Ժորժ Կարպանտիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժորժ Կարպանտիե
ֆր.՝ Georges Carpentier
Georges Carpentier 1914.jpg
Ծնվել էհունվարի 12, 1894(1894-01-12)[1][2][3]
ԾննդավայրԼիևեն
Մահացել էհոկտեմբերի 28, 1975(1975-10-28)[3][4] (81 տարեկանում) կամ հոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[5] (81 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունբռնցքամարտիկ և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ 1914-1918
Georges Carpentier Վիքիպահեստում

Ժորժ Կարպանտիե[6] (ֆր.՝ Georges Carpentier, հունվարի 12, 1894(1894-01-12)[1][2][3], Լիևեն - հոկտեմբերի 28, 1975(1975-10-28)[3][4] կամ հոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[5], Փարիզ, Ֆրանսիա, ֆրանսիացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1894 թվականի հունվարի 12-ին Լևենում՝ աղքատ աշխատողի ընտանիքում: Նրանց կյանքը կապված էր ածուխի հանքերի հետ:

Սպորտով սկսել է զբաղվել 12 տարեկան հասակում: Սկզբնական շրջանում հանդես է եկել ֆրանսիական սավատ ոճի բռնցքամարտում: 14 տարեկանից սկսել է հանդես գալ անգլիական բռնցքամարտի մրցամարտերին:

17 տարեկան հասակում սկսել է հանդես գալ սիրողական ռինգում: Նա այդ տարիքում շրջանցել է այն կանոնը, որ միայն 21 տարին լրացած բռնցքամարտիկները կարող են դառնալ պրոֆեսիոնալ:

4 քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն. կիսամիջին քաշային ՝ 1911-1912 թվականներ, միջին քաշային՝ 1911-1912 թվականներ, միջին ծանր քաշային՝ 1912-1913 թվականներ, ծանր քաշային՝ 1913-1922 թվականներ: Եղել է աշխարհի չեմպիոն միջին ծանր քաշային կարգում 1920-1922 թվականներին:

Ֆրանսիական բանակում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Եղել է օդաչու: Պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալ (Ֆրանսիա) և Մարտական խաչով (Ֆրանսիա):

Օդաչու Ժորժ Կարպանտիեն 1915 թվականի հունիսի 20-ին

1921 թվականին որոշում է ընդունել դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն և մենամարտել Ջեկի Դեմպսիի հետ: Երկրորդ ռաունդում ծանր վնասվածք է ստացել, բայց շարունակել է պայքարը: Չորրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկվել, բայց կարողացել է պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը միջին ծանր քաշային կարգում: 1922 թվականի սեպտեմբերի 24-ին կորցրել է այդ տիտղոսը, նոկաուտի ենթարկվելով սենեգալցի Բատտլինգու Սիկիի կողմից: Մի քանի ամիս անց առանց մարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը անցնում է Կարպանտիեին, որովհետև Սիկին հաջորդ մարտում խախտել էր կանոնները և որակազրկվել: Սակայն Սիկին դատարան է դիմել և վերադարձրել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Ավարտելով իր բռնցքամարտի կարիերան, Կարպանտիեն ռեստորան է բացել Փարիզում[7]: Մահացել է 81 տարեկանում՝ 1975 թվականի ապրիլի 28-ին՝ սրտի կաթվածից:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի մի քանի փողոց և մարզադաշտ կրում են նրա անունը: Նրա անունով է կոչվում նաև Ժորժ Կարպանտիեի մարզական սրահը, որը գտնվում է Փարիզի 13-րդ շրջանում:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոլորձ» մականունը նա ստացել է այդ ծաղիկների հանդեպ ունեցած հակումից: Կարպանտիեն հաճախ էր դրանք կրում իր կոստյումի դարձածալերում:

Իր կարիերայի վաղ շրջանում եղել է նաև ռինգի մրցավար: 1915 թվականին եղել է Ջեկ Ջոնսոնի և Ֆրենկ Մորանի միջև տեղի ունեցած մարտի մրցավարը: Նրանք պայքարում էին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

Նկարահանվել է կինոյում: Ամենահայտնի դերը եղել է ամերիկյան «Հրաշք մարդը» գեղարվեստական ֆիլմում՝ 1920 թվականին:

1920 թվականին գրել է «Դարչնագույն բուի եղբայրները» գիրքը, որը թարգմանվել է մի քանի լեզուներով[8]:

Տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  6. В некоторых русскоязычных источниках его фамилия указывается как Карпентье.
  7. Жорж Карпантье в «Энциклопедии бокса»
  8. Georges Carpentier «Brothers of The Brown Owl»; 1920

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]