Ժորժ Քեփենեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Քեփենեկյան
ֆր.՝ Georges Képénékian
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն և Renaissance
Մասնագիտություն՝ ուրոլոգ և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր օգոստոսի 9, 1949(1949-08-09)[1][2] (74 տարեկան)
Ծննդավայր 2nd arrondissement of Lyon, Լիոն[2]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Georges Kévork Képénékian
 
Պարգևներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա[3] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Ժորժ Քեփենեկյան (ֆր.՝ Georges Képénékian, օգոստոսի 9, 1949(1949-08-09)[1][2], 2nd arrondissement of Lyon, Լիոն[2]), ֆրանսահայ բժիշկ ուրոլոգ և քաղաքական գործիչ։ 2017 թվականի հուլիսի 17-ին ընտրվել է Լիոնի քաղաքապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ Քեփենեկյանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 9-ին Լիոնում[4]։ Ժորժ Քեփենեկյանը մասնագիտությամբ բժիշկ ուրոլոգ է։ 2005 թվականից հանդիսանում է Լիոնի «Սուրբ Հովսեփ, Սուրբ Ղուկաս» հիվանդանոցի գործադիր տնօրենը[5][6]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից զբաղեցնում է Լիոնի փոխքաղաքապետի պաշտոնը[7]։ 2008 թվականից անդամակցում է մշակույթի, արտակարգ իրավիճակների և քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդին[8]։ Ավագանու անդամ է ընտրվել Լիոնի երրորդ շրջանից։ Լիոնի քաղաքային խորհրդի անդամ է[9]։ 2017 թվականի մայիսին, երբ Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Քոլոմբը բարձր պաշտոն ստացավ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունում, իսկ 2017 թվականի հուլիսի 10-ին Լիոնի մետրոպոլության ղեկավար ընտրվեց Դավիթ Քիմելֆելդը[8], հուլիսի 17-ին Քեփենեկյանը ընտրվեց Լիոնի քաղաքապետ[8][9][10][11][12]։

Հասարակական և համայնքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով էթնիկ հայ՝ Ժորժ Քեփենեկյանը ակտիվորեն ներգրավված է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում[5]։ Նա հանդիսանում է նաև «Բուլուքյան հիմնադրամի» Լիոնի մասնաճյուղի խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Répertoire national des élus — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lyon Municipal Archives — 1320.
  3. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2015
  4. «Georges KEPENEKIAN - Dirigeant de la société Soc Lyon Parc Auto Pour Realisat Gestion - BFMBusiness.com». dirigeants.bfmtv.com (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  5. 5,0 5,1 «Georges Képénékian – Socialistes et républicains Métropolitains». socialistesmetropolitains.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  6. «Trois questions à… Georges Képénékian, Chirurgien et Directeur de la Stratégie au Centre Hospitalier Saint Joseph Saint Luc. - Au coeur de la vie». Au coeur de la vie (ֆրանսերեն). 2012 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  7. Lyon, Ville. «Georges KÉPÉNÉKIAN - Site Officiel de la Ville de Lyon». www.lyon.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 «David Kimelfeld remplace Gérard Collomb à la présidence de la métropole de Lyon». Le Monde.fr (ֆրանսերեն). 2017 թ․ հուլիսի 10. ISSN 1950-6244. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  9. 9,0 9,1 «Gérard Collomb ministre, à qui va-t-il remettre les clés de Lyon et de la Métropole ?». Rue89Lyon. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  10. mag, Lyon. «Ces élus républicains qui pourraient jouer le jeu de l'ouverture à la sauce Collomb». Lyonmag.com (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  11. «Collomb impose son dauphin à la tête de la métropole de Lyon». lesechos.fr (ֆրանսերեն). 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  12. «Lyon: Le nouveau maire sera élu lundi 17 juillet». www.20minutes.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Քեփենեկյան» հոդվածին։