Jump to content

Ժորժ Պալանտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Պալանտե
ֆր.՝ Georges Palante
Ծնվել էնոյեմբերի 20, 1862(1862-11-20)[1] Սեն Լորան Բլանժի
Մահացել էօգոստոսի 5, 1925(1925-08-05)[1] (62 տարեկան) Իյոն
ինքնասպանություն
ԳերեզմանQ110335913?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և սոցիոլոգ
Ալմա մատերԼյուդովիկոս Մեծի լիցեյ, Փարիզի համալսարան և փիլիսոփայության դասավանդման իրավունք (agrégation)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2]
 Georges Palante Վիքիպահեստում

Ժորժ Տուսեն Լեոն Պալանտե (ֆր.՝ Georges Toussaint Léon Palante, նոյեմբերի 20, 1862(1862-11-20)[1], Սեն Լորան Բլանժի - օգոստոսի 5, 1925(1925-08-05)[1], Իյոն), ֆրանսիացի փիլիսոփա, գրող և անարխիստ[3]:

Կյանք և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալանտը սովորել է տարբեր դպրոցներում, հաճախել մի քանի համալսարաններ, այդ թվում՝ Արասի համալսարանը (1879 թվական) և Փարիզում Լյուդովիկոս Մեծի ճեմարանը (1881 թվական): 1883-1885 թվականներին ստացել է կրթաթոշակ։ Փիլիսոփայություն է սովորել Դուեի համալսարանում, ապա 1885-1888 թվականներին դասավանդել է փիլիսոփայություն:

Ժորժ Պալանտեն կրել է Ֆրիդրիխ Նիցշեի գաղափարների ազդեցությունը և համարվում է առաջին «ձախ նիցշեականներից»: Հետագայում նաև ընդունեկ է Մաքս Շտիռների և Զիգմունդ Ֆրոյդի ուսմունքները: 1900 թվականին Պալանտը սկսել է տպագիր տպագրել իր ստեղծագործությունները, դրանք թարգմանվել են օտար լեզուներով (1893 թվականին նրա «Սոցիալական հարցը բարոյականության հարց է» էսսեն տպագրվել է գերմաներեն « La Question sociale est une question morale»): Սկզբում մինչև 1916 թվականը հոդվածներ է գրել «Ֆրանսիայի և արտերկրի ֆրանսիական փիլիսոփայական հանդեսի» համար, 1911-1923 թվականներին՝ «ֆրանսիական հանդեսի» համար։ 1901 թվականից փիլիսոփան հրապարակել է հոդվածներ և էսսեներ ինդիվիդուալիզմի թեմայով՝ Combat pour l'individu (1904), Sensibilité individualiste (1908), Pessimisme et individualism (1914) և այլն։ 1908 և 1919 թվականին Պալանտեն որպես թեկնածու առաջադրվել է Սեն-Բրիոյի տեղական ընտրություններում, բայց անհաջող:

Տառապել է ակրոմեգալիայով: 1925 թվականին ինքնասպան է եղել (կրակել է ինքն իրեն)։ Նրա աշակերտը՝ հայտնի գրող Լուի Գիյոն, գրողին նկարագրել է «Կրիպուր» անունով իր «Սև արյուն» կենսագրական վեպում (Le Sang Noir, 1935 թվական): Բացի Գիլոյից, Պալանտեի փիլիսոփայական գաղափարները մշակել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Ժան Գրենյեն և Միշել Օնֆրեյը: Վերջինս իր ակադեմիական կարիերան սկսել է մենագրություն գրելով այն ժամանակ մեծապես մոռացված «ֆրանսիական Նիցշեի» Պալանտեի մասին։

Փիլիսոփայական ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ Պալանտեի աշխարհայացքը նշանավորվել է «արմատական ինդիվիդուալիզմով»։ Մերժել է ինչպես ժողովրդավարությունը, այնպես էլ աստվածապետությունը՝ որպես կառավարման ձևեր, ինչպես նաև հասարակության մեջ բռնության կամ իշխանության չարաշահման ցանկացած ձև: Քանի որ փիլիսոփան չէր հավատում երբևէ իդեալական, ազատ հասարակություն կառուցելու հնարավորությանը, ինչպես նաև նրան, որ անհատը կարող է լինել դրա լիիրավ անդամ և պաշտպան։ Պալանտեն դիտվել է որպես նիգիլիզմի գաղափարների կրողներից մեկը[4] His thinking is also critical towards the mass "herd instinct", which he thought oppresses and prevents individuals from developing fully.<ref>:

Էսսեներ (ընտրված)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • L’esprit administratif. Revue Socialiste (1900 թվական)
  • Le dilettantisme social et la philosophie du «Surhomme». Revue Philosophique (1900 թվական)
  • Précis de sociologie, Alcan (1901 թվական)
  • Les dogmatismes sociaux et la libération de l’individu. В: Revue Philosophique (1901 թվական)
  • La mentalité du révolté. Mercure de France (1902 թվական)
  • Combat pour l’individu, Paris, Alcan (1904 թվական)
  • Anarchisme et individualisme. Revue philosophique (1907 թվական)
  • La Sensibilité individualiste. Paris, Alcan (1909 թվական)
  • Jules de Gaultier. В: Revue des Idées (1910 թվական)
  • Les antinomies entre l’individu et la société, Paris, Alcan (1912 թվական)
  • Pessimisme et individualisme, Alcan (1914 թվական)

Հավաքածուների վերատպված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «page influences». archive.ph. 2012-06-05. Արխիվացված օրիգինալից 2012-06-05. Վերցված է 2025-01-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  4. In 1916, he wrote: "Freud a raison de reconnaître l'importance énorme de la sexualité dans l'évolution psychologique de l'individu", cited by Yannick Pelletier in the preface of L'individu en détresse.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Պալանտե» հոդվածին։