Jump to content

Ժորժ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժորժ Հակոբյան
Ծնվել էփետրվարի 8, 1911(1911-02-08)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 2, 1971(1971-12-02) (60 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտություննկարիչ

Ժորժ Հակոբյան (փետրվարի 8, 1911(1911-02-08), Բաքու, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1971(1971-12-02), Փարիզ, Ֆրանսիա), հայ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ Հակոբյանը ծնվել է 1912 թվականին, Բաքվում։ Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Սովորել է Սորբոնի համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի բաժնում։ Գեղարվեստական կրթությունն ստացել է մասնավոր արվեստանոցներում։ Ստեղծագործել է մոնումենտալ-դեկորատիվ արվեստի (խճանկարներ), հաստոցային գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում։ Նրա գործերի երփնագրային լուծումը հիշեցնում է ուշ իմպրեսիոնիստական պուանտելիստական ոճը։ Եղել է «Թորոս Ռոսլին» միության նախագահներից[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1963, 1984, հետմահու), Երևանում (1968)։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ալպ-Մարիթեն»
  • «Լուարի ափերը»
  • «Կոմիտաս»
  • «Երիտասարդ հույն աղջկա դիմանկար»
  • «Նատյուրմորտ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Ժորժ Հակոբյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում