3−2: Lions return to winning ways]. Record (պորտուգալերեն). 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Sporting B-Leixões, 3−1: Quarto triunfo seguido para os leões» [Sporting B-Leixões, 3−1: Fourth win in a row for the lions]. Record (պորտուգալերեն). 2015 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Sporting empresta Palhinha ao Moreirense» [Sporting loan Palhinha to Moreirense]. O Jogo (պորտուգալերեն). 2015 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Gomes de Andrade, Maria (2016 թ․ օգոստոսի 9). «Sporting: João Palhinha emprestado ao Belenenses» [Sporting: João Palhinha loaned to Belenenses] (պորտուգալերեն). Mais Futebol. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Miroto Simões, Luís (2017 թ․ հունվարի 4). «Palhinha: «Regresso agora a casa»» [Palhinha: "I return home now"]. Record (պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Calaveiras, Carlos (2017 թ․ հունվարի 21). «Leão agrava crise» [Lion worsens crisis] (պորտուգալերեն). Rádio Renascença. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Palhinha: "Defrontámos o Oleiros tal como defrontámos o Barcelona ou o FC Porto"» [Palhinha: "We played Oleiros like we played Barcelona or FC Porto"]. O Jogo (պորտուգալերեն). 2017 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Pereira, David (2018 թ․ օգոստոսի 7). «Palhinha emprestado ao Sp. Braga até 2020» [Palhinha loaned to Sp. Braga until 2020]. Diário de Notícias (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Tornesi, Duarte; Toucedo, Rafael (2020 թ․ օգոստոսի 17). «Sporting vai resistindo às propostas por Palhinha: confira o ponto da situação» [Sporting resist offers for Palhinha as it can: here's how it stands]. O Jogo (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Ferreira, Bruno José (2020 թ․ հուլիսի 25). «Sp. Braga-FC Porto, 2–1 (crónica)» [Sp. Braga-FC Porto, 2–1 (match report)] (պորտուգալերեն). Mais Futebol. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Golo de João Palhinha quebra jejum de 65 anos frente ao Benfica» [João Palhinha goal breaks 65-year fast against Benfica]. Jornal de Notícias (պորտուգալերեն). 2020 թ․ փետրվարի 15. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Seleção sub-18 perde no Torneio Internacional de Lisboa» [Under-18 national team lose in Lisbon International Tournament] (պորտուգալերեն). Mais Futebol. 2013 թ․ մայիսի 21. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ Frias, Rui (2014 թ․ հունիսի 2). «Seleção sub-19 garante apuramento para o Europeu» [Under-19 national team confirm qualification for European Championships]. Diário de Notícias (պորտուգալերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ Pestana, José (2015 թ․ մարտի 20). «Sub-20: Hélio Sousa chama 24 jogadores para particulares de preparação» [Under-20: Hélio Sousa calls 24 players for training friendlies] (պորտուգալերեն). Futebol 365. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ Kundert, Tom (2021 թ․ մարտի 16). «Sporting duo Nuno Mendes and João Palhinha called into Portugal squad as Cédric earns recall». PortuGOAL. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Portugal beat Azerbaijan 1–0 in opening World Cup qualifier». PortuGOAL. 2021 թ․ մարտի 24. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Luxembourg 1–3 Portugal». BBC Sport. 2021 թ․ մարտի 30. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցանիշները foradejogo.net կայքում Արխիվացված 2021-11-11 Wayback Machine
- Ցուցանիշները Պորտուգալիայի առաջնության պաշտոնական կայքում
- Ցուցանիշները Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Պալինյա» հոդվածին։ |
|
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լիսաբոն քաղաքում ծնվածներ
- Բրագայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Բելենենսիշի ֆուտբոլիստներ