Ժուակիմ Բեսորա
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 18, 1980[1][2] (45 տարեկան) | ||
| Ծննդավայր | Լա Սելվա դել Կամպ, Բաշ Կամպ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ժուակիմ Սալվատ Բեսորա (կատ.՝ Joaquim Salvat Besora, դեկտեմբերի 18, 1980[1][2], Լա Սելվա դել Կամպ, Բաշ Կամպ), անդորրացի ֆուտբոլիստ, հարձակվող: Անդորրայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է մեկ խաղ։
2014 թվականին խաղացել է «Էնկամ» մինի-ֆուտբոլային ակումբում և Անդորրայի մինի-ֆուտբոլի ազգային հավաքականում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին սկսել է խաղալ «Սան Ժուլիայի» կազմում, որը հանդես էր գալիս Անդորրայի առաջնությունում։ 2010 թվականի հուլիսին մասնակցել է Եվրոպա Լիգայի երկրորդ տուրի երկու հանդիպման ֆիննական «Մյուպ-47-ի» դեմ։ Անդորրացիները պարտվել են ընդհանուր հաշվով (8:0): 2010 թվականի սեպտեմբերին Անդորրայի Սուպերգավաթի խաղում 11 մետրանոց հարվածով գրավել է «Սանտա Կոլոմայի» դարպասը և օգնել թիմին հաղթել հանդիպմանը (3:2)[3]: Անդորրայի 2010/11 առաջնությունում «Սան Ժուլիան» նվաճել է արծաթե մեդալներ, իսկ գավաթում դարձել է հաղթող: Մրցաշարի եզրափակչում երկու գոլ է խփել «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմայի» դարպասը[4]: 2011 թվականի հուլիսին մասնակցել է «Բնեյ Յեհուդա» ակումբի դեմ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի երկու խաղի։ Երկու հանդիպումների արդյունքում իսրայելցիները հաղթել են 4:0 հաշվով:
2012 թվականի ամռանը տեղափոխվել է «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմա»։ Մասնակցել է հոլանդական «Տվենտեի» դեմ (6:0) Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի մեկ հանդիպման[5]: 2012/13 մրցաշրջանում թիմը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր և գաճաճ պետության գավաթակիր[6]: Հաջորդ՝ 2013/14 մրցաշրջանում, ակումբը դարձել է Անդորրայի առաջնության արծաթե մեդալակիր: 2014 թվականի հուլիսին մասնակցել է Սկոպյեի «Մետալուրգի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի երկու հանդիպումներին։ Երկու հանդիպումների արդյունքում մակեդոնացիները հաղթել են 5:0 հաշվով[7]:
2014 թվականին հանդես է եկել «Էնկամ» մինի-ֆուտբոլային ակումբում, մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 2014/15 գավաթի խաղարկությանը[8]: «Էնկամի» կազմում խաղացել է նաև Անդորրայի ֆուտբոլի առաջնությունում։ 2015 թվականին եղել է Էսկալդեսի «Ինտերի» խաղացող[9]:
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Անդորրայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կոլդոն ժուակիմ Բեսորին հրավիրել է գաճաճ պետության թիմի ճամբար, որը համաշխարհային ֆուտբոլի հետնապահներից է[10]: Այն ժամանակ 31 տարեկան էր։ 2011 թվականի հունիսի 4-ին Անդորրայի կազմում նորամուտն է նշել Սլովակիայի դեմ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական խաղում (1:0), 86-րդ րոպեին դուրս է եկել թիմի ավագ Մանել Ժիմենեսի փոխարեն[11]: Այս խաղը Ժուակիմի կարիերայում մնացել է միակը ազգային հավաքականի կազմում։
2014 թվականին խաղացել է Անդորրայի մինի-ֆուտբոլի հավաքականում, մասնակցել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլին[8]:
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդորրայի առաջնության արծաթե մեդալակիր (2)՝ 2010/11, 2013/14
- Անդորրայի առաջնության բրոնզե մեդալակիր (1)՝ 2012/13
- Անդորրայի գավաթի գավաթակիր (2)՝ 2011, 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ «Andorra 2009/10» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2017-06-19-ին. Վերցված է 2017-02-22-ին.
- ↑ «El Sant Julià revalida el títol decidint en la primera part de la pròrroga» (կատալաներեն). Diari Bondia Andorra. 2011-05-08. Արխիվացված օրիգինալից 2017-02-11-ին. Վերցված է 2017-02-09-ին.
- ↑ «Twente vs. UE Santa Coloma - 5 July 2012» (անգլերեն). soccerway. Արխիվացված օրիգինալից 2015-04-03-ին. Վերցված է 2015-03-04-ին.
- ↑ «Профиль игрока 2012/13» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. Վերցված է 2017-02-22-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ 8,0 8,1 Վիճակագրությունը UEFA.com կայքում
- ↑ «Протокол матча» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. Վերցված է 2017-02-22-ին.
- ↑ «Рейтинг сборных» (անգլերեն). ՖԻՖԱ. Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին. Վերցված է 2015-03-04-ին.
- ↑ «Football MATCH: 04.06.2011 Slovakia v Andorra» (անգլերեն). eu-football.info. Արխիվացված օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-03-04-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|